Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ընդդեմ այդ խավարի ու հանուն երազած ապագայի ամենօրյա պայքարը պահանջում է ոչ միայն եռանդ, այլև սառը հաշվարկ. Անանյան


ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․

«Յուրաքանչյուր քաղաքական և հասարակական շարժման խորքում կամ ակունքներում առկա է «հանուն» և «ընդդեմ» պայքարի դիալեկտիկայի մասին թեզը։

«Պետք է պայքարել հանու՛ն, այլ ոչ թե՝ ընդդեմ», կոչ են անում քաղաքագետներն ու վերլուծաբանները։ Սակայն, արդյո՞ք այս երկուսը հնարավոր չէ արդյունավետ կերպով համատեղել՝ առավելագույն արդյունքի հասնելու և հանրային ցնցումները նվազագույնի հասցնելու համար։ Այս առումով կարևոր է հասկանալ, որ «հանուն» կամ «ընդդեմ» լինելը միմյանց բացառող հասկացություններ չեն, այլ ավելի շուտ փոխլրացնող ջանքեր՝ առաջընթացի հասնելու համար:

Դիտարկենք պայքարը հանուն հայրենիքի. սա մեծ, համախմբող սկզբունքային վարքագիծ է, որը մարդկանց ոգեշնչում է հերոսության ու անձնազոհության։ Մարդիկ պատրաստ են իրենց կյանքը, ուժը, երազանքները տալ Հայրենիքի համար՝ մարմնավորելով անցյալի ու ներկայի հերոսների վառ կերպարը։

Միևնույն ժամանակ, այս պայքարը ենթադրում է մերժում և ակտիվ դիմադրություն թշնամուն՝ ներքին կամ արտաքին։ Այս դեպքում թշնամին նույնացվում է այն ամենի հետ, ինչը վտանգ է ներկայացնում հենց Հայրենիքի գոյության համար։ Այդպիսի թշնամին չարիքի, կործանման ու ատելության մարմնացումն է։
Ուստի հանուն Հայրենիքի կռիվը և ընդդեմ թշնամու կռիվը նույն մետաղադրամի երկու կողմերն են։Հանուն լուսավոր ապագայի ու առաջընթացի իդեալների անհրաժեշտություն կա նաեւ պայքարել ընդդեմ խավարի ու ստրկամտության։ Նման դիմակայության վառ օրինակներ կարելի է գտնել աշխարհի տարբեր ծայրերում և պատմական տարբեր դարաշրջաններում։
Մարդիկ, ովքեր արդար հասարակություն կառուցելու կիրք ու հավակնություններ ունեն, պատրաստ են ինքնազոհության գնալ հանուն պայծառ ապագայի, բայց միևնույն ժամանակ չեն կարող մոռանալ, որ խավարն ու ճնշումը ձգտում են ոչնչացնել իրենց գաղափարներն ու ջանքերը:

Հետևաբար, ընդդեմ այդ խավարի ու հանուն երազած ապագայի ամենօրյա պայքարը պահանջում է ոչ միայն եռանդ, այլև սառը հաշվարկ, սթափ հայացք դեպի թշնամիներն ու խոչընդոտները։Երբ խոսքը վերաբերում է պետությանը, ապա համատեքստն էլ ավել ի բարդանում, քանի որ պայքարը հանուն ազգային ամբողջականության և մշակութային ինքնության պահպանման կարող է ընթանալ ընդդեմ ապազգային իշխանության պայքարի համատեքստում:

Այս պարադոքսը հասկանալը պահանջում է քաղաքական մտածողության խորը հասունություն, քանի որ այսպիսի իրավիճակում «հանուն» պետական շահերի լինելը կանխատեսում է սեփական պետությունն ուժեղ և բարեկեցիկ տեսնելու ցանկությունը, սակայն միևնույն ժամանակ կոռումպացված, ապազգային և բռնակալ իշխանությանը «ընդդեմ» լինելը նույն ցանկության բաղկացուցիչ մասն է։

Այսպիսով, քաղաքականության և հասարակական շարժումների աշխարհում պայքարի էությունը ոչ թե «հանուն»-ի և «ընդդեմ»-ի ընտրությունն է, այլ այդ ուժերի հավասարակշռումը։ Հերոսական անձնազոհությունը հանուն վառ իդեալների պետք է աջակցվի պրագմատիկորեն կառուցված գործողություններով նրանց դեմ, ովքեր սպառնում են այդ իդեալներին: Սա է ցանկալի հավասարակշռության հասնելու և, ի վերջո, հաղթելու միակ միջոցը»:

Լրահոս

Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային
Փաշինյանն ասում է՝ մոռանալ 1,5 միլիոն նահատակներին՝ Թուրքիայի էժան լոլիկի դիմաց․ Նարեկ Կարապետյան
Առ Աստված աղոթք բարձրացրինք հայցով, որ տերը իր սերը և խաղաղությունը հղի ժողովրդի կյանքին. Վեհափառ
Արևմտյան Հայաստանը մեր ժողովրդի հայրենիքն է, բայց մենք տարածքային պահանջներ չունենք.Նարեկ Կարապետյան
Վեհափառ Հայրապետը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հոգեհանգստյան կարգ է կատարում
Դրոշ Այրելը ընդամենը ակցիա էր, ես չեմ դատապարտում. Սասուն Միքայելյան
Իշխանությունը հոյակապ արտաքին քաղաքականություն է վարում. Սասուն Միքայելյան
Մեր բոլոր նահատակների զոհողությունների հատուցումը Հայաստանի Հանրապետության հարատեւությունն է. Փաշինյանի ուղերձը
Ծիծեռնակաբերդում լրագրողին թույլ չեն տալիս մոտենալ Աննա Հակոբյանին
Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում է
Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ»
Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ»
ՈՒՂԻՂ․ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը` ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
«Հրապարակ»․ Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային
«Հրապարակ». Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին
«Հրապարակ». Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը
Կարևոր
Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է
Ջահերով երթը՝ թռչնի բարձունքից (տեսանյութ)
Մարսելի Ֆարո պալատը լուսավորվել է եռագույնով՝ ի հիշատակ Հայոց ցեղաuպանության զnhերի
Իրանի դեսպանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան