ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերքել է որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից հնչող պնդումները, թե Հայաստանի կողմից վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը համադրելի չէ հայկական բանակի սպառազինության հետ։
Նա ասել է, որ նոր զինատեսակ գնելիս հաշվի են առնվում դրա բոլոր պարամետրերը, ԶՈՒ սպառազինությանն ու տեխնիկային դրա համադրելիությունը։
«Մենք հենց այնպես զենք չենք գնում։ Մենք գնահատում ենք բոլոր պարամետրերը, չափորոշիչները՝ այդ զենքը մենք կարո՞ղ ենք ինտեգրել մեր սպառազինությանն ու տեխնիկային, մենք ունա՞կ ենք սովորելու, մեր զորքն ունակ կլինի՞ կիրառելու, ինչպե՞ս ենք դա կառավարելու ընդհանուր ավտոմատացված համակարգում»,- ասել է Ասրյանը։








