Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»



«Փաստ» օրաթերթը գրում է. Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 201-Լ որոշման մեջ։

Նախագծի ընդունումը պայմանավորված է ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացում առաջացած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ։ Թիվ 201-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով» սահմանված է, որ խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա օգոստոսի մեկը, մինչդեռ այս տարվա խաղողի մթերումների ընթացքը ցույց է տալիս, որ մեծ թվով խաղողագործներ, այդ թվում՝ Վայոց ձորի մարզի խաղողագործների գերակշռող մեծամասնությունը չունեն բերքի մթերման պայմանագրեր։

Մթերող տնտեսվարողները պատրաստակամ են այդ խաղողագործների հետ կնքելու բերքի մթերման պայմանագրեր և մթերել լրացուցիչ քանակությամբ խաղող, սակայն ձեռք բերված խաղողի արժեքը վճարելու համար ցանկանում են ծրագրի շրջանակներում ներգրավել լրացուցիչ վարկային միջոցներ։ Վայոց ձորի մարզում արտադրված Արենի տեսակի մոտ 2000 տոննա խաղողի մթերման խնդիրը հնարվոր է լուծել այն կոնյակի սպիրտի արտադրության համար մթերելու միջոցով, իսկ կոնյակի սպիրտի արտադրության նպատակով այս պահին խաղողի մթերման ձևավորված գինը կազմում է մոտ 135 դրամ։

Առաջարկվող փոփոխության համաձայն, խաղողի մթերումների նպատակով 2026 թվականին տրամադրվող վարկի չափը կհաշվարկվի այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ը։ Նախագծի ընդունման արդյունքում կլուծվի ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացում, այդ թվում՝ Վայոց ձորի մարզում առաջացած խնդիրը և կմթերվի մթերման ենթակա խաղողի ամբողջ բերքը։

Լրացուցիչ վարկերի ներգրավման չափը գնահատվում է մոտ 270 մլն դրամ, որը ծրագրի գծով էական պարտավորություններ չի առաջացնի, և դրանք կկատարվեն էկոնոմիկայի նախարարության 2027 թվականի բյուջեով և 2027-2029 թվականների ՄԺԾԾ-ով հաշվարկված գումարների շրջանակներում։

Ներգրավվող վարկի չափը հաշվարկվել է այն նկատառումից ելնելով, որ Վայոց ձորի մարզում առկա մթերման համար խնդրահարույց մոտ 2000 տոննա Արենի տեսակի խաղողի մթերման համար տնտեսվարողները կներգրավեն մոտ 270 մլն դրամ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Լրահոս

Ուիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»
Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»
Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»
Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»
Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»
Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»
Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել
Երևանը դարձել է ռուսաստանցիների հանգստի համար ամենաշատ էժանացած արտասահմանյան ուղղությունը
Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո
ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից
ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ
Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են
Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները
Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն
Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին

Լրացուցիչ նորություններ

...

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»

Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին