Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նոր տարի, հին ստեր. ո՞ւր է գնում Հայաստանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործող ղեկավարությունն ավարտվող և նոր մեկնարկող տարին դիմավորում է հերթական քաղաքական «գյուտերով»։ Պարզվում է՝ կարելի է խոսել խաղաղության մասին, երբ տարիներ շարունակ հրահրում ես պատերազմ, հանձնում ես քո հայրենակիցներին և քո պետությունը։


Կարելի է խոսել հաղթանակի մասին՝ մի քանի տարի անընդմեջ ծանր ու համակարգային պարտություններից հետո։ Կարելի է խոսել ինքնիշխանության ամրապնդման մասին, երբ իրականում քայքայվում են դրա վերջին հենասյուները։ Այս ամենին ավելացավ ևս մեկ «նորարարություն». ինչպես վարել արտաքին քաղաքականություն, երբ այն իրականում գոյություն չունի։ Ավելի ճիշտ՝ երբ արտաքին քաղաքական գիծը հիշեցնում է երկբևեռ խանգարում ունեցող մարդու անկանոն վարքագիծ։ Արդեն ութ տարի շարունակ՝ օրական ռեժիմով, պետական և մերձպետական բոլոր հարթակներով իրականացվում է ագրեսիվ հակառուսական քարոզչություն։


Յուրաքանչյուր ոք, ով համարձակվում է հարց բարձրացնել կամ առարկել, անմիջապես պիտակավորվում է որպես «ռուսական գործակալ»։ Սակայն նույն այդ քարոզչության առանցքային դեմքը պարբերաբար մեկնում է Ռուսաստան, հանդիպում ՌԴ ղեկավարությանը, գրկախառնվում, փոխանակվում ջերմ հայտարարություններով, ստորագրում փաստաթղթեր և խոսում այն մասին, թե որքան շահավետ է Հայաստանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։ Այնուհետև վերադառնում է Երևան, և ամեն ինչ սկսվում է սկզբից՝ ցեխարձակման նոր ալիք բոլոր նրանց հասցեին, ովքեր ունեն այլ կարծիք, և ցուցադրական ընդունելություններ այն «եվրոպացիների» հետ, որոնք Եվրոպայի հետ ո՛չ գաղափարական, ո՛չ քաղաքական կապ չունեն։ Հավասարակշռված արտաքին քաղաքականության փոխարեն՝ հիստերիա, քաոս և լիակատար անորոշություն։


2025 թվականը Հայաստանի համար դարձավ հերթական կորուստների տարի։ Եվ այս ամենի ֆոնին երկրի ղեկավարը շարունակում է ենթարկվել հարևան պետության պահանջներին՝ քայլ առ քայլ զիջելով պետական դիրքերը։ Հայաստանը փաստացի հրաժարվեց իր ամենագլխավոր, եթե ոչ միակ ռազմավարական խաղաքարտից՝ «Զանգեզուրի միջանցքից»՝ այն պարզապես վերանվանելով Թրամփի ուղի։


Դրա դիմաց Հայաստանը չստացավ ոչինչ։ Չկայացավ փոխադարձ հաղորդակցությունների բացում հավասար հիմունքներով, չվերադարձվեցին գերիները, չապահովվեց արցախցիների վերադարձի իրավունքը։ Սկզբում հանրությանը համոզում էին, թե խոսքը 99 տարվա վարձակալության մասին է։ Հետո պարզվեց՝ ոչ 99։ Սկզբում հայտարարում էին, որ ամեն ինչ լինելու է Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Հետո պարզվեց՝ այնտեղ Հայաստանը փաստացի չի լինելու, չի լինելու սահմանային ու մաքսային վերահսկողություն։


Սկզբում խոսում էին երրորդ պետությունների բացակայության մասին, հետո պարզվեց՝ լինելու են։ Նույն ձեռագիրն է՝ ինչ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և Արցախը հանձնելու ժամանակ։ Ստի նույն մեխանիկան։ Այս քաղաքական շղթայի հաջորդ օղակը դարձավ հարձակումն ազգային ինքնության վերջին ինստիտուցիոնալ հենարանի՝ Հայ առաքելական եկեղեցու վրա։ Պետության կոպիտ միջամտությունը եկեղեցու ներքին գործերին արդեն չի էլ փորձվում քողարկել։


Մենք բոլորս տեսանք այդ զզվելի կադրերը, երբ դավաճանների մի խումբ ներխուժեց Էջմիածնի Մայր Տաճար և փորձեց սրբապիղծ շոու կազմակերպել։ Լավ նորությունն այն էր, որ ժողովուրդը կանգնեց եկեղեցու կողքին և կասեցրեց այդ ծաղրանքը։ Այս թեմաներին անդրադառնալով՝ քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը ընդգծում է, որ Եկեղեցու դեմ սկսված գործընթացը ներքին ինքնագործունեություն չէ։ Նրա խոսքով, երբ արտաքին ճնշումները հասնում են այն կետին, որտեղ արդեն փորձ է արվում վերահսկել հոգևոր առաջնորդի ընտրությունը, դա այլևս ոչ թե ներքաղաքական ճգնաժամ է, այլ պետականության կորստի ազդանշան։


Խաչիկյանը նշում է, որ եկեղեցու պառակտումը ուղիղ ճանապարհ է դեպի ազգային ինքնության քայքայում, իսկ ինքնության քայքայումը՝ դեպի կառավարվող տարածքի վերածում։ Իրականում այսօր արդեն խոսվում է այն մասին, որ հարևան երկրի թելադրանքով Հայաստանի իշխանությունը փորձում է ազդել Կաթողիկոսի ընտրության վրա։ Սա անկախության լիակատար և անվիճելի կորուստ է։ Այսօր որոշվում է, թե ով պետք է լինի Կաթողիկոսը, վաղը կորոշվի՝ ով կլինի վարչապետը, իսկ մյուս օրը՝ ով ում վրա է թքելու Ազգային ժողովում։ Զուգահեռաբար մեկնարկում է տնտեսական ինտեգրման գործընթաց, որը ոչ թե ուժեղացնում է Հայաստանը, այլ խորացնում նրա կախվածությունը հարևաններից՝ վերածելով այն քաղաքականորեն ենթակա տարածքի։


Անկախությունը մաշվում է ոչ թե միանգամից, այլ քայլ առ քայլ, և այդ գործընթացը արդեն գրեթե ավարտին է մոտենում։ Անկախության կորստի ևս մեկ ակնհայտ դրսևորում է արտաքին ուժերի բաց և պաշտոնական միջամտությունը Հայաստանի ընտրական գործընթացներին։


 Դրան գումարվում են շարունակվող բռնաճնշումները, քաղաքական հետապնդումները, խոսքի ազատության սահմանափակումները։ Այն բոլոր եվրոպական արժեքները, որոնց մասին բարձրագոչ խոսվում էր 2018-ին, այսօր կա՛մ դավաճանված են, կա՛մ վերածված դատարկ լոզունգների։ Մնում է հույսը, որ նոր տարում հայ ժողովուրդը վերջապես կկասեցնի Հայաստանի գահավիժումը դեպի անդունդ։ Կասի իր խոսքը և կվճռի, որ պետությունը կորցնելն ու օտար թելադրանքով ապրելը չարժե ո՛չ փողի, ո՛չ ասֆալտի, ո՛չ էլ «առանց վիզա» ճամփորդելու դիմաց։


Հայաստանի փրկությունը միայն ժողովրդի ձեռքերում է։ Միայն նա կարող է կանգնեցնել այս կապիտուլ յացիան և վերադարձնել պետության ապագայի իրավունքը։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին
Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների
Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ»
Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ
Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին
Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել
Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար
Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում
Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին
Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին
Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Պեսկովը հայտարարել է, թե Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել
61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում
Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի
Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
36 ժամ ջուր չի լինի
Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը
Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»