Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վրաստանում հեղափոխության մեկնարկը տրված է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է.

Ընտրության արդյունքների հրապարակումից գրեթե մեկ օր անց հանդիպելով խորհրդարան անցած չորս ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարեց համընդհանուր հանրահավաքի անցկացման մասին։ Հանրահավաք կարող էր տեղի ունենալ նաեւ ընտրությունների օրը, երեկոյան, նաեւ՝ հաջորդ օրը, բայց վրացական ընդդիմությունը մի տեսակ հանկարծակիի էր եկել պաշտոնական արդյունքներից, նրանք սպասում էին հեշտ հաղթանակ` համոզված, որ իշխող «Վրացական երազանքը» հազիվ 40 տոկոս ձայն կհավաքի։ «Ես չեմ ճանաչում այս ընտրությունները, այս ընտրությունները ճանաչել չի կարելի, ճանաչել այս ընտրությունները՝ նշանակում է ճանաչել Ռուսաստանի մուտքը (նկատի ունի Վրաստան)»,- համատեղ բրիֆինգի ժամանակ հայտարարեց Զուրաբիշվիլին եւ դիմելով ամերիկյան ու եվրոպական գործընկերներին` կոչ արեց օգնել վրաց ժողովրդին՝ պաշտպանելու իր ընտրությունը եւ ոչ թե կապեր հաստատել ապօրինի իշխանության հետ։Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքում հաղթող է ճանաչվել իշխող «Վրացական երազանք, ժողովրդավարական Վրաստան» դաշինքը, որը ստացել է 54 տոկոս կամ 150 մանդատից 89-ը։ Խորհրդարան են անցել եւս 4 ընդդիմադիր կուսակցություններ՝ ընդհանուր ստանալով 69 մանդատ։ Ընդդիմության ներկայացուցիչները միանգամից հայտարարեցին, որ չեն ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որ Վրաստանի իշխանությունները վրաց ժողովրդից գողացել են նրա ընտրությունը, նրա հաղթանակն ու իշխանությունը, գողացել են նրա եվրոպական երազանքը՝ եվրոպական ընտանիքի անդամ դառնալու, եւ փորձելու են կառուցել միակուսակցական, դիկտատորական Վրաստան՝ այն գցելով Ռուսաստանի ոտքերի տակ։ Ընդդիմադիր «Միասնություն- ազգային շարժում» կուսակցության փոխնախագահ Խատիա Դեկանոիձեն հայտարարում է․ «Այս երկրում այլեւս ընտրություններ չեն լինի, կա՛մ մենք կհասկանանք դա, կա՛մ նրանք, ովքեր կընդունեն դրանք (նկատի ունի ընտրության արդյունքները), նույնպես կկալանավորվեն»։ ԵՄ անդամ տարբեր երկրների, հատկապես մերձբալթյան երկրների տարբեր խորհրդարանականներ արդեն հասցրել են Վրաստանին դուրս դնել Եվրոպայից, եթե ընտրության արդյունքները չվիճարկվեն, եւ տեղի չունենա իշխանության փոփոխություն։Միջազգային դիտորդական առաքելություններն ավելի զգուշավոր են․ ԵԱՀԿ-ն փաստացի ճանաչել է ընտրությունները եւ դրանց արդյունքում ձեւավորված իշխանությունը։ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պասկալ Ալիզարդը, խոսելով ընտրական գործընթացի ժամանակ տեղ գտած մի շարք խախտումների, այդ թվում՝ ընտրողների կամքի վրա բռնանալու, ընտրության գաղտնիության խախտման արձանագրված դեպքերի մասին, միաժամանակ նշել է, որ ընտրությունները, ընդհանուր առմամբ, լավ էին կազմակերպված, բայց որ ամենակարեւորն է` անկեղծ հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր իշխանությունը կկարողանա հաղթահարել երկրի առջեւ կանգնած մարտահրավերները, հատկապես կապված երկրի` Եվրամիությանն անդամակցության հետ։ «Ժողովրդավարությունը, իսկապես, զարգացման գործընթացի մեջ է»,- ասել է եվրոպացի դիտորդը։ Սա շատ նման է ԵԱՀԿ-ի կողմից նախկինում Հայաստանում իրականացված դիտորդական առաքելությունների եզրակացություններին, երբ արձանագրելով բազմաթիվ ընտրախախտումներ, միեւնույն ժամանակ ասում էին, որ, չնայած արձանագրված ընտրախախտումներին, դրանք մի քայլ առաջ էին դեպի ժողովրդավարություն։ ԵԽԽՎ դիտորդական առաքելության հրապարակած զեկույցն անհամեմատ ավելի կոշտ էր, իսկ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստացավ, որ իրենք վերջնական տեսակետ կարտահայտեն նոյեմբերին՝ Բուդապեշտում կայանալիք ԵՄ խորհրդի ոչ պաշտոնական հավաքի ժամանակ։ԵՄ իշխանություններն առայժմ չեն շտապում հայտարարել, որ չեն ճանաչում ընտրության արդյունքները եւ դրանց արդյունքում ձեւավորված իշխանություններին, ավելին` Շառլ Միշելը կոչ է արել Վրաստանի իշխանություններին՝ ինքնուրույն հետաքննել արձանագրված ընտրախախտումների դեպքերը եւ վերացնել դրա հետեւանքները, ինչպես նաեւ վերահաստատել ԵՄ անդամ դառնալու Վրաստանի ընտրությունը։ Թե ինչպես պետք է Վրաստանի իշխանություններն ուղղեն կատարված ընտրախախտման հետեւանքները, այնքան էլ պարզ չէ։ Դրա համար երկու միջոց կա` հրաժարական ներկայացնել կամ նոր ընտրություններ կազմակերպել․ երկուսն էլ այս պահին իրատեսական չեն։Հիմա գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք Վրաստանի ընդդիմությանը կհաջողվի փողոցով իշխանափոխություն իրականացնել, որին նրանք պատրաստվել էին բավական երկար եւ հանգամանալից։ Խնդիրն այն է, որ Վրաստանը հիմա այն վիճակում չէ, որ շատ հեշտ հնարավոր լինի ստիպել իշխանությանը՝ հրաժարական տալ, գունավոր հեղափոխություն բեմադրել։ Ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանի կամ նույն 2004 թվականի Վրաստանի, ներկա իշխանություններն ունեն հանրային աջակցություն, նրանց իշխանությունը հենված չէ բացառապես պետական ապարատի լոյալության եւ ոստիկանական բռնությունների վրա։ Գործող իշխանությունը ցույց է տվել, որ կարող է փողոց հանել ավելի շատ մարդ, քան ընդդիմությունը՝ թեկուզ նաեւ վարչական ռեսուրս կիրառելով։ Ճնշման միջոցով հեղաշրջում իրականացնելու փորձը կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների եւ նույնիսկ՝ քաղաքացիական պատերազմի, ինչի փորձը Վրաստանն ունի։ Եվ եթե այդ դիմակայության ժամանակ ընդդիմությունը ստանա Արեւմուտքի աջակցությունը, իսկ իշխանությունն աջակցության համար դիմի Ռուսաստանին, այ, սա իսկապես կլինի Վրաստանում երկրորդ ճակատ բացել, ինչից այդքան զգուշանում էին Վրաստանի իշխանությունները։ Բայց Վրաստանը ո՛չ առաջինն է եւ ո՛չ էլ վերջինը, որտեղ իշխանության համար եւ տարբեր աշխարհաքաղաքական բեւեռների միջեւ պայքարը հանգեցրել է ներքին բախումների եւ անդառնալի կորուստների։ Հույս ունենանք, որ մեր հարեւան եւ բարեկամ Վրաստանը եւ նրա ժողովուրդը կկարողանան հաղթահարել այս մի փորձությունը եւս։ՀԳ․ Վրաստանի խորհրդարան անցած չորս ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ, չճանաչելով ընտրությունների արդյունքները, մտադիր չեն վերցնել մանդատները եւ գնալ խորհրդարան՝ դրանով առաջացնելով սահմանադրական ճգնաժամ եւ նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն։ Այդ նույն բանը նրանք հայտարարում էին նաեւ հինգ տարի առաջ, բայց, ի վերջո, գնացին խորհրդարան, երբ փողոցային պայքարը մարեց։ Տեսնենք, թե այս անգամ որքան հետեւողական կլինեն նրանք։

Ավետիս Բաբաջանյան

Թբիլիսի 

Լրահոս

Պակիստանում նախկին վարչապետ Իմրան Խանի կուսակցության երթից մի քանի օր առաջ ձերբակալել են նրա քրոջը
Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել
Ստանձնել եմ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վալերիկի Վարդանյանի շահերի պաշտպանությունը. Սերգեյ Հարությունյան
Երևանում 36-ամյա գործարարին մահացած են գտել
Կարևոր
Արտաշատում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Գերասիմ Վարդանյանը
21 ժամ անձրև․ Բաթումիում ռեկորդային տեղումներ են գրանցվել
Չարենցավանի 18-ամյա բնակիչը Արշակունյաց պողոտայում մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար, ապա դիմել է փախուստի
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում
21 տարի առաջ Անկախության օրվա նախօրեին արված կանխատեսումներ և նախազգուշացումներ. Արմեն Այվազյան (տեսանյութ)
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի
Շտապ
Զանգվածային թունավորման հետեւանքով հոսպիտալացվել է 100 երեխա Վրատանում
Սեպտեմբերի 21-ին արգելոց-թանգարանները կաշխատեն հատուկ գրաֆիկով
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը Երևանում առաջինն է քվեարկել Պետդումայի ընտրություններում
Volkswagen-ի նոր էլեկտրամեքենան ստացել է լեգենդար Golf-ի բնավորությունը (Լուսանկարներ)
Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են
Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին
Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել
Կարևոր
Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը
1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան (տեսանյութ)
Սոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են

Լրացուցիչ նորություններ

...

21 տարի առաջ Անկախության օրվա նախօրեին արված կանխատեսումներ և նախազգուշացումներ. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը

«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել

«Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»

«Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն. իշխանական շրջանակները ցնցումների մեջ են ընկել

«Ժողովուրդ». Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ

«Ժողովուրդ». ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը