Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արմեն Այվազյան. «ԹՐԻՓ-ի շինարարությունը մեկնարկում է, բայց կարևորագույն պայմանները գաղտնի են պահվում ժողովրդից»

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրում է․

 

«Թրիփ-ի շինարարությունն արդեն մեկնարկում է, բայց նախագծի կարևորագույն պայմանները շարունակում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից։
 

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները։ Փաշինյանն այս նախագիծը ներկայացրեց իբրև անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագիր, իսկ Թրամփը հայտարարեց նաև ԹՐԻՓ զարգացման ընկերության (TRIPP Development Company) գործունեության մեկնարկի մասին։
Մինչդեռ Հայաստանի ժողովուրդն առ այսօր չգիտի ԹՐԻՓ-ի կարևորագույն պայմանները, որոնցից կախված են մեր պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Մասնավորապես՝
  1. Ի՞նչ է ամրագրված ԹՐԻՓ զարգացման ընկերության կանոնադրության և բաժնետերերի միջև կնքված համաձայնագրի մեջ։
  2. Որո՞նք են այդ ընկերությանը զարգացման բացառիկ իրավունքով տրամադրվող տարածքների աշխարհագրական ճշգրիտ սահմանները, որքա՞ն է դրանց ընդհանուր մակերեսը։
  3. Որքա՞ն է լինելու ԹՐԻՓ-ի անվտանգությունն ապահովող անձնակազմի թվաքանակը, ինչպիսի՞ կառուցվածք են ունենալու անվտանգության ստորաբաժանումները, ի՞նչ պայմաններով են ներգրավվելու օտարերկրյա (ամերիկյան) մասնավոր անվտանգության ընկերությունները և ի՞նչ իրավական կարգավիճակ են ունենալու դրանք։
  4. Ի՞նչ իրավունքներ և գործնական հնարավորություններ են ունենալու Հայաստանի պետական մարմինները՝ ԹՐԻՓ-ի ենթակառուցվածքներ մուտք գործելու և դրանց գործունեությունը վերահսկելու համար։
  5. Ինչպե՞ս և ո՞ւմ կողմից են իրականացվելու սահմանային և մաքսային ստուգումները։
  6. Ո՞ւմ ձեռքում են լինելու անդրսահմանային էներգետիկ ենթակառուցվածքների օպերատիվ կառավարումն ու վերահսկողությունը։
  7. Առ այսօր հրապարակված չեն նույնիսկ ԹՐԻՓ զարգացման ընկերության հիմնադիր և կառավարման վերջնական փաստաթղթերը։



Հենց այս և նմանատիպ հարցերի կոնկրետ լուծումներից է կախված լինելու, թե որքան քայքայիչ ազդեցություն կունենա ԹՐԻՓ-ը Հայաստանի ինքնիշխանության և ազգային անվտանգության վրա։ Իսկ դիվանագիտական բնույթի ընդհանուր ու դատարկ հավաստիացումներն այստեղ զրո արժեք ունեն։
Ինչպե՞ս կարելի է Հայաստանի ժողովրդից գաղտնի պահել իր իսկ պետության ինքնիշխանությանն ու անվտանգությանն անմիջականորեն առնչվող այս տեղեկությունները և միաժամանակ պնդել, թե այդ ամենն արվում է հենց ժողովրդի տված քվեով ու լիազորությամբ։
Հայաստանի ինքնիշխանության իրական չափորոշիչը ոչ թե այդ ինքնիշխանության նկատմամբ հարգանքի մասին հայտարարություններն են, այլ սեփական տարածքում Հայաստանի պետության իշխանության ծավալն ու այդ իշխանությունն ամբողջությամբ գործադրելու հնարավորությունը։ Իսկ այս կենսական նշանակության տեղեկությունները ժողովրդից թաքցնելը միայն ամրապնդում է այն համոզմունքը, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասն օտարվում է՝ ի շահ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցներ Թուրքիայի ու Ադրբեջանի։
Հենց այսպես էլ՝ մարդկանց ապուշի տեղ դնելով, Հայաստանը կազմալուծում են։ «Ընդդիմությունն» էլ նաղլ է կարդում՝ փոխանակ այս ամենը կանխելու գործողությունների ծրագիր առաջարկելու։

Հ.Գ. Ի դեպ, հենց վերջին երկու օրերին՝ ԹՐԻՓ-ի գործնական փուլի մեկնարկի կապակցությամբ, Իրանից հնչեցին երկու լուրջ նախազգուշացումներ։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային վերահաստատեց, որ Իրանի համար անընդունելի է իր սահմանների մոտ օտարերկրյա ռազմական կամ անվտանգության ուժերի ներկայությունը։
Իսկ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ավագ խորհրդական Մոհամմադ Մոխբերն ավելի կոշտ արտահայտվեց՝ հայտարարելով, որ «կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին»՝ ո՛չ Իրանի հարավում, ո՛չ հյուսիսում, լինի դա Հորմուզի նեղուցով անցնող հարավային երթուղին, թե ԹՐԻՓ-ը («Զանգեզուրի միջանցքը»)։ Նա ընդգծեց, որ տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը կարմիր գիծ են, և Թեհրանը թույլ չի տալու շրջանցել Իրանին։ Իր գրառումը Մոխբերն ավարտեց հույժ ուշագրավ նախազգուշացմամբ՝ «Դասեր քաղեք Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակից»։
Երևանում լսող կա՞, թե՞ փողերն են հաշվում՝ մինչև բոլորիս գլխին մի մեծ փորձանք գա...»

Լրահոս

Պայթյուններ, աղետներ, անհավանական միջադեպեր․ աղմկահարույց կադրեր աշխարհից
Արմեն Այվազյան. «ԹՐԻՓ-ի շինարարությունը մեկնարկում է, բայց կարևորագույն պայմանները գաղտնի են պահվում ժողովրդից»
Մի՛ հավատացեք Փաշինյանի խոստումներին, կենտրոնացեք Սահմանադրության նախագիծը ԱԺ-ում կասեցնելու վրա
Գրիգորյանի սպանության օրը եղել եմ տեղում, ոչ մեկի վրա գործ չի սարքվել
Ինչո՞ւ է արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի երկիր նշվում Ադրբեջանը․ հարց՝ նախարարին
ԹՐԻՓՓ-ը՝ Իրանի «կարմիր գծի» տակ. Բաքվի պահանջներն ու Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը
Քաղաքացիությունից դատարանի միջոցով զրկելու առաջարկը հենց ՆԳՆ-ն է ներկայացրել․ նախարար
Աշխարհը նոր բախումների շեմին․ լարվածությունը սրվում է. Փաշինյանը՝ Ռումինիա, Մհեր Գրիգորյանը՝ Մոսկվա
Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծում
Բնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Կալիֆոռնիայում ուղղաթիռը բախվել է բլրին․ երկու մարդ զոհվել է
Կատարի վարչապետը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրում
Բրազիլիայի նախկին նախագահի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել
Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը
Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը
Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը
6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը
Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում
Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել
Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի

Լրացուցիչ նորություններ

...

Մի՛ հավատացեք Փաշինյանի խոստումներին, կենտրոնացեք Սահմանադրության նախագիծը ԱԺ-ում կասեցնելու վրա

Գրիգորյանի սպանության օրը եղել եմ տեղում, ոչ մեկի վրա գործ չի սարքվել

Ինչո՞ւ է արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի երկիր նշվում Ադրբեջանը․ հարց՝ նախարարին

ԹՐԻՓՓ-ը՝ Իրանի «կարմիր գծի» տակ. Բաքվի պահանջներն ու Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը

Քաղաքացիությունից դատարանի միջոցով զրկելու առաջարկը հենց ՆԳՆ-ն է ներկայացրել․ նախարար

Աշխարհը նոր բախումների շեմին․ լարվածությունը սրվում է. Փաշինյանը՝ Ռումինիա, Մհեր Գրիգորյանը՝ Մոսկվա

Բնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)

Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ)

Փաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի

«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը Մոսկվային

Փաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել

Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. Մարուքյան

Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի Սահմանադրությանը

ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր

ՀՀ-ն զիջում է TRIPP-ը, փոխարենը ստանում անորոշություն․ սա զիջումներ է՝ առանց խաղաղության․ Աբրահամյան

Նոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան

Ընտրությո՞ւն է ուզում, թող վաղը հրաժարական տա․ ինչո՞ւ է ձգձգում․ Խաչատրյան

«Վճռական հաղթանակ»․ Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

Արցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը

Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան