ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի երկու պաշտոնյայի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի ստորաբաժանման նկատմամբ՝ Հորմուզի նեղուցում նավարկությանը խոչընդոտելու համար։
Եվրոպական կողմը հայտարարել է, որ ազատ նավարկության սահմանափակումները սպառնում են համաշխարհային էներգետիկ անվտանգությանը և միջազգային առևտրին։
Այս որոշումը դիտարկվում է որպես Բրյուսելի կոշտ արձագանք Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությանը։ Այս մասին հայտնում է REUTERS-ը:








