Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան ակնկալիքի նշույլ էր պարունակում, որ կբարձրացվի Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների՝ Հայաստան վերադարձի հարցը։ Հպանցիկ նշվեց, որ անդրադարձ եղել է այս հարցին, բայց տեղաշարժ, կարծես թե, չկա։


«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշում է՝ ԱՄՆ փոխնախագահը խնդիր չունի լուծել Հայաստանի Հանրապետության հասարակությանը հուզող հարցեր։ «Շատ պարզ արտահայտվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ասելով, որ իրենց ցանկացած գործողություն պետք է բխի ԱՄՆ-ի ազգային շահերից։ Այնպես որ, Վենսի այցելությունից ավելին ակնկալել հնարավոր չէ։ ԱՄՆ փոխնախագահը եկավ Հայաստան ու նախնական «վաճառեց» որևէ տեղ չփորձարկված մոդուլային ատոմակայանը։


Ինչպես ասում են, մեզ պարտքի տակ գցեցին՝ լինի դա ինը, թե հինգ միլիարդ դոլար։ Հստակ չգիտենք էլ՝ խայտառակ թարգմանության, թե միտման հետ գործ ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը։ Նշում է՝ հարգանքով է վերաբերվում ցանկացած պետության և ժողովրդի, բայց, երբ տեսնում է, թե ինչպես են գործում նրանց բարձրաստիճան պաշտոնատար անձինք, բազմաթիվ հարցեր են առաջանում։ «Ինչ վերաբերում է մեր՝ քաղաքական պատանդառության մեջ գտնվող հայրենակիցներին։


Նրանք պատանդառվել են, հետո տարիներ շարունակ պահվել Ադրբեջանում՝ որպես պատանդ, նրանց շինծու մեղադրանքներ են առաջադրվել։ Այն պահին, երբ նրանք պատանդառվել են, դեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացի էին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունել է մի որոշում, որի իրականացման գործընթացում համարել է, որ արցախյան անձնագրերը չեն նշանակում քաղաքացիության հաստատում, այլ ընդամենը ճամփորդական փաստաթղթեր են, խոսքը հիմնականում բնիկ արցախցիների մասին է, իսկ դա մեջքից հարված է։


Մեր երկրի օրվա իշխանությունը չի փորձում ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնցով եթե ոչ մինչև «դատական» գործընթացի ավարտը, ապա գոնե դրա ավարտից հետո այդ անձինք վերադառնային Հայաստան։ Չեմ զարմանում, որովհետև առաջին հստակ հակաքայլն արվել է 2023 թվականին՝ արցախցիներին զրկելով քաղաքացիությունից։ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, վարչապետին ոչ հարիր հայտարարությունով, երբ իրեն հարցրել էին Վարդանյանի մասին, արձագանքել էր՝ թե ով Ռուբեն Վարդանյանին գործուղեց Ղարաբաղ, ինչ նպատակով և այլն:


Նա Ադրբեջանին հայտնում է այն կասկածները, որոնք ունի Հայաստանի իշխանությունը, թե ով է ընդհանրապես Ռուբեն Վարդանյանը։ Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատապաշտպանների առաջարկած բազմաթիվ քայլերից որևէ մեկը կյանքի չի կոչվել, որպեսզի այդ մարդիկ հնարավորություն ունենային վերադառնալ Հայաստան։ Հակառակը՝ մեր չորս քաղաքական պատանդները հավասարեցվել են երկու՝ միջազգային հանցագործություն գործած անձանց հետ։


Բոլորս ուրախ ենք, որ մեր հայրենակիցները տուն են վերադարձել, բայց եթե հարցը դիտարկում ենք քաղաքական և իրավական տեսակետից, ապա դա բավականին դատապարտելի, այսպես կոչված, փոխանակում է։ Վերջերս Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձել է ապացուցել հասարակությանը, առնվազն համոզել, որ այս մարդկանց վերադարձը Հայաստան տեղի է ունեցել քրտնաջան աշխատանքի արդյունքում։


Սա ամոթ է այն մարդկանց համար, ովքեր հավատում են սրան։ Իշխանության թե՛ պղտոր նպատակները, թե՛ ավելի պղտոր գործողությունները ակնհայտ են»,նկատում է մեր զրուցակիցը։ Ընդգծում է՝ օտարազգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեր սպասելիքների հարցում պետք է համեստ լինել։ «Գուցե ինչ-որ մեկն ասի՝ այդ դեպքում ինչո՞ւ մասնակցեցիք այդ օրերին Երևանում կազմակերպված ակցիային։ Կան բաներ, որոնք չի կարելի չանել, եթե իշխանությունը չի անում պատշաճ ձևով, պահանջներ չի դնում, քաղաքացիական հասարակության անդամները պարտավոր են այդպիսի ակցիայով հանդես գալ և ասել, որ այդ խնդիրը գոյություն ունի։


Եթե անգամ որևէ հույս չունենաս էլ, մեկ է՝ բողոքի ակցիան պահանջված է, և այն տեղի է ունեցել»,նշում է նա։ Իսկ այս իրավիճակում կա՞ն հնարավորություններ շինծու դատական գործընթացների արդյունքում դատապարտված մեր անձանց հայրենիք վերադարձնելու։ «Առնվազն մի քանի խողովակ կա։ Առաջին՝ եթե իրենց չեն արտահանձնել մինչև «դատական» գործընթացի ավարտը, ապա միջազգային իրավունքը թույլ է տալիս, որ իշխանությունները դիմեն Ադրբեջանի իշխանություններին և արդեն դատապարտված անձանց տեղափոխեն Հայաստան։


Գիտենք, որ տարբեր պատճառներով դա չեն անում։ Բայց հարցը լուծելու այդ ճանապարհը դեռ փակված չէ, որովհետև հնարավոր է, որ երրորդ պետություն ստանձնի այդպիսի գործողություններ անելու պատասխանատվությունը, այսինքն՝ դիմի Ադրբեջանին խնդրանքով, բայց դա, որպես կանոն, տեղի է ունենում ամենաշահագրգիռ պետության իրականացրած քայլերի արդյունքում։


Իմ կարծիքով, Հայաստանի օրվա իշխանությունը ոչ միայն դա չի անելու, այլև նա հիմնական խոչընդոտն է լինելու քաղաքական պատանդառության մեջ հայտնված անձանց ճակատագիրը թեթևացնելու հարցում։ Իլհամ Ալիևը շտապեց հայտարարել՝ հանկարծ չսպասեք, որ եթե չորս անձի ուղարկել ենք Հայաստան, իսկ դա տեղի ունեցավ կեղտոտ, կարելի է ասել՝ արյունոտ և հանցագործ «փոխանակում» կոչվածի արդյունքում, ապա Հայաստան կվերադառնան նաև ռազմաքաղաքական ղեկավարները։


Ալիևն արդեն բացառել է դա։ Սա նշանակում է, որ մնացածները մնում են Ադրբեջանում ամենահանցավոր պայմանավորվածությունների համար։ Մոտենում են ընտրությունները, չի բացառվում, որ, որպես օժանդակություն, վերաբերմունք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ, կարող են էլի մի քանի հոգու ուղարկել Հայաստան, բայց անպայման Հայաստանի և հայ ժողովրդի համար մի ծանրագույն զիջում պահանջելով։


Հանցավոր գործողությունները չեն կանխվել, դեռ ավելին՝ այս իրավիճակում մարդիկ խաղաղության մրցանակ են ստանում։ Արևմուտքը շարունակում է գովաբանել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացումը։ Նույն գովասանքով է խոսում միջազգային իրավունքի դեմ բազմաթիվ հանցագործություններ գործող Իլհամ Ալիևի մասին։


Ապրում ենք վերին աստիճանի ճգնաժամի ժամանակներում, մասնավորապես՝ միջազգային իրավունքի ճգնաժամի օրեր։ Չնայած դրան, իմ կոչը հետևյալն է՝ հանկարծ որևէ մեկը, ում սիրտը ցավում է այս ամենի և մասնավորապես Հայաստանի Հանրապետության պետականության համար, չմտածի, որ տանուլ տված դաշտ է դա։


Հակառակը՝ պետք է հստակեցնենք, որ ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի հաղթանակով, այլ ոչ թե ուժի և «զոռբայության»։ Հիշեցնեմ, որ բալթյան երեք հանրապետությունները պայքարել են «Մոլոտով-Ռիբենտրոպ» հանցավոր պայմանավորվածությունների դեմ։


Պատահական չէ, որ 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը դեռ գոյություն ուներ, նրանք հայտարարեցին իրենց անկախությունը ԽՍՀՄ-ից ոչ թե օրենքով, որն ընդունվել է 1990 թվականի ապրիլի 3-ին, այլ մատնանշելով այդ հանցավոր պայմանավորվածությունը։ Իրենց ճանաչել են ոչ միայն արևմտյան պետությունները՝ 1991 թվականի սեպտեմբերին, այլև Ռուսաստանը։


1941 թվականից հետո 50 տարվա ընթացքում նրանք պայքարել են և այդ հարցը պահել քաղաքական օրակարգում նաև արտերկրում գտնվող այդ երկրների ներկայացուցիչների միջոցով։ Դա մեզ համար հստակ դաս է, որ երբևիցե չմտածենք, թե այս խնդիրը այլևս չենք կարող լուծել իրավունքի ուժով։ Խոսելով այս ծանրագույն ճգնաժամի մասին, որն այսօր ապրում է միջազգային իրավունքը, ուզում եմ հստակ մի ձևակերպում անել՝ միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտումը չի ոչնչացնում այդ իրավունքը։


Իրավունքը մնում է նույնը, և իրավունքի ուժով պայքարելը և արդարությունը վերականգնելը մեր խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետության, առանձին մարդկանց, խմբերի, հասարակության և իշխանությունների, եթե տեղի ունենա այնպիսի իշխանության ընտրություն, որը ոչ թե կկատարի ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների պատվերը, մասնավորապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի լկտի պահանջները, այլ կգործի իրավունքի ուժով՝ ցույց տալով Հայաստանի եզակի աշխարհագրական դիրքը, որը կարող է իրապես ավելի դրական, պայծառ, լուսավոր նպատակների ծառայել»,եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրը
Կարևոր
Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը
Փարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը ընդունել է մի քանի քաղաքներում վերահսկողության կորուստը
29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասին
Հյուսթոնից Փարիզ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
Ես միշտ պայքարել եմ Ամուլսարի համար, առանց դրա հնարավոր չէ տնտեսությունը պատկերացնել. Գեւորգ Պապոյան
Արաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին հանրապետության վրա հնարավոր կրկնակի հարձակման դեպքում վտանգի մասին
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով
Թրամփ. Զելենսկու հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին
Երիտասարդների ու Մ23 տարեկանների Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 1 մասնակից
Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբ
Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է
Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում
Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ
Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը
Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել
Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ
Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով

Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի

Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը

COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում