Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Օրվա իշխանությունների կամակատար իրավապահները բանտարկել են նաև հավատքը` արգելելով ինձ իրացնել իմ իրավունքը․ Վարդան Ղուկասյան

Կալանավայրում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, ՀՀ ՄԻՊ–ին և Գլխավոր դատախազին.

«2025 թվականի հոկտեմբերի 21-ից, երբ օրվա իշխանությունը իրականացրեց իր հանցավոր երազանքը` շինծու մեղադրանքներով, ինձ զրկել ազատությունից, ես զրկված եմ նաեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական և հիմնարար իրավունքից, որը երաշխավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 41-րդ հոդվածով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով։ Իմ հիմնարար իրավունքի սահմանափակումը կիրառվում է առանց որևէ օրինական և հիմնավորված պատճառի, կամայական կերպով՝ խախտելով իմ իրավունքը այն իրականացնելու ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով, և ինձ զրկելով մյուս հավատացյալների հետ միասին ժամերգություններին և միասնական աղոթքներին մասնակցելու հնարավորությունից։
 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իմ հոգեւոր ծնողն է, որին ես իմ պարտքը տվել եւ տալիս եմ եկեղեցիներ կառուցելով, հոգեւոր գրքերի` հազարավոր տպաքանակով տպագրությամբ, Հայաստանի բոլոր եկեղեցիներին ընծաներ նվիրաբերելով։
 
Որպես Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ, ով տարվա 250 օրը անցկացնում է ծոմի եւ պահքի մեջ, որի համար մեր եկեղեցում հաղորդություն ստանալը, Խաչն ու Ավետարանը համբուրելը ծեսի սովորական մաս չէ, այլ Սուրբ Երրորդության, Լուսավորչի եկեղեցու ծառայի պարտականություն, նպատակային կերպով զրկված եմ մասնակցելու գեթ մեկ կիրակնօրյա պատարագներին։
Օրվա իշխանությունների կամակատար իրավապահները, զնդանների պահապանները բանտարկել են նաեւ հավատքը` արգելելով ինձ իրացնել իմ իրավունքը։
Քրիստոսադավ ժողորդավարներն արգելել են ինձ անգամ խունկի հոտն առնել բանտախցում, չեն ստեղծել պայմաններ միայնակ և բարձրաձայն աղոթելու համար: Արգելել են հպվել իմ Մոր` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատերին։
 
Հուդայասիրտ ղեկավարներն ինչ աստիճանի են վախեցած մեզ նման ազատամիտ, ազգին նվիրված մարդկանցից, որ արգելում են անգամ բանտից եկեղեցի գնալու մեր սահմանադրական իրավունքը։
Դիմում եմ ժողովրդավար Եվրոպայի երկրների` Հայաստանում աշխատող
դեսպաններին.
 
դուք շնչում եք իմ երկրի խնկաբույր օդը, խմում հայրենիքիս մաքուր ջուրը, ձեզանից ոմանք քրիստոնեական հավատքի կրողներ են եւ խոնարհվում են Խաչի ու Ավետարանի առջեւ, եթե որեւէ իշխանավոր փորձի բանտարկել ձեր հավատքը Քրիստոսի, Խաչի, Սուրբ Երրորդության վկայությունների նկատմամբ եւ դա անի կրոնական ազատությունների ապահովման կեղծ հայտարարությունների ներքո, այդ երկրի ղեկավարի նկատմամբ ո°րն է լինելու ձեր վերաբերմունքը։
 
Ինչպես ասում է Հովհաննես Վարդապետ Երզնկացին. «Որովհետեւ, ով հայոց եկեղեցի, քո ուղղափառ հավատի լույսը չնվազեց, բարի ցորենիդ սերմին որոմ չխառնվեց, օտար ուսման աղտոտ ջուրը քո ավանդության հստակ աղբյուրը չպղտորեց, հերձվածության քացախը չհունցվեց քո կենդանության հացին», վստահ եմ` առաջիկայում կկարողանամ իրացնել իմ իրավունքը` մասնակցել սուրբ պատարագներին և միասնական աղոթքներին։
 
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան
 
15 դեկտեմբեր, 2025 թվական»։

Լրահոս

Նյարդաբանը նշել է, թե ինչպես է հեռուստացույցի առջև քնելը ազդում ինսուլտի զարգացման վրա
Սյունիքում քարաթափման հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին
ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածել են Սպահանի տեխնոլոգիական համալսարանին
Նեթանյահուն հրամայել է ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է Լիբանանում լրագրողների սպանությունը
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետ
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում այսօր Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից
Իրանը հրապարակել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանված ինքնաթիռի արբանյակային լուսանկարները
Al Araby հեռուստաընկերությունը հայտնել է Իրանում իր գրասենյակի վրա հարվածի մասին
Լիբանանի հարավում շտապօգնության կետը ոչնչացվել է իսրայելական ավիացիայի հարվածից
Կոտայքի մարզում «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մորն ու նրա 8-ամյա դստերը
Փաշինյանից թոռների հոր կարոտն առնողը Հեղինե Բիշարյանի հարազատ քույրն է՝ Զառան․ Yerkir.am
Կարևոր
Ոստիկանությունում փաստաբաններին թույլ չեն տալիս բարձրանալ Փաշինյանի հետ վիճելուց հետո բերման ենթարկված երիտասարդների մոտ
Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի շուրջ միջադեպի առնչությամբ 2 անձ է ձերբակալվել
Սիրիան հայտարարել է Իրաքի տարածքից ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակումը կանխելու մասին
Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ
Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ վիճաբանած քաղաքացուն բերման ենթարկեցին
Տարադրամի փոխարժեքները` մարտի 29-ի դրությամբ

Լրացուցիչ նորություններ

...

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետ

Փաշինյանից թոռների հոր կարոտն առնողը Հեղինե Բիշարյանի հարազատ քույրն է՝ Զառան․ Yerkir.am

Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ վիճաբանած քաղաքացուն բերման ենթարկեցին

Նիկոլ Փաշինյան՝ 933, Արարատ Միրզոյան՝ 853, Սուրեն Պապիկյան՝ 842. ՔՊ-ն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները

Աշոտ Նավասարդյանի ապրած տարիները հայ ժողովրդի զարթոնքի շրջանն էին. Մինասյան

Ազգային գաղափարախոսությունը պետք է պահպանել, այլապես ՀՀ անկումն անխուսափելի կլինի. Աբրահամյան

Տեղից ելնողը կուսակցություն է բացում, բովանդակություն պիտի ունենան. Տիգրան Թորոսյան

Նարեկ Կարապետյանը հայտարարեց ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին` «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» (տեսանյութ)

«Կանազի» հրդեհի գաղտնիքը բացահայտվում է․ բերման են ենթարկվել անչափահասներ

Խուզարկություններ` Երևանի 20 հասցեում. մարդու առևանգում. քրեական նորություններ

Ի՞նչ կարող են հակադրել Հայաստանը և հայ ժովովուրդը «Արևմտյան Ադրբեջանին» (տեսանյութ)

«Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա

Վատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները

Մեծ քննարկում. Անոնս 27.03.2026 (տեսանյութ)

Մեր ակցիան ընտրությունների հետ կապ չունի, սա սրտից բխող պահանջ է․ Գևորգ Գևորգյան (տեսանյութ)

Մեղադրանք է առաջադրվել ոստիկանին բռնություն կատարելու ժամանակ նկարելու համար (տեսանյութ)

Մարդիկ էս ցավից ու դարդից տառապած 2-3 օրա եկել են ստեղ բողոքելու՝ անուշադրության ե՞ք մատնում

Ինչո՞ւ հենց Ղազախստանը. փորձագետը՝ երկաթուղու կառավարչին փոխելու և անվտանգային ռիսկերի մասին

Դուք ստիպված եք լսել ժողովրդի պահանջը, այլ ոչ թե վիրավորել

Ալեն Սիմոնյանը ի՞նչ իրավունք ունի մարդու մահացած հորը ասի՝ «արան պապադ ա». Ղուկասյան