Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թեհրան–Մոսկվա–Երևան. ձևավորվող նոր առանցք Եվրասիայում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Եվրասիայի աշխարհաքաղաքական տարածքը թևակոխում է խորքային վերաձևավորման փուլ, որտեղ ուժային կենտրոնների փոխհարաբերությունները կառուցվում են ոչ միայն մրցակցության, այլև փոխլրացման տրամաբանությամբ։ Այս համատեքստում ավելի հստակ են ուրվագծվում Թեհրան–Մոսկվա–Երևան առանցքի ձևավորման գործընթացները, որոնք միավորում են տնտեսական, լոգիստիկ և անվտանգային շահերը՝ հիմնված պետական ինքնիշխանության և տարածաշրջանային կայունության պահպանման գաղափարի վրա։ Տարածաշրջանային այս ձևաչափի շուրջ վերջին շրջանում ակտիվ վերլուծություններ են հրապարակում իրանական լրատվամիջոցները՝ շեշտելով, որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելը էապես աշխուժացրել է համագործակցության նոր ուղղությունները։


Իրանը այս գործընթացում դիրքավորվում է որպես ինքնուրույն և նախաձեռնող ուժային կենտրոն, իսկ Ռուսաստանը շարունակում է հանդես գալ որպես տարածաշրջանային հավասարակշռության առանցքային դերակատար՝ ընդլայնելով իր ազդեցությունը ոչ թե ճնշման, այլ փոխշահավետ ինտեգրման միջոցով։ Այս զարգացումների առանցքային շահառուներից մեկը Հայաստանը կարող է դառնալ։ Բարդ աշխարհաքաղաքական միջավայրում հայտնված Երևանը ստանում է ոչ միայն նոր հնարավորություններ տնտեսական և տրանսպորտային համագործակցության համար, այլև հնարավորություն է ունենում ամրապնդել իր ռազմավարական դիրքը։ Հայաստանը աստիճանաբար ձևավորվում է որպես «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևոր հանգույց՝ կապելով Ռուսաստանը և Իրանը, ինչպես նաև բացելով ուղիղ ճանապարհ դեպի Պարսից ծոցի շուկաներ։


Տնտեսական փոխգործակցությունը, ենթակառուցվածքների զարգացումը և անվտանգության փոխկապակցված շահերը ձևավորում են տարածաշրջանային նոր կարգ, որտեղ Հայաստանը դուրս է գալիս երկրորդական դերակատարի կարգավիճակից և սկսում է զբաղեցնել ավելի ինքնուրույն ու կշիռ ունեցող դիրք։ Սա ոչ միայն տնտեսական աճի հնարավորություն է, այլև քաղաքական մանևրների ընդլայնում մի միջավայրում, որտեղ ուժերի բալանսը մշտապես փոփոխվում է։


Թեհրան–Մոսկվա–Երևան ձևավորվող առանցքը աստիճանաբար հանդես է գալիս որպես տարածաշրջանային համագործակցության նոր մոդել, որը համադրում է տնտեսական ինտեգրացիան, լոգիստիկ փոխկապակցվածությունը և հավաքական անվտանգության տարրերը։ Իրանի համար սա հնարավորություն է նվազեցնել արտաքին ճնշումների ազդեցությունը և ամրապնդվելու որպես տարածաշրջանային ինտեգրատոր, Ռուսաստանի համար՝ ազդեցության պահպանման և ուժեղացման գործիք՝ այլընտրանքային ձևաչափերի միջոցով, իսկ Հայաստանի համար՝ պատմական շանս՝ ստանալ անվտանգության ավելի կանխատեսելի միջավայր և միաժամանակ վերածվել Եվրասիայի կարևորագույն տարանցիկ կենտրոններից մեկի։


Բազմաբևեռ աշխարհի պայմաններում այս առանցքը ձևավորվում է ոչ թե հայտարարությունների, այլ շահերի համընկնման հիման վրա։ Հենց այդ հանգամանքն է, որ այն դարձնում է կայուն և երկարաժամկետ հեռանկար ունեցող՝ որպես տարածաշրջանային ուժի նոր կենտրոն, որը կարող է էական ազդեցություն ունենալ Եվրասիայի ապագա քաղաքական և տնտեսական քարտեզի վրա։

Լրահոս

21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում
SpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմանները
Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է
Թրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով
Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա
Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ
101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը
Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան
Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան
Կարևոր
Մոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին
Կարևոր
Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան
Որևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան
Երկար ժամանակ ջուր չի լինելու
Լեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը
Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան
Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)
Հորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն
Թրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան

11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն

Ողբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին

Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը

Ով է ուղեկցելու Փաշինյանին

Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում

Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում

Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել

Կուսակիցները եւս անակնկալի են եկել

Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ

Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը

Վերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծում

Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում

Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել