Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ներքաղաքական տարվա... զրոյական կետը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


2025 թվականի հենց տարեսկզբից ակնհայտ էր, որ երկրի հասարակական ու քաղաքական կյանքը գտնվում է (և գտնվելու է) վերաձևավորման ու որոնումների փուլում, որտեղ իշխանության, ընդդիմության, քաղաքացիական հասարակության հարաբերակցությունը, հասարակական տրամադրությունների փոփոխությունները, ինչպես նաև արտաքին ազդեցությունների ինտեգրումը որոշիչ դեր են խաղալու ինչպես ընթացիկ իրադարձությունների, այնպես էլ ապագա քաղաքական գործընթացների զարգացման տեսանկյունից՝ հատկապես հաշվի առնելով հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների նշանակալի ազդեցությունը։


Ինչպես անցած տարիների ընթացքում, այնպես էլ անցնող տարում ներքաղաքական կյանքի շարժիչ ուժը մնաց ատելության, փոխադարձ անհանդուրժողականության և հայհոյախոսության մթնոլորտը։ Բնական է, որ այսպիսի թունավոր մթնոլորտի պարագայում կառուցողական ու բովանդակային քննարկումներն անհնար են դառնում։ Արդյունքում քաղաքական հարթակներում ավելի շատ ականատես աղանք փոխադարձ մեղադրանքների, քան բովանդակային քննարկումների։


Ու չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները հայտարարում էին ժողովրդավարական արժեքներին հետևելու և գրանցված առաջընթացի մասին, մեր երկրում բոլոր ժողովրդավարական ավանդույթները հետևողականորեն լիովին ոտնահարվեցին ու շարունակում են ոտնահարվել։ Դրա արդյունքում քաղաքական հետապնդումները հասան իրենց գագաթնակետին (չնայած, ինչպես շատ փորձագետներ են նկատում, ամեն ինչ դեռ առջևում է, և գուցե դեռ չենք էլ հասել գագաթնակետին)։


Իրավիճակը ցույց տվեց, որ եթե որևէ անձ քաղաքականությամբ է զբաղված ու, առավել ևս, ընդգրկված է ընդդիմության շարքերում, ապա իրավապահ մահակի պոտենցիալ թիրախ է։ Միևնույն ժամանակ, իրավական ճնշումների տակ հայտնեցին մի շարք բարձրաստիճան եկեղեցականներ, ինչը պայմանավորված էր Եկեղեցի-քաղաքական իշխանություն սուր հակադրության դրսևորումներով։


Նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբևիցե չէր արձանագրվել նմանատիպ դեպք, որ Եկեղեցին՝ որպես առանձին ինստիտուտ՝ իր բոլոր թերություններով հանդերձ, հարձակման ենթարկվեր քաղաքական իշխանության ղեկավարի կողմից, որը ոտնատակ է տալիս գրված ու չգրված բոլոր բարոյական ու իրավական նորմերը։ Բացի այդ, Փաշինյանի գլխավորած իշխանությունը շարունակեց վարկաբեկել մեր ազգային արժեհամակարգը՝ պատմությունից մինչև ազգային սիմվոլներ։


Դրա արդյունքում էլ ձևավորվեց, այսպես կոչված, «իրական Հայաստանի» կոնցեպտը, որը ձևախեղում է հայ ժողովրդի պատմական անցյալը։ Այս ամենի հետ մեկտեղ 2025 թվականի ընթացքում արդեն պարզ դարձավ, որ Փաշինյանը ընտրություններին գնալու է «խաղաղության օրակարգով», որի հիմնաքարը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն է, ինչի այլընտրանքը ներկայացվում է նոր պատերազմը։


Բայց իրավիճակը շատ փխրուն է, ու միջազգային իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ փխրուն խաղաղությունը շատ արագ կարող է փլուզվել, որին կհետևի էսկալացիայի հերթական փուլը։ Չնայած, խաղաղության որևէ փաստաթուղթ ստորագրված էլ չէ...


Մինչ Հայաստանը տարվա ընթացքում շարունակում էր զիջումներ կատարել Ադրբեջանին, իշխող քաղաքական ուժի վարկանիշն ու ժողովրդականությունը գահավիժում էր։ Քանի որ ՔՊ-ն մեկ անձի կուսակցություն է, նրա համար կործանարար է, որ հատկապես թուլացել են Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքերը՝ հանգեցնելով նրա վարկանիշի կտրուկ անկման՝ հասնելով 11,5-13 %-ի:


Այսինքն, նա այլևս ընդմիշտ կորցրել է իր ժողովրդականությունը, իսկ իր կուսակցությունը, որպես քաղաքական միավոր, ընդհանրապես չունի վարկանիշի նշույլ։ Սա նշանակում է, որ արդար, ազատ, ազնիվ ընտրությունների պարագայում, ՔՊ-ն մաքսիմում կարող է հույս ունենալ հաղթահարել անցողիկ շեմը:


Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հակաժողովրդավարական ընտրությունների, իսկ դրա համար փորձում է աջակցություն գտնել դրսում, որ արտաքին ուժերն իրեն սատարեն վերատադրվելու հարցում՝ ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում։


Ադրբեջանում անհանգստության նշաններ կան Հայաստանում ընդդիմության ակտիվացման հետ մեկտեղ, ու բացառված չէ, որ գործող իշխանություններին աջակցելու նպատակով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից սիմվոլիկ քայլերը շարունակվեն, որպեսզի Փաշինյանի իշխանությունը հաջորդ տարի վերարտադրվի և շարունակի զիջումների ուղեգիծը։


Մյուս կողմից՝ չնայած այն հանգամանքին, որ տարեսկզբից իշխող քաղաքական ուժի դիրքերը շարունակեցին թուլանալ, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին դժգոհությամբ, այնպես էլ երկրի շահերը պաշտպանելու տեսանկյունից ապաշնորհ արտաքին քաղաքականությամբ, ընդդիմադիր ուժերն այդպես էլ չկարողացան օգտվել պահից ու իշխանափոխություն իրականացնել։


Անցնող տարվա ընթացքում ընդդիմությունն այդպես էլ զերծ մնաց փողոցային շարժումից՝ իր ուժերն ավելի շատ կենտրոնացնելով հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ուղղությամբ։


Հիմա ընդդիմադիր դաշտում նոր վերափոխումներ են սկսվել, նոր ուժեր են հայտ ներկայացրել՝ խորհրդարանում հայտնվելու, ինչու չէ՝ իշխանափոխության հասնելու ուղղությամբ։


Սակայն ընդդիմադիր ուժերին դեռևս չի հաջողվում միասնական հարթակ ձևավորել, իսկ որոշ դեպքերում էլ այս քաղաքական միավորները զբաղված են ավելի շատ միմյանց մրոտելով, քան իշխանություններին քննադատելով, ինչը պարզապես ջուր է լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին:


Ընդդիմադիր դաշտում նոր միավորումներ և դաշինքներ ձևավորելու, ինչպես նաև սկզբունքային որոշ հարցերի շուրջ ֆիզիկապես չմիավորված ուժերի միջև համաձայնություններ ձեռք բերելու հարցում 2026 թվականի սկիզբը վճռական է լինելու։ Ինչ վերաբերում է հանրությանը, ապա տարվա ընթացքում հասարակության ներսում պահպանվեց առավելագույն իներտությունը քաղաքական գործընթացների նկատմամբ, որը մարդկանց կողմից քաղաքականությունից հիասթափության արդյունք էր։


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար Ղազարյան
Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան
Նոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ Ավինյան
Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին
Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. Ավինյան
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ ինչ հարցեր են քննարկում
ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան
Ինչ իրավիճակ է Լարսում
Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը
Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին
Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների
Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ»
Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ
Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին
Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել
Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար
Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում
Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»