Գրենլանդիայում տեղակայված գերմանական զորքերը տուն վերադառնալու անսպասելի հրաման են ստացել, հաղորդում է Das Bild-ը։
Լրատվամիջոցը հրապարակել է Բունդեսվերի 15 զինվորների և սպաների լուսանկարը՝ կոնտր-ադմիրալ Ստեֆան Պաուլիի գլխավորությամբ, Գրենլանդիայի Նուուկ օդանավակայանում։ Զորքերը պետք է կղզում մնային նախատեսվածից ավելի երկար, բայց առավոտյան, առանց բացատրության, նրանք «գաղտնի» և «կայծակնային արագությամբ» լքել են կղզին։
«Մնում է անհասկանալի, թե արդյոք Գերմանիան իր զինվորներին դուրս է բերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված պատժիչ մաքսատուրքերի պատճառով... Գրենլանդիայի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականության հակառակորդների դեմ, թե՞ կան այլ պատճառներ», - նշվում է հոդվածում։








