Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը. Փաշինյանի շնորհավորական ուղերձը Թրամփին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առիթով:
Շնորհավորական ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն Թրամփ,Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առիթով։Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը, գիտելիքները և կարողությունները լավագույն կերպով կծառայեն ԱՄՆ ժողովրդի բարեկեցության ապահովմանը, ԱՄՆ շահերի առաջմղմանը և ԱՄՆ համաշխարհային դերակատարության ամրապնդմանը:

Անցած տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները, որոնք խարսխված են մեր երկրների պատմական բարեկամության, ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, գրանցել են աննախադեպ առաջընթաց:
Անշուշտ, այդ գործընթացում դեր ունի նաև ամերիկահայ համայնքը։Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը Հարավային Կովկասում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության և կայունության հաստատման, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային սպառնալիքների կանխարգելման գործում:

Մեր բազմաշերտ օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև առկա զգալի ներուժի լիարժեք օգտագործումը:

Այս կապակցությամբ ուրախ եմ արձանագրել այն համատեղ ջանքերը, որոնք ուղղված են խթանելու Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունությունը: Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն, և կշարունակենք արձանագրել նորանոր ձեռքբերումներ՝ իրագործելով ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը:

Մեծարգո պարոն նախագահ,Լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում, որի վերաբերյալ ՀՀ Կառավարության առաջարկներն ամբողջացած են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:
Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով՝ մաղթելով քաջառողջություն, հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդի բարօրության և առաջընթացի»:

Լրահոս

Կարևոր
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ
Երկար ժամանակ ջուր չի լինի
Կանադայի հետ անօդաչուների վերաբերյալ առաջին փաստաթուղթն արդեն ստորագրված է. Զելենսկի
«Այսօր երազումս տեսա․․․»․ Նուշ Օհանյանը ամուսնու մահից հետո առաջին գրառումն է արել
14-ամյա դպրոցականը մահացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ՌԴ-ում
Դանակահարություն Լոնդոնում. տուժել է չորս մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, ձերբակալվել է յոթ մարդ
Կարևոր
Շատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես. Վահե Սարգսյան
Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան
Կարևոր
Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններին
Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ
Նոր շուկաներ՝ հայկական վարդի համար․ կառավարությունը քայլեր է ձեռնարկում
ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ)
Լենինի արձանի տեղադրումն արգելել են․ որոշումը կրքեր է բորբոքել
Խոշոր վթար Շիրակի մարզում․ բախվել են բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը
Թրամփի Իրանի պատերազմը վերածվում է նոր «հավերժ պատերազմի» (տեսանյութ)
Աբովյանում 18-ամյա տղա է վրաերթի ենթարկվել
Ահազանգ․ Ի՞նչ է կատարվում Հայաստանի կրթության հետ․ Մխիթարյանն՝ անգրագիտության բարձր ցուցանիշի մասին (Տեսանյութ)
Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ
Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ

Լրացուցիչ նորություններ

...

Շատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես. Վահե Սարգսյան

Նոր շուկաներ՝ հայկական վարդի համար․ կառավարությունը քայլեր է ձեռնարկում

Ահազանգ․ Ի՞նչ է կատարվում Հայաստանի կրթության հետ․ Մխիթարյանն՝ անգրագիտության բարձր ցուցանիշի մասին (Տեսանյութ)

Բաքվում գտնվող գերիները քաղբանտարկյալներ են, նրանք բանտարկվել են իրենց հողը պաշտպանելու համար (տեսանյութ)

Պարոն Ծառուկյան, դուք մենակ չեք, ձեր նկատմամբ իրականացվում է աննախադեպ վարկաբեկման ակցիա․ Այվազյան (տեսանյութ)

Թուրքիան ահազանգում է՝ ՀՀ-ն դառնում է մրցակից. Պուտին–Թրամփ հանդիպում կլինի՞. Մոսկվան ակնարկում է

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Արամ Գրիգորյանը պետք է առյուծի սիրտ կերած լիներ, որ չկալանավորեր Գագիկ Խաչատրյանին. Երեմ Սարգսյան

Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա լոգանքի, սանհանգույցից օգտվելու հնարավորություն չունի. Երեմ Սարգսյան

ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը

Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով

ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար

Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ)

Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Երևանցիներին նոր «ցավոտ լուծո՞ւմ» է սպասվում․ Ստեփանյանը՝ Երևանի կառավարման մասին (տեսանյութ)

Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur

«Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ)

Հայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն

ԱԽ նախկին քարտուղարը՝ Policy and Management Consulting Group-ի ավագ խորհրդական