Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բեռնատարները կանգնած են սահմանին, իսկ իշխանությունը Ֆեյսբուքում գլուխ է գովում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Փայտով, հեղուկ գազով և ածուխով բեռնված տասնյակ բեռնատարներ արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ կանգնած են Վրաստան–Հայաստան սահմանային անցակետերում։ Վարորդների փոխանցմամբ, վրացական կողմը փաստացի արգելափակել է Հայաստանի ուղղությամբ բեռների մուտքը։ Ըստ վարորդների, իրենցից ներքին կարգով յուրաքանչյուր մեքենայից պահանջում են 600-700 ԱՄՆ դոլար։ «Առանց պատճառաբանելու ուղղակի գումար են ուզում։ Հայաստանից էլ ոչ ոք ոչինչ չի ասում, չգիտենք՝ ինչ կլինի»,- նշում են վարորդները։


Մեքենաները սահմանին են կանգնած փետրվարի 12-ից։ Խոսքը ռազմավարական նշանակության բեռների մասին է՝ վառելանյութ, էներգակիրներ, փայտանյութ, որոնք ուղղակիորեն ազդում են ներքին շուկայի գների և մատակարարումների կայունության վրա։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, խնդիրը բարձրացվել է միջպետական շփումների մակարդակով, սակայն առանց հստակ արդյունքի։ Վերջերս Հայաստան այցելած Վրաստանի էկոնոմիկայի նախարարը, ըստ տեղեկությունների, հարցի շուրջ տվել է ոչ կոնկրետ, ձևական պատասխաններ՝ փաստացի խուսափելով հստակ դիրքորոշումից։ Որևէ հրապարակային պարզաբանում կամ պաշտոնական հաղորդագրություն չկա նաև հայկական կողմից։ Հայկական ընկերություններն ամեն օր կրում են ֆինանսական վնասներ՝ կանգառի, սպասարկման, ժամանակի և պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանքով առաջացող տույժերի տեսքով։


Ընկերությունները փաստացի հայտնվել են անորոշության մեջ, իսկ շուկան՝ հնարավոր ցնցումների վտանգի տակ։ Մեր տեղեկություններով, խնդրի շուրջ ներսում ևս ընտրովի միջամտություններ են եղել։ Մեր աղբյուրները պնդում են, որ իշխող ուժի պատգամավորներից մեկին պատկանող բեռի հարցով վրացական ղեկավարությանը անձամբ միջնորդել է Հայաստանի ամենաբարձր պաշտոնյաներից մեկը։ Ստացվում է, որ խնդիրը լուծվում է ոչ թե համակարգային, այլ անհատական սկզբունքով՝ «յուրայինների» համար, մինչդեռ մյուս վարորդները շարունակում են մնալ սահմանին։ Մինչ այս ամենը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը որևէ տեսանելի գործողություն չի ներկայացրել։


Փոխարենը նախարարի հրապարակային ակտիվությունը սահմանափակվում է սոցիալական ցանցերում վիճակագրական տվյալների հրապարակմամբ։ Սակայն այստեղ հարցը թվերի մասին չէ։ Խոսքը մարդկանց, բիզնեսների և մատակարարման շղթաների մասին է։ Եթե սահմանին ձևավորվում է արհեստական արգելք, ապա դա ոչ միայն առանձին ընկերությունների, այլև երկրի տնտեսական անվտանգության խնդիր է։ Այս իրավիճակում անհրաժեշտ է հստակ պատասխան՝ ովքե՞ր և ինչո՞ւ են պահանջում վերոնշյալ 700 դոլարը, կա՞, արդյոք, պաշտոնական որոշում վրացական կողմից, և ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկում հայկական կառավարությունը։


Մինչ այդ, սահմանին կանգնած վարորդները շարունակում են սպասել՝ իրենց հաշվին վճարելով ոչ միայն գումար, այլև պետության անգործության պատճառով հայտնվելով կոլապսի առաջ։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ես միշտ պայքարել եմ Ամուլսարի համար, առանց դրա հնարավոր չէ տնտեսությունը պատկերացնել. Գեւորգ Պապոյան
Արաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին հանրապետության վրա հնարավոր կրկնակի հարձակման դեպքում վտանգի մասին
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով
Թրամփ. Զելենսկու հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին
Երիտասարդների ու Մ23 տարեկանների Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 1 մասնակից
Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբ
Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է
Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում
Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ
Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը
Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել
Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ
Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
«Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին
Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի
Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին
«Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական
Կարևոր
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով

Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի

Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը

COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում