Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է օրենք, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը և պեդոֆիլիան լրատվամիջոցներում, հեռահաղորդակցության ցանցերում և առցանց հարթակներում։ Համապատասխան դրույթը ներառված է արխիվային հարցերի վերաբերյալ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու և անօրինական բովանդակության տարածումը սահմանափակող օրենքում։
«Պետության ղեկավարը ստորագրել է Ղազախստանի Հանրապետության «Արխիվային հարցերի վերաբերյալ Ղազախստանի Հանրապետության որոշակի օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու և անօրինական բովանդակության տարածումը սահմանափակելու մասին» օրենքը», - ասվում է նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ։








