Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Wizz Air-ը Բուդապեշտի օդանավակայանում պիջակը ինքնաթիռ տանելու համար 78 եվրո է պահանջել ուղևորից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ ստացավ այն մասին, որ Բուդապեշտի օդանավակայանում հունվարի 9-ին Wizz Air-ի ուղևորները բախվել են հրապարակային ճնշման և նվաստացուցիչ վերաբերմունքի. անգամ մի կնոջ արգելել են պիջակը հագնել, նստել ինքնաթիռ՝ դա համարելով ավելորդ ուղեբեռ, և պահանջելով վճարել դրա համար։ Ուղևորներից մի քանիսը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ ավիաընկերության/գետնային սպասարկման անձնակազմը կանգնեցրել է իրենց և վերջնագիր ներկայացրել՝ ձեր տոմսը միայն մեկ ուսապարկ տանելու համար է, ուստի ձեր ձեռքին ուրիշ ոչինչ չպետք է լինի, ապա պահանջել են կա՛մ վճարել 77.99 եվրո, կամ մնալ օդանավակայանում:


Ուղևորների պնդմամբ՝ իրենց նաև սպառնացել են, որ չվճարելու դեպքում «կմնան թռիչքից դուրս»՝ օդանավակայանի միջանցքում: Իսկ ինչն է խնդիրը. պարզվում է՝ Հայաստանից մարդիկ մեկ ուսապարկով և ձեռքի անձնական պայուսակով ամխոչընդոտ թռչել են նույն Wizz Air-ի ավիաչվերթով և որևէ խնդիր չի առաջացել, բայց հետ գալուց նույն ուսապարկը արգելել են ինքնաթիռ բարձրացնել: «Ես Հայաստանից գնացի իմ ուսապարկով, ինձ որևէ մեկը չասաց, որ չափից մեծ է, ծանր է, անթուլատրելի է կամ որևէ այլ նախապայման: Ունեի տոմս, որ կարող եմ միայն ուսապարկ վերցնել հետս: Նույն ուսապարկով հետ գալուց աշխատակիցն ինձ ասաց, թե չեք կարող այն ինքնաթիռ բարձրացնել, վճարեք 77.99 եվրո:


Իմ հարցին, թե ինչու, ասաց սարքի մեջ չի մտնում: Ասացի, որ նույն ուսապարկն է, որ Հայաստանում չի արգելվել հետս վերցնեմ, չէին լսում. կոպիտ, բռի, պահանջատիրական ասում էին. կամ վճարում եք, կամ մնում եք օդանավակայանում: Ստիպված վճարեցի, բայց անգամ կտրոն չտվեցին, որ հասկանամ ինչի համար էի վճարում»,- պատմեց ուղևորներից մեկը՝ դժգոհելով, որ ինքնաթիռի մեծ մասից կամայական գումարներ կորզեցին Wizz Air-ի աշխատակիցները: Նա հետ է եկել Հայաստան, նույն ուսապարկը դրել սարքի մեջ, նորմալ տեղավորվել է: Մի տիկին՝ Ա.Պ.-ն, զավեշտալի միջադեպի մասին պատմեց. Wizz Air-ի աշխատակիցները արգելել են իր պիջակը հագնել (շորի տակից) և ինքնաթիռ անցնել: «Նախ ասացին, թե այն ձեռքի պայուսակը, որով ես Հայաստանից եկել էի, չեմ կարող հետս վերցնել, պետք է վճարեմ դրա համար 77.99 եվրո: Ես բարկացած հրաժարվեցի: Փորձում էի ձեռքիս պայուսակը տեղավորել իմ սահմանված պայուսակի մեջ, չէր ստացվում: Աշխատակիցները արգելեցին, որ ուղեկցող անձը ինձ օգնի. բոլորով կանգնած նայում էին, թե ինչպես եմ չարչարվում՝ տեղավորելու իրերս: Արդյունքում պիջակս մնաց ձեռքիս, չտեղավորվեց, փորձեցի հագնել վերարկուիս տակ, արգելեցին՝ պահանջելով այդ 1 պիջակի համար վճարել 77.99 եվրո: Խնդիր էին դրել բոլոր հայ ուղևորներից, ովքեր ճամպրուկով տոմս չէին վերցրել, խլել 78 եվրո: Ու այդ գործընթացը վերածվել էր հրապարակային նվաստացման՝ անձնակազմի և շրջապատողների ներկայությամբ։


Իմ հագուստը ինչպես կարող էին կամայականորեն դիտարկել որպես «ավելորդ իր» և դրա համար պահանջել վճարում. սպառնալ, որ կմնամ միջանցքում: Երիտասարդ այդ անձնակազմի հետ շփումը կոպիտ էր, ճնշող ու նվաստացուցիչ, ինչից բարկացած ասացի, որ գումար չունեմ, նվիրում եմ ձեզ պիջակս և առանց ոչինչ վճարելու անցա ինքնաթիռ: Լսեցի, որ մեկը մյուսին ասում էր, թե ձեռքի հեռախոսը նայի՝ ասում է փող չունեմ: Խնդիր էին դրել մեզանից գումարներ կորզել»,- պատմեց քաղաքացին։ Տիկինը մեզ պատմեց նաև, որ Զվարթնոց օդանավակայանում մոտեցել է Wizz Air-ի աշխատակցին: «4-րդ հարկի գրասենյակում մի երիտասարդ աղջիկ ծամելով ներս մտավ, ներկայացրեցի բողոքս, ասաց օնլայն գրեք, ես ձեզ չեմ կարող օգնել:


Պահանջեցի մենեջերին կամ որևէ պատասխանատուի հրավիրել, ասաց որ ոչ ոք չկա, բարկացավ, որ իր ընդմիջումը խանգարեցինք և հեռացավ՝ ինձ թողնելով ապակիների մոտ կանգնած: Այսպես են վերաբերվում ՀՀ քաղաքացիներին»,- պատմեց տիկինը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շատ ուղևորներ արդեն պաշտոնական բողոք են ներկայացրել Wizz Air-ին՝ պահանջելով ներքին քննություն գրավոր պարզաբանում՝ ինչ կանոնակարգով է արգելվել նույն ուսապարկը կամ պիջակը կրել վերադարձին, ինչ հիմքով է արգելվել ուղեկցողի օգնությունը, ինչպես նաև պաշտոնական ներողություն և իրենց խլված պիջակի ու գումարի վերադարձ։


«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ Քաղավիացիայից պարզաբանում պահանջեց. ինչպես է, որ Կառավարությունը ամեն տոմսի համար ՀՀ հպարտ հարկատուների հաշվին 20 հազար դրամ սուբսիդիա է տալիս Wizz Air-ին, որ էժան չվերթներ ապահովի, բայց Բուդապեշտում փաստացի թալանել են հայերին՝ ստիպելով 1 ուղեբեռի գին վճարել անգամ 1 պիջակի համար: Կոմիտեից փոխանցեցին, որ ստեղծված իրավիճակը Կոմիտեի գործառույթից դուրս է։ Իսկ Wizz Air ավիաընկերության հետ կապվել չհաջողվեց, քանի որ վերջինս Հայաստանում անգամ գրասենյակ չունեն։


Դիմեցինք նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որը Wizz Air-ի պաշտոնական բացման ժապավենն էր կտրում. «Էկոնոմիկայի նախարարությունը ավիաընկերության գնային քաղաքականությանը խառնվելու որևէ իրավասություն չունի։ Գնային քաղաքականության կամ ծանուցումների հետ կապված պիտի դիմեք ավիաընկերությանը»,- նշեցին նախարարությունից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ևս հնչեց համանման պատասխան։ Ստացվում է, որ ժապավեն կտրելն ու սուբսիդիա տալը մտնում է նախարարների լիազորությունների մեջ, սակայն սեփական քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցում տոտալ անգործություն է տիրում։


Այսպիսով, հունագարական ընկերությունը մի կողմից ՀՀ-ից սուբսիդիա է ստանում՝ էժան ավիատոմսեր ապահովելու համար, մյուս կողմից՝ ՀՀ քաղաքացիների արժանապատվությունը նսեմացնելով, նրանց վճարել է տալիս անգամ սահմանված 1 ուսապարկի համար: Սա միջազգային խայտառակություն է, որը ՀՀ Կառավարությունը չի կարող անհետևանք թողնել: «Ժողովուրդ» օրաթերթը հետևողական կլինի»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Փաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել
Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант»
ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո (Տեսանյութ)
Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով
Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ
Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ Պուտին
ՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնի
ՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիները
Իրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան
Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են
Milliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծել
NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների
Կարևոր
Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն
Axios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները
«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը
Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»
«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել
Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա

Լրացուցիչ նորություններ

...

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար