Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արցախը ոչնչացվել է, հերթը Սյունիքինն է․ էթնիկ զտումից՝ հայերի արտամղում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)


Մեծ քննարկման հերթական թեման «Երկու տարի առանց Արցախն» է՝ այն իրավիճակը, որում հայտնվել է արցախահայությունը։ Հաղորդման բանախոսներն են 


«Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը,


 Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, փորձագետ Էդգար Ղազարյանը,


«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը,


«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։


Քննարկման մոդերատորն է Վահան Բաբայանը՝ «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահը։


Վահան Բաբայանի հարցին՝ պետությունը լուրջ քայլեր իրականացնո՞ւմ է արդյոք արցախահայերի խնդիրները լուծելու համար, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի համար Արցախը և Արցախի հետ կապված ամեն ինչ գլխացավանք է, և Նիկոլ Փաշինյանի նպատակային քաղաքականությունն է հանգեցրել Արցախի կործանմանը։ 


«Պիտի հասկանանք՝ ինչու արցախահայության ինտեգրման համար բավարար քայլեր չէր կատարվում»,-ասաց Սուրեն Սուրենյանցը։

Նա հավելեց, որ 24 000 մարդ 115 000 բռնի տեղահանված արցախահայերից, որոնք ապաստան էին գտել Հայաստանում, արտագաղթել է։ 

«Հազարավոր մեր հայրենակիցներ ոչ միայն կենցաղային հարցերի լուծում չեն գտել, այլ նաև հույս չեն գտել։ Սա շատ տխուր վիճակագրություն է։ Նրանց 80%-ը աղքատության շեմին է»,-մասնավորապես ասաց Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով, գլխավոր խնդիրը, որ Նիկոլ Փաշինյանը լուծում է, արցախահայության տարրալուծումն է, որպեսզի նրանք, որպես միկրոէթնիկ միավոր, չկարողանան պաշտպանել իրենց իրավունքները։ Իսկ տարրալուծելը պետք չէ շփոթել ինտեգրման հետ։ 

«Դա նրա համար է, որպեսզի արցախահայերը պահանջատեր չլինեն իրենց էթնիկ իրավունքների հետապնդմանը։ Ես կարծում եմ, որ դա կապված է Բաքվից եկող թելադրանքների հետ»,-ասաց Սուրեն Սուրենյանցը։

Նա վստահ է՝ ՀՀ իշխանությունը այս հարցով առնվազն երկու խնդիր կարող էր լուծել՝ 

1. արցախահայերի ինտեգրումը Հայաստանի սոցիալ-քաղաքական կյանքին,

2. նրանց գույքային պահանջի ձևակերպումը»։

Նա հավելեց՝ եթե արցախահայերից նրանց վերջին սեփականությունը՝ Ներկայացուցչության շենքն են փորձում խլել, տրամաբանորեն կարելի է ենթադրել, որ նրան Արցախից ընդամենը մեկ տիրադավ էր պետք։

Վահան Բաբայանը հարց ուղղեց Սուրեն Սուրենյանցին՝ նրա կարծիքով ՀՀ հասարակության մեծ մասը արդյո՞ք հետաքրքրված է արցախցիների ապագայով, Արցախի հարցով, թե՞ իրոք այդ էջը փակված է։

Սուրեն Սուրենյանցը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի պահվածքը բոլոր ավտորիտար լիդերների վարքագիծն է. տեսնում ենք, որ նույնիսկ կարծիք հայտնելու համար մարդիկ բանտում են հայտնվում։ Եվ բոլոր ոլորտներում հասարակական կարծիքի մեջ ավանդ ունեցող մարդկանց հետապնդում են՝ նույնիսկ ոչ թե հեղափոխություն անելու, այլ կարծիք ունենալու համար։ 

«Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական էջը օբյեկտիվորեն փակված է, և դա հենց Նիկոլ Փաշինյանն է փակել։ Պրահան դրա մասին էր։ Երբ որ հակամարտող կողմերից մեկը ասում է, որ Ադրբեջանի հետ այդ հարցով վեճ չունի, միջազգային ոչ մի կազմակերպություն այլևս այդտեղ դեր չունի»,-ասաց Սուրեն Սուրենյանցը։ 

Նրա խոսքով՝ Արցախը հայ-ադրբեջանական հակամարտության գլխավոր, բայց ոչ միակ հարթակն էր, և այժմ, երբ Արցախը չկա, այդ հարթակը տեղափոխվում է Սյունիք։ Ադրբեջանը ինքն իրեն չի կաշկանդել որևէ պարտավորությամբ, և այժմ վարում է զավթողական քաղաքականություն։ 

«Նիկոլ Փաշինյանի Հայաստանը ոչ ոքի պետք չէ։ Բոլոր տիպի հարաբերություններում մենք օբյեկտ ենք։ Մեր դաշնակից Ռուսաստանը որպես սուբյեկտ՝ ընկալում է Ադրբեջանին, որովհետև Հայաստանն ինքն է իրեն դրել այդ վիճակում»,-ասաց Սուրեն Սուրենյանցը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Լրահոս

Աննա Հակոբյանի հայտարարությունն ու դատախազության արագ արձագանքը.Պուտինի նախազգուշացումը Արևմուտքին (տեսանյութ)
ԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները
Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական
Մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
Հայաստանի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Բաքվում
Թեհրանը պատրաստ է բանակցությունների, սակայն չի վստահում ԱՄՆ-ին. Չինաստանում Իրանի դեսպան
Իրանն ու ԱՄՆ-ն գաղտնի քննարկումներ են սկսել «Գոլդ» համարանիշներ՝ 250 000-ից - 8 մլն դրամ (տեսանյութ)
Ֆինլանդիան վերացրել է Ֆինլանդական ծոցի արևելյան մասում թռիչքների սահմանափակումները
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ավարտել բանակցությունները Գազայի պլանի երկրորդ փուլի շուրջ
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը բանակցությունների վերաբերյալ. Ղարիբաբադի
Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասին
Ճապոնիայում երկրաշարժից հետո երկու ժամվա ընթացքում գրանցվել է 27 հետցնցում
Պելեգրինին Սի Ծինփինին հրավիրել է Սլովակիա
ԱԺ նոր կայք, սպանություններ, քրեական գործեր. Աշխարհն այլևս չի լսում ԱՄՆ-ին․ Ֆրանսիա
Հեպատիտ C-ի բուժման հաջողությունը Հայաստանում․ 4500-ից ավելի պացիենտ, 96% ապաքինում
296 միլիոն վարակակիր ամբողջ աշխարհում․ ինչո՞ւ է հեպատիտը շարունակում մնալ գլոբալ մարտահրավեր
Գուտերեշ. Աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է Կիպրոսի խնդրի արագ լուծում
ՈւՂԻՂ. Հեպատիտների միջազգային օր․ էլիմինացիան՝ որպես հանրային առողջության առաջնահերթություն
Երեխաների անկեղծությունը սահմաններ չունի, բոլորն էլ «Ճախրուկ»-ի ընկերներն են
Ո՞րն է «Ճախրուկ» փառատոնի նպատակը

Լրացուցիչ նորություններ

...

ԱԺ նոր կայք, սպանություններ, քրեական գործեր. Աշխարհն այլևս չի լսում ԱՄՆ-ին․ Ֆրանսիա

Հեպատիտ C-ի բուժման հաջողությունը Հայաստանում․ 4500-ից ավելի պացիենտ, 96% ապաքինում

296 միլիոն վարակակիր ամբողջ աշխարհում․ ինչո՞ւ է հեպատիտը շարունակում մնալ գլոբալ մարտահրավեր

ՈւՂԻՂ. Հեպատիտների միջազգային օր․ էլիմինացիան՝ որպես հանրային առողջության առաջնահերթություն

Ո՞րն է «Ճախրուկ» փառատոնի նպատակը

Ազգային երաժշտական փառատոն` հատուկ կարիք ունեցող երեխաների համար

ՈւՂԻՂ. Ի՞նչ աջակցություն է տրամադրվում Հայաստանում հատուկ կարիք ունեցող երեխաներին

240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. Կոտայքում ովքեր կլինեն նոր համայնքապետերը

Այս փոփոխությանը գնացել ենք՝ հանրային մեծ պահանջից ելնելով

250 հազարից մինչև 8 մլն դրամ. ՆԳՆ-ն «Գոլդ» համարանիշների համար նոր գներ է սահմանել

Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը

Գնում-գնում գլուխը խփում է պատին, ընկնում գետը. Մարգարիտ Եսայան

Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ)

Աղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-ից

Ծառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ Պուտին

Կանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. Ջրբաշյան

Կանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանք

Հիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայք