Մասնավոր ուղղաթիռ է կործանվել Արիզոնա նահանգի Ֆինիքսի մոտակայքում գտնվող լեռներում։ Այս մասին հայտնել է ABC News-ը։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 2-ին։ Ինքնաթիռում չորս մարդ է եղել, սակայն նրանց վիճակի մասին տեղեկություններ չկան։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները փորձում են հասնել դեպքի վայր։
Հետաքննությունը կգլխավորի Ազգային տրանսպորտային անվտանգության խորհուրդը։








