Մեր ներկայությամբ մենք այսօր մեր աջակցությունը ցույց տվեցինք Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Այս մասին Մայր աթոռի տարածքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք իրենք գրոհել են Վեհարանը՝ Քոչարյանը պատասխանեց. «Դուք գրո՞հ եք տեսել։ Երբ կանոնական կարգ է խախտվում, երբ քահանան հռչակվում է կարգալույծ, բայց ոստիկանական ուժերով շարունակում է եկեղեցում մնալ, դա զավթել էլ։ Ուզում են՝ թող գնան, իրենց համար աղանդ ստեղծեն, իրենց համար կաթողիկոս ընտրեն, ինչո՞ւ են ուզում մեր 1700 տարվա եկեղեցին քանդել»։
Նա հիշեցրեց, որ մայիսի 28-ից սկսած եկեղեցու դեմ արշավը շարունակվում է։ «Սա այդ գրոհի մի մասն է միայն»,-ասաց Քոչարյանը։








