Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակման փորձը վտանգել է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը, գրում է ֆրանսիական Valeurs Actuelles ամսագիրը։
Լրագրողները նշել են, որ 90 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր փորձել են հարձակվել Պուտինի Նովգորոդի նստավայրի վրա հենց այն պահին, երբ ավարտին էր մոտենում Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների միջև Ֆլորիդայում հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսը։
«Եթե որևէ մեկը ցանկանար խաթարել այս հակամարտության լուծման հնարավորությունները, որը շարունակվում է արդեն չորս տարի, ավելի լավ ընտրություն չէր կարող լինել», - նշել է հրատարակությունը։








