ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցում խոցել են մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր, որոնք, ենթադրաբար, փորձում էին հարվածել առևտրային նավերին, ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) գրավոր հայտարարության մեջ։
«Իրանը մի քանի միակողմանի հարձակողական անօդաչու թռչող սարքեր է գործարկել՝ փորձելով թիրախավորել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերը: Վերջին մի քանի ժամում ԱՄՆ ուժերը խոցել են բոլոր անօդաչու թռչող սարքերը, և նեղուցով նավագնացությունը շարունակվում է անարգել: Միջազգային առևտրային միջանցքը բաց է մնում տարանցման համար», - ասվում է CENTCOM-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը մի քանի անօդաչու թռչող սարքեր է խոցել, որոնք շարժվում էին դեպի Հորմուզի նեղուց։








