ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև Ֆլորիդայում կայանալիք հանդիպումը երկու ժամով հետաձգվել է, հայտարարել է Սպիտակ տունը։
«Թարմացված ժամանակացույց՝ ժամը 13:00-ին (Երևանի ժամանակով 22:00-ին), որպեսզի նախագահը մասնակցի Ուկրաինայի նախագահի հետ երկկողմ հանդիպմանը», – հայտարարել է վարչակազմը։
Բանակցությունները նախապես նախատեսված էին ժամը 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 23:00-ին): Միջոցառումը տեղի կունենա Պալմ Բիչում, որտեղ գտնվում են Թրամփի գոլֆի ակումբը և կալվածքը:








