Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրորդ Արցախյան պատերազմի ու դրա աղետալի պատճառների, արդյունքների և հետևանքների հետ կապված բազմաթիվ հարցեր մնում են բաց կամ մշուշոտ, ու բազմաթիվ հարցականներ կան օդում կախված։ Ճիշտ է՝ իշխանությունները փորձում են հավաստիացնել, թե իրենք թափանցիկ են ժողովրդի առաջ, բայց գաղտնի են պահում ժողովրդից մի շարք եղելություններ։ Այդպես, օրինակ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որն ինչ-որ կերպ կարող էր լույս սփռել որոշ հարցերի վրա, չի հրապարակվել և ուղարկվել է Ազգային ժողովի առաջին (գաղտնի) բաժին: Այսինքն, հասանելի չէ հանրության համար։ Բերվում է այն հիմնավորումը, որ այդ զեկույցը գաղտնի տեղեկություններ է պարունակում։ Ու անգամ հավաստիացումներ կան, որ թեև ամբողջական տարբերակը մնալու է փակ, հանրությանը աստիճանաբար հասանելի կդառնան զեկույցի առանձին հատվածներ, որոնք պետական գաղտնիք չեն պարունակում:Սակայն խնդիրը միայն գաղտնիությունը չէ։ Իշխանությունները նաև այնպիսի պարզ հարցերի պատասխանները դեռևս մինչև հիմա չեն տվել, որոնք ընդհանրապես գաղտնիության հետ կապ չունեն, և որոնց պատասխանները հանրությունը վաղուց պետք է արդեն իմացած լիներ։

Օրինակ՝ մինչև այսօր անհայտ է, թե պաշտոնապես ինչքան զոհ է ունեցել հայկական կողմը պատերազմի արդյունքում, ինչը տարբեր տարընթերցումների տեղիք է տալիս՝ անգամ պաշտոնական մակարդակով։ Ի մասնավորի, Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը՝ նշելով 4800։ Բնականաբար, երկրի նախագահը նման հայտարարության համար ինչոր տվյալների ծանոթ եղել է, այլապես դժվար թե որևէ կոնկրետ թիվ հնչեցներ։

Բայց հետաքրքիրն այն է, որ շատ չանցած՝ մեծ արագությամբ նախագահի աշխատակազմը հերքեց այդ թիվը՝ նշելով, որ տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է։ Եթե նայենք ժամանակի ընթացքում իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, ապա կարող ենք հանդիպել բոլորովին տարբեր՝ միմյանց հետ կապ չունեցող թվեր, օրինակ՝ 3833, 4273, 3825, 3815, հիմա էլ՝ 3755։Սա չափազանց զգայուն թեմա է. ի վերջո, գործ ունենք ոչ զուտ վիճակագրական տվյալների կամ ֆինանսական ինչ-որ ցուցանիշների, այլ կոնկրետ մարդկանց, մարդկային ճակատագրերի հետ, մարդիկ, ովքեր իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի։ Եվ նրանցից յուրաքանչյուրը հատուկ հարգանքի ու պատվի է արժանի։ Ավելին՝ յուրաքանչյուր զոհված հերոսին պետք է հիշել, հիշատակել անուն-ազգանունով։ Բայց, ինչպես արդեն համոզվել ենք, իշխանությունների համար այդ ճակատագրերը չեն կարևորվում ու անգամ նշանակություն չունեն։ Չնայած, ինչ սպասես մի կառավարությունից, մի իշխանությունից, որի ղեկավարը մեր նահատակների մասին խոսում է պլ յուսմինուսով՝ նշելով.

«Մեր զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, պլյուս-մինուս 50»:Միգուցե պատերազմից անմիջապես հետո հնարավոր էր մոտավոր թվերից խոսել՝ հաշվի առնելով, որ տեղի ունեցածը դեռ թարմ էր ու ճշտումների, հստակեցումների կարիք կար։ Այդ դեպքում ինչ-որ կերպ կարելի էր ըմբռնումով մոտենալ թվերի տարբերությանը։ Բայց ամենազարմանալին այն է, որ պատերազմից վեց տարի է անցել, սակայն հստակ պատկեր դեռևս չունենք։Դժվա՞ր էր զոհերի ու անհետ կորածների քանակը պարզել ու հրապարակել կոնկրետ անուն-ազգանուններով: Իհարկե՝ ոչ։ Շատ արագ կարելի է այդ հարցին վերջնական ու մեկընդմիշտ լուծում տալ: Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ իշխանությունները չեն հրապարակում զոհերի ու անհետ կորածների ցուցակները, որ այդ հարցը մեկընդմիշտ փակվի։ Իսկ գուցե նրանք վախենո՞ւմ են նման ցուցակ հրապարակել, ինչի՞ց են վախենում: Եվ արդյո՞ք տրամաբանական չէ, որ մարդկանց շրջանում կասկածներ կան, թե ինչու չեն հրապարակվում այդ տվյալները, կասկածներ կան, որ այդ թվերը էականորեն տարբերվում են նրանից, ինչ ներկայացվում է հիմա։ Պատահական չէ, որ պատերազմից հետո և մինչ այսօր տարբեր թվեր են շրջանառվում, այդ թվում՝ 5 հազար զոհերի մասին խոսակցությունները, ավելին՝ սոցցանցերում նույնիսկ հանդիպում են շատ ավելի մեծ թվեր, ինչից քպականներն ընկնում են հիստերիայի մեջ, իսկ Արարատ Միրզոյանը նույնիսկ այնքան էր ոգևորվել, որ այսպիսի արտահայտություն թույլ տվեց. «Տո ստի հերն անիծեմ, թե էդքան զոհ ունենք»։Եթե չկա զոհերի ամբողջական, հստակ անվանական ցուցակ, բնական է, որ միշտ էլ տարբեր մեկնաբանություններ, տարբեր թվեր լինելու են, նույնիսկ շահարկումներ, ինչպես ներկայացնում են իշխանությունները։

Միայն հերքելով կասկածները չեն վերանում, քանի դեռ վերջնական հաստատված ցուցակ չկա։Որպեսզի նման հակասություններ չլինեն, որպեսզի չլինեն «շահարկումներ», դրա համար կա միայն մեկ ճանապարհ՝ հրապարակեք բոլոր զոհվածների ու անհետ կորածների անունները, և վերջ: Այդ ժամանակ զոհ ունեցած կամ իրենց զավակի, հարազատի մասին տեղեկություն չունեցողները կտեսնեն՝ կա, արդյոք, իրենց հարազատի, զավակի անունը այդ ցուցակում: Եթե «բացեր» չլինեն, արձագանքներ չլինեն, բոլորն էլ կհասկանան, որ, այո, հենց այնքան են մեր զոհերը, որքան ներկայացվում է: Եթե չկա անհանգստանալու բան, ինչի՞ համար է այս ձգձգումը, ի՞նչն է խանգարում հրապարակել այդ ցուցակը:


Լրահոս

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից
Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը
Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել
Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին
Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով
Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակել
Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները
Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
Կարևոր
Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում
Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Լրացուցիչ նորություններ

...

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել

Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»

Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»

Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան