Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հրավիրյալ մասնակիցներ:


Օրակարգային հարցերի շրջանակում Արդարադատության նախարար, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախընտրական քարոզչության սահմանափակումների ուղեցույցը: Անդրադառնալով ուղեցույցի կառուցվածքին՝ մանրամասներ են ներկայացվել պաշտոնյաների և թեկնածուների նախընտրական քարոզչության մասնակցության կանոնների, իրավական պատասխանատվության միջոցների և այլ գործառույթների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել կուսակցությունների ֆինանսավորման համակարգին, կուսակցությունների հաշվետվողականության, թափանցիկության ապահովմանը, իրավական պատասխանատվության միջոցներին, կուսակցություններում բարեվարքության մեխանիզմներին և այլ հարցերի։


Քննարկվել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերն և դրանցով առաջարկվող փոփոխությունները:


Խորհրդի նիստի մասնակիցները հանդես են եկել իրենց դիտարկումներով և առաջարկություններով։


Վարչապետ Փաշինյանը նշել է՝ խնդիրը պետք է լինի հետևյալը, որ ոչ թե կանոններ սահմանվեն որպես թակարդներ, այլ կանոններ, որոնք կօգնեն կուսակցություններին գործել օրինական դաշտում։ «Կարծում եմ, որ այժմ ինչ քննարկում ենք, վերաբերում է կուսակցությունների բարեվարքության շրջանակին և դաշտին, և հետագայում «Կուսակցությունների մասին օրենքում» պետք է փոփոխություններ կատարվեն, օրենքով և կանոնադրություններով պետք է սահմանվի, որ կուսակցություններում լինեն մարմիններ կամ պաշտոնյաններ, որոնց վրա պատասխանատվություն դրվի դրանով զբաղվելու»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։ Երկրի ղեկավարը հավելել է՝ հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակման ճանապարհին եկել են այն եզրակացության, որ պետական կառավարման մարմիններում պետք է լինեն պաշտոնյաներ, ովքեր էթիկայի, բարեվարքության պատասխանատուներ կլինեն։ «Ինչի՞ համար դա արեցինք, որովհետև, այնուամենայնիվ, պետական կառավարման մարմիններում բոլորն իրենց գործերով զբաղված են, իսկ բարեվարքության կանոնի մասին հիշում ենք այն ժամանակ, երբ խախտում է արձանագրվում։ Նույն բանը տեղի է ունենում նաև կուսակցություններում։ Իմ առաջարկն այն է՝ մտածենք, օրենքում այնպիսի փոփոխություններ անենք, որ կուսակցության կանոնադրությամբ սահմանվի, որ կուսակցությունը պետք է ունենա անձ կամ մարմին, որը կզբաղվի կուսակցության բարեվարքության կանոններով, և այդ առումով գործընկեր էլ լինի Արդարադատության նախարարությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»,– ընդգծել է վարչապետը։


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց խնդիրն այն չէ, որ կուսակցություններն անընդհատ խախտումներ անեն, իսկ մարմինները տուգանեն, գործեր հարուցեն։ «Մեր խնդիրն է՝ նպաստել, որպեսզի կուսակցությունները ծավալեն հնարավորինս քաղաքակիրթ գործունեություն, ինչը միշտ չէ, որ ստացվում է, և ես հավաստիացնում եմ, որ միշտ չէ, որ չարամտությունից է, որ կուսակցություններն ուզում են խախտումներ անել»,– նշել է երկրի ղեկավարը՝ կարևորելով նաև վերոնշյալ ուղղություններով համապատասխան իրազեկում կազմակերպելը։

Լրահոս

Թուրքիայի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
ԱՄՆ ծովային հետևակի ուժերը ժամանել են Մերձավոր Արևելք
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է
Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով
Telegraph. ԱՄՆ-ն կարող է հրաժարվել դաշնակիցներին պաշտպանելուց՝ նրանց պաշտպանական ծախսերի պատճառով
Եվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ
Երևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվել (տեսանյութ)
Ահազանգեր են ստացվել Սյունիքի և Տավուշի գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ
Իրանը կոչ է անում տարածաշրջանի երկրներին կանխել իրենց տարածքներից Իրանի վրա հարձակումները
Շտապ
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ
Հայտնի է Հայաստան-Բելառուս հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Դաղստանում վատ եղանակի պատճառով ավելի քան 320,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Թրամփը հայտարարել է, թե որ երկիրն է լինելու ԱՄՆ-ի հաջորդ թիրախը
Թրամփը անսպասելի հայտարարություն է արել Պուտինի և Զելենսկիի մասին
Աշոտ Նավասարդյանի ապրած տարիները հայ ժողովրդի զարթոնքի շրջանն էին. Մինասյան
Դուբայի հյուրանոցները կրճատում են աշխատակիցներին Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով
Կարևոր
Երևանում՝ գրական ու մշակութային հանդիպում․ «Պատերազմի ընդերքում» գրքի շնորհանդեսը
Գազի արգելք ու միջուկային հարվածներ․ աշխարհը եռում է․ Անչափահասները`Կանազի շենքի հրդեհի պատճա՞ռ
Ազգային գաղափարախոսությունը պետք է պահպանել, այլապես ՀՀ անկումն անխուսափելի կլինի. Աբրահամյան

Լրացուցիչ նորություններ

...

Աշոտ Նավասարդյանի ապրած տարիները հայ ժողովրդի զարթոնքի շրջանն էին. Մինասյան

Ազգային գաղափարախոսությունը պետք է պահպանել, այլապես ՀՀ անկումն անխուսափելի կլինի. Աբրահամյան

Տեղից ելնողը կուսակցություն է բացում, բովանդակություն պիտի ունենան. Տիգրան Թորոսյան

Նարեկ Կարապետյանը հայտարարեց ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին` «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» (տեսանյութ)

«Կանազի» հրդեհի գաղտնիքը բացահայտվում է․ բերման են ենթարկվել անչափահասներ

Խուզարկություններ` Երևանի 20 հասցեում. մարդու առևանգում. քրեական նորություններ

Ի՞նչ կարող են հակադրել Հայաստանը և հայ ժովովուրդը «Արևմտյան Ադրբեջանին» (տեսանյութ)

«Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա

Վատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները

Մեծ քննարկում. Անոնս 27.03.2026 (տեսանյութ)

Մեր ակցիան ընտրությունների հետ կապ չունի, սա սրտից բխող պահանջ է․ Գևորգ Գևորգյան (տեսանյութ)

Մեղադրանք է առաջադրվել ոստիկանին բռնություն կատարելու ժամանակ նկարելու համար (տեսանյութ)

Մարդիկ էս ցավից ու դարդից տառապած 2-3 օրա եկել են ստեղ բողոքելու՝ անուշադրության ե՞ք մատնում

Ինչո՞ւ հենց Ղազախստանը. փորձագետը՝ երկաթուղու կառավարչին փոխելու և անվտանգային ռիսկերի մասին

Դուք ստիպված եք լսել ժողովրդի պահանջը, այլ ոչ թե վիրավորել

Ալեն Սիմոնյանը ի՞նչ իրավունք ունի մարդու մահացած հորը ասի՝ «արան պապադ ա». Ղուկասյան

ՈՒՂԻՂ․ Անհետ կորածների հարազատները պատասխան են պահանջում Ալեն Սիմոնյանից

100% պատերազմ կլինի, եթե ընդդիմությունը վիճարկի այսօրվա խաղաղության կոմպոնենտները

«Ավտոկայաններում ոչինչ չի փոխվել, գարշահոտություն է», «Ճիշտ չեք, երբեք այսքան լավ վիճակ չի եղել»

Էդքան շատ Ֆեյսբուքում չեմ լինում. Ավինյանը «տեղյակ չէ» Ալեն Սիմոնյանի միջադեպից