Շվեյցարիայի Կրան-Մոնտանա քաղաքում Նոր տարվա տոների ժամանակ բարում բռնկված հրդեհի հետևանքով` մի քանի մարդ զոհվել և վիրավորվել է, հաղորդում է RTS-ը՝ հղում անելով Վալե կանտոնալ ոստիկանությանը։
Ըստ իշխանությունների՝ հրդեհը բռնկվել է Le Constellation բարում գիշերը՝ մեկ կամ մի քանի պայթյուններից հետո։
Դեպքի վայր են ժամանել հրշեջներ և փրկարարական ծառայություններ, ինչպես նաև Air-Glaciers ուղղաթիռներ և բազմաթիվ շտապօգնության մեքենաներ։








