Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործը



«Փաստ» թերթը գրում է. «Դատաիրավական համակարգում տեղի ունեցող վերջին զարգացումները կրկին օրակարգ են բերում դատավորի անկախության, իրավական համաչափության և քաղաքական պատասխանատվության հարցերը։ Անձեռնմխելիությունից զրկված դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, և որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ Գևորգ Պողոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ գործը կապված է գաղտնալսման արդյունքում ի հայտ եկած տվյալների հետ, ըստ որոնց՝ դատավոր Մելքոնյանը ժամանակավորապես վերացրել է վարորդական իրավունքից զրկված անձի՝ երկրից մեկնելու արգելքը՝ հնարավորություն տալով վերջինիս լքել Հայաստանի տարածքը։ Թե արդյոք առկա է հանցակազմ կամ պաշտոնեական չարաշահում, վերջնականապես պետք է պարզեն իրավապահ մարմիններն ու դատարանը։ Ի վերջո, անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է բոլոր դեպքերում պահպանել անմեղության կանխավարկածի սկզբունքը։

Այս իրավական գործընթացը, սակայն, հանրային և քաղաքական դաշտում ստացել է շատ ավելի լայն հնչեղություն։ Դիտորդների և ընդդիմադիր շրջանակների գնահատմամբ՝ դատավոր Մասիս Մելքոնյանի անունը տարիներ շարունակ ասոցացվել է ոչ թե դատական պրակտիկայի ակադեմիական բացառիկությամբ, այլ հանրային-քաղաքական հնչեղություն ունեցող գործերով կալանքի խափանման միջոցը պարբերաբար և անվերապահորեն կիրառելու գործելաոճով։Հանրային քննադատության հիմքում այն դիտարկումն է, որ տևական ժամանակ Մելքոնյանի կայացրած դատական ակտերով ազատությունից զրկվել են մի շարք ընդդիմադիր գործիչներ, հոգևորականներ և հասարակական դեմքեր։

Մասնավորապես, նրա կայացրած որոշումների արդյունքում տարբեր ժամանակահատվածներում կալանավորվել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Հայաստանի ազգային հերոս, գեներալ Տիրան Խաչատրյանը, ՀՅԴ անդամներ Վահե Դանիել յանը և Գերասիմ Վարդանյանը, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալ յանը, «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթել յանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը և այլն։Քաղաքական վերլուծաբանների և հանրային գործիչների գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակն ունի խորքային և խորհրդանշական ենթատեքստ։

Երբ դատական համակարգում «կալանք» եզրույթը կիրառվում է առանց խիստ անհրաժեշտության ու համաչափության՝ հաճախ ընկալվելով որպես գործադիր իշխանության քաղաքական նպատակահարմարության սպասարկում, դատավորների մոտ կարող է ձևավորվել կեղծ տպավորություն, թե իրենք այդ կերպ ձեռք են բերում երկարաժամկետ երաշխիքներ և անձեռնմխելիության «ապահովագրություն»։Սակայն քաղաքական իրողությունները ցույց են տալիս, որ իրավական սկզբունքներից շեղվելը և իրավիճակային հավատարմությունը չեն կարող ծառայել որպես հուսալի պաշտպանություն։ Հենց որ առաջանում է շահերի բախում կամ քաղաքական նպատակահարմարության փոփոխություն, համակարգը հեշտությամբ հրաժարվում է երեկվա «անփոխարինելի» համարվող կադրերից։ Այս իրավիճակը լուրջ ազդակ է ողջ դատական կորպուսի համար. մասնագիտական սկզբունքայնությունն ու օրենքի գերակայությունը, որոնք պահի տակ կարող են թվալ խոչընդոտ, իրականում դատավորի միակ հուսալի պաշտպանությունն են՝ թույլ չտալով, որ նույն իրավական մեխանիզմները մի օր կիրառվեն հենց իրենց նկատմամբ։


Լրահոս

Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործը
Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»
Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին
«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել
Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է
Կրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համար
Ապակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդես
Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ
Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով
Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև
Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ
Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ
Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է
Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա (տեսանյութ)
«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում
Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից
Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը
Էդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրեն
Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում

Լրացուցիչ նորություններ

...

Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»

Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին

«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել

Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է

Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է

«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում

Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»