Վենեսուելայում, երկրի սահմանադրության համաձայն, նախագահի բացակայության դեպքում իշխանությունն անցնում է նախագահի տեղակալին։
«Եթե Հանրապետության նախագահը բացակայում է սահմանադրական ժամկետի առաջին չորս տարիների ընթացքում, ապա հաջորդող երեսուն օրվա ընթացքում պետք է անցկացվեն նոր համընդհանուր ընտրություններ։ Մինչև նոր նախագահի ընտրությունը և պաշտոնի ստանձնումը, պաշտոնը ստանձնում է գործադիր փոխնախագահը», - նշվում է փաստաթղթում։
Վենեսուելայի գործադիր փոխնախագահը Դելսի Ռոդրիգեսն է։








