Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նոր զարգացում. կոշտ գնահատական բրիտանական հարթակից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ինչպես «Փաստն» արդեն նախկինում գրել էր, եվրոպական և միջազգային ազդեցիկ շրջանակները ոչ միայն տեղյակ են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ տեղի ունեցողին, այլև այն արդեն գնահատում են որպես արժեհամակարգային ճգնաժամ, որը դուրս է գալիս Հայաստանի ներքին օրակարգի սահմաններից։


Տեղեկացրել ենք, որ Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահության ջանքերով ձևավորվել է հատուկ նախաձեռնություն, որին միացել են մի շարք ծանրակշիռ քաղաքական, ակադեմիական և հոգևոր գործիչներ։ Նախաձեռնությանը ներգրավված են Կենտերբերիի նախկին արքեպիսկոպոս Լորդ Քերի Քլիֆթոնը, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին, Լորդ Մարքիզ Ռեադինգը, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Պրետորիայի համալսարանի պրոֆեսոր և եպիսկոպոս Պատրիկ Սուխդեոն, ԵՄ նախկին հանձնակատար Յան Ֆիգելը, «The Guardian»-ի նախկին թղթակից Ջոնաթան Սթիլը, Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության ղեկավար Ջոն Էյբները, ԵՄ պատգամավոր Լյուբոշ Բլահան, Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, Բեռլինի օրենսդիր մարմնի պատգամավոր Վոլֆգանգ Հումելը, Շիլլերի ինստիտուտի ղեկավար Հելգա Զեպպ-Լարոուշը, Պրահայի դիվանագիտական ակադեմիայի նախագահ Ցիրիլ Սվոբոդան, տնտեսագետ Յան Քեմփբելը, միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Իտալիայի նախկին վարչապետ և ԵՄ նախկին ղեկավար Ռոմանո Պրոդին, ինչպես նաև անվտանգության եվրոպական ինստիտուտի գլխավոր քարտուղար, բրիգադային գեներալ Գուստավ Գուստենաուն։ Այս շրջանակի գնահատմամբ, Հայաստանում սկսվել է համակարգային գրոհ Կաթողիկոսի և ամբողջ Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Նրանց դիտարկմամբ, հոգևորականների ձերբակալությունները, Մայր Աթոռի շուրջ ճնշումների ուժեղացումը և իշխանության կողմից եկեղեցական դաշտի արհեստական պառակտումը ոչ միայն հակասում են ժողովրդավարական նորմերին, այլև ուղղակիորեն վտանգում են երկրի ներքին կայունությունն ու անվտանգությունը։


Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս գնահատականները շուտով կփոխանցվեն եվրոպական օրակարգի ամենաբարձր հարթակներին՝ կոնկրետ պահանջներով։ Եվ ահա նոր զարգացում․ մեր տեղեկություններով, այս թեման արդեն ակտիվորեն շրջանառվում է նաև բրիտանական մեդիա-քաղաքական միջավայրում։


Բրիտանական հեղինակավոր The Daily Telegraph-ի եթերում լրագրող Թիմ Սթենլին և բրիտանացի քահանա Բենեդիկտ Քիլին քննարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական գիծը՝ այն բնորոշելով որպես ավտորիտար և վտանգավոր։ Քահանայի խոսքով՝ Հայաստանի վարչապետը թողնում է կոլաբորացիոնիստի տպավորություն։ Նրա գնահատմամբ՝ խոսքը վերաբերում է Ադրբեջանին ուղղված զիջումներին, ներքին ընդդիմախոսների լռեցմանը և բողոք բարձրացնող արքեպիսկոպոսների ձերբակալություններին։


Եթերում նաև հնչել է պնդում, որ արքեպիսկոպոսների մի զգալի մասը ներկայումս գտնվում է կալանքի կամ քրեական ճնշման տակ։ Ի դեպ, նախաձեռնող խումբը արդեն իսկ պատրաստվում է հարցը բարձրացնել եվրոպական կառույցներում՝ պահանջելով դադարեցնել ճնշումները, ազատ արձակել անօրինական կալանավորված հոգևորականներին և վերականգնել Հայաստանի իշխանությունների պարտավորությունները օրենքի գերակայության և մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին
Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների
Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ»
Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ
Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին
Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել
Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար
Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում
Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին
Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին
Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Պեսկովը հայտարարել է, թե Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել
61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում
Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի
Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
36 ժամ ջուր չի լինի
Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը
Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»