Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչ ունեցվածքով է Առուշանյանը հեռանալու Շիրակի մարզպետի պաշտոնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացել է՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հորդորել են ազատման դիմում ներկայացնել։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ դեկտեմբերի 16-ին ՔՊ-ի վարչության նիստի ժամանակ որոշում է կայացվել նրան այդ պաշտոնից հեռացնելու մասին. Առուշանյանը չի արդարացրել ՔՊ-ի հույսերը: Գրեթե քաղաքական կարիերա չունեցող Դավիթ Առուշանյանը հեղափոխությունից հետո, բախտի բերմամբ, թե պատահմամբ, ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ (2021թ.):


Հենց այս նույն սկզբունքով Առուշանյանը նախորդ տարի՝ 2024 թվականի դեկտեմբերին, պատգամավորական մանդատը վայր դրեց եւ դարձավ Շիրակի մարզպետ։ Դավիթ Առուշանյանը փոխարինեց Մուշեղ Մուրադյանին, որը նույնիսկ չգիտեր, որ պաշտոնանկ է արվել։


Նրա օրոք ՔՊ-ի գրասենյակը փակվեց գյումրիում, քանի որ չէր ստացվում կուսակցականներ գտնել: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածքով է Առուշանյանը հեռանալու պաշտոնից։ Դավիթ Առուշանյանի՝ 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ նա ունի 3 անշարժ գույք. 2 բնակարան, որոնք ձեռք է բերել 2014 թվականին Երեւանում, եւ ավտոկայանատեղի, որն Առուշանյանը գնել է Կենտրոն վարչական շրջանում։


Բայցի այս գույքերից Շիրակի մարզպետը Գյումրիում ունի հիփոթեքով գնած բնակարան, որի հիփոթեքի մայր գումարի մնացորդը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել էր 52 հազար 400 դոլար։ Առուշանյանը 2024 թվականի տարեսկզբին ունեցել է 2 մեքենա՝ NISSAN եւ RANGE ROVER մակնիշների։ Տարվա ընթացքում NISSAN մակնիշի մեքենան մարզպետը վաճառել է 3 մլն դրամով։ Նրա բանկային հաշիվների մնացորդները 2023 թվականի համեմատ փոփոխության չեն ենթարկվել եւ տարեվերջին կազմել են 1,5 մլն դրամ եւ 500 հազար դրամ։


Կանխիկ դրամական միջոցները կազմել են 25 հազար դոլար, 18 հազար եվրո, իսկ դրամային փոխարժեքով կանխիկ միջոցները նվազել են 2 մլն դրամով՝ 12 մլն դրամից դառնալով 10 մլն դրամ։ Մարզպետի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 532 հազար դրամ, որից 10 մլն 300 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովից, իսկ 232 հազար դրամը ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից։


Առուշանյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 378 հազար դրամ։ Վարկերի մարմանը Դավիթ Առուշանյանն ուղղել է 13 հազար դոլար:«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ երեկ՝ առավոտյան, Առուշանյանին կառավարություն են «կանչել»։ Այժմ վերջինս հանդիպումներ է ունենում կառավարության ղեկավարության հետ»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ Ֆարմանյան
Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում․ Աբրահամյան
40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. Աբրահամյան
Փաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ Էրդողան
ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել. Հայկ Ֆարմանյան
Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել
Պետք է իմանան՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցի, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել
Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու
ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
Axios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին
Թրամփ. ԱՄՆ-ը չի մոռանա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրանի հետ հակամարտության հարցում օգնելուց հրաժարվելը
Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են
Reuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում
«Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցին
Reuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային
Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»
«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան
Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»
Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել

Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»

Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»

Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան

Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել

Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը

Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը

ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով

Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի

Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը

COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան