Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տարիներով խախտում՝ զրո վարույթ. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» ակնհայտը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Տարիներ շարունակ մամուլը պարբերաբար գրում է, որ Մարշալ Բաղրամյան պողոտայի 25 հասցեում գործող «Շառլոտ կաբարե» գիշերային ակումբը գործում է բացահայտ և շարունակական խախտումներով։ Սա վաղուց այլևս նորություն չէ. փաստերը հրապարակված են, ահազանգերը՝ բազմակի, խախտումները՝ տեսանելի յուրաքանչյուրի համար։ Բոլորի համար, բացի մեկ կառույցից՝ Հակակոռուպցիոն կոմիտեից։ Երևանի ավագանու թիվ 188-Ն որոշումը հստակ ասում է՝ նման օբյեկտը չի կարող գտնվել բնակելի շենքերից 100 մետրից պակաս հեռավորության վրա։


«Շառլոտ կաբարեն» այս պահանջը խախտում է տարիներով և շարունակում է աշխատել՝ առանց որևէ իրական հետևանքի։ Իսկ սա ինքնին արդեն օրենքի բացահայտ անտեսում է։ Բնակիչների գիշերային հանգիստը խաթարվում է մշտապես. աղմուկ, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող խմբեր, վեճեր: Տեղի է ունենում հանրային կարգի խախտում՝ ո՛չ մեկ օր, ո՛չ մեկ ամիս, այլ տարիներ շարունակ։ Եվ այս ամենը՝ Երևանի կենտրոնում, պետական կառույցների անմիջական վերահսկողության գոտում։ Սակայն այստեղ ամենաաղմկահարույց փաստն այն է, որ այս ամբողջ պատկերի պայմաններում Հակակոռուպցիոն կոմիտեն որևէ վարույթ չի հարուցել։ Ո՛չ ծառայողական քննություն, ո՛չ նախաքննություն, ո՛չ պարզաբանում։


Լրատվամիջոցների հարցերին ի պատասխան Հակակոռուպցիոնից հայտնել են, թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում չեն գտնել վարույթ հարուցելու հիմքեր։ Տարիներով գործող ապօրինությունը Հակակոռուպցիոն կոմիտեի համար պարզապես «չկա»։ Լռում են նաև իրավապահները: Սա այլևս անփութություն չէ։ Երբ ակնհայտ խախտումը չի դառնում վարույթի հիմք, երբ տարիներով գործող ապօրինի գործունեությունը չի առաջացնում ոչ մի հարց, դա արդեն համակարգային աչքփակոցի է։


Իսկ աչքփակոցին կոռուպցիոն միջավայրի ուղիղ ցուցիչ է։ Այս հարցը շարունակելու է մնալ լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում այնքան ժամանակ, մինչև պատասխանատուները պատշաճ արձագանքեն և նկատեն այն, ինչ վաղուց տեսանելի է հասարակության համար։ Երբ օրենքը ընտրովի է կիրառվում, դա արդեն ոչ թե թերացում է, այլ կոռուպցիայի լուռ պաշտպանություն։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
ՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
Կարևոր
Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը
Մոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը
Չինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին
Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը
Վերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը
Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի
Կարևոր
Հրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը
Կարևոր
Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով
Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ)
ՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար
Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան
Չենք տալու Փաշինյանի մուրացած 6 ձայնը․ թող հրաժարական տա․ Սևակ Խաչատրյան
Իրանը սպառնում է հարվածել Եվրոպային․ Ռուսաստանի գաղտնի կորուստներն ու միջուկային նոր վտանգը
ԵՄ-ն խաղաղության և ժողովրդավարության տարածք է, որը խթան է Հայաստանի համար․ Փաշինյան
Ինչու է արցախցիների անձնագրում գրվում «Ադրբեջան» . Ռուսական առաջխաղացում, Իրանի վերջնագիր, տագնապ
Պայթյուններ, աղետներ, անհավանական միջադեպեր․ աղմկահարույց կադրեր աշխարհից
Արմեն Այվազյան. «ԹՐԻՓ-ի շինարարությունը մեկնարկում է, բայց կարևորագույն պայմանները գաղտնի են պահվում ժողովրդից»
Մի՛ հավատացեք Փաշինյանի խոստումներին, կենտրոնացեք Սահմանադրության նախագիծը ԱԺ-ում կասեցնելու վրա

Լրացուցիչ նորություններ

...

Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը

Վերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծում

Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում

Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել

Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի

Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են

Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու Ասիայում

Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջ

300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի

ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում

Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի»

Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում

Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին

ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը