Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայ-թուրքական հարաբերություններում նոր նարատիվների անհրաժեշտությունը. Արմեն Գևորգյան


«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջարկով ներկայացնում եմ հայ-թուրքական հարաբերություններում նոր նարատիվների անհրաժեշտությունը։ Փոփոխված իրականության պայմաններում նոր գաղափարների, մոտեցումների անհրաժեշտությունը Հայաստանի համար կենսական խնդիր է։ Առաջիկայում անդրադառնալու եմ նաև այլ հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների հետ հարաբերություններում նոր անհրաժեշտ բովանդակություններին։ Այս մասին ասված էՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի հոդվածում։

«Փոփոխված տարածաշրջանային իրականության պայմաններում մեզ պետք է բոլոր, այդ թվում` հայ-թուրքական հարաբերություններում, նոր իմաստային մոտեցումներ ձևավորել։ Դրանք պետք է ելնեն պատմական արժանապատվության և ազգային պատասխանատվության այնպիսի հայեցակարգից, որը միավորում է հիշողության հանդեպ հարգանքը և ռազմավարական ողջախոհության անհրաժեշտությունը։ Հայկական հանրային մտքի մեջ Թուրքիայի հետ հարաբերությունների թեման երբեք սովորական դիվանագիտական հարց չի եղել։ Այն պատկանում է նախկին և գալիք սերունդների առաջ բարոյական հիշողության, ժողովրդի ճակատագրի և պատասխանատվության դաշտին։ Հայոց ցեղասպանության հիշողությունը և Արցախի ժողովրդի հիշողությունը չեն կարող անհետանալ՝ քաղաքական և աշխարհաքաղաքական շահերի փոփոխականության պայմաններում։


Հենց այդ պատճառով հայ-թուրքական հարաբերությունների նոր նարատիվները պետք է միավորեն հիշողությունն ու ողջախոհությունը՝ առանց զգոնության կորստի, առանց կամքի թուլացման, առանց պատրանքների։ Դրանք կոչված են հակադրության նեղ շրջանակից հայկական հիշողությունն ազատելու և նրան վերադարձնելու ստեղծարար ուժն ու քաղաքական բարձրությունը՝ դարձնելով այդ հիշողությունը նոր ազգային ինքնաճանաչման և արժանապատվության աղբյուր։ Անվտանգության կուտակման «+1» դոկտրինի շրջանակներում պետք է ցավի հիշողությունից կարողանանք անցում կատարել արժանապատվության հիշողության: Սա չի նշանակում անցյալից հրաժարում: Սա նշանակում է՝ հիշողությունը վերափոխել ուժի, մտահավաքության և քաղաքական հասունության: Անխուսափելի հարցը Մեր առջև անխուսափելիորեն կանգնած է մի հարց․ ինչպե՞ս հավատարիմ մնալ պատմական ճշմարտությանը և միևնույն ժամանակ թույլ չտալ, որ անցյալը փակի ապագայի ճանապարհը։ Այդ հարցի պատասխանը չպետք է վերածվի կոչի՝ «ամեն ինչ զրոյից սկսելու»։


Պատմությունը չի չեղարկվում, ողբերգությունը չի զրոյացվում, արդարությունը չի կարող լինել առևտրի առարկա։ Հայոց ցեղասպանությունը քննարկման ենթակա թեմա չէ, ոչ էլ` ճնշման գործիք։ Դա պատմական ճշմարտություն է և մեր ազգային հիշողության բարոյական առանցքը։ Բայց հայկական պատմությունը միայն փորձությունների պատմություն չէ։


Դա նաև ստեղծարարության, մշակույթի, հոգևոր տոկունության և աշխատանքի պատմություն է։ Ժողովուրդները գոյատևում են ոչ միայն փորձությունների, այլ նաև` արարելու, պահպանելու և հաստատելու շնորհիվ։ Հայերը որպես տարածաշրջանի ստեղծարար պատմության առանցքային բաղադրիչ Հայերը նշանակալի ներդրում ունեն Օսմանյան կայսրության և արդի Թուրքիայի մշակութային, տնտեսական և մտավոր կերպարի ձևավորման գործում։ Հայերի աշխատանքը, վարպետությունը և հոգևոր մշակույթը դարձել են տարածաշրջանի պատմության օրգանական մաս՝ արտացոլելով քաղաքակրթական ժառանգության հարստությունը։ Այս ճշմարտությունը նույնքան մեծ է, որքան հանցագործության մասին հիշողությունը։


Այն մեզ վերադարձնում է ձիգ կեցվածք և ազգ-արարողի ձայն, այլ ոչ` միայն զոհի։ Այս իրողության ճանաչումը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ՝ հասունության և պատմական ազնվության ակտ, որը հիմք է ստեղծում փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության համար։ Այսօր մենք պետք է առաջնային դարձնենք մեր ստեղծարար ուժը և մշակութային ժառանգությունը։ Մենք պահպանում ենք հիշողությունը ոչ թե մեղադրելու, այլ՝ ճշմարտությունը պահպանելու համար։ Ոչ թե վրեժի, այլ՝ կյանքի և ապագայի համար։


Մենք լիովին իրավասու ենք բարձրաձայնելու հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը Թուրքիայի ներկայիս տարածքում, խոսելու հայկական սրբավայրերի ու հուշարձանների պահպանման մասին, արխիվների հասանելիության, գիտական երկխոսության և հայկական վանական համալիրների, գերեզմանոցների, հին թաղամասերի պահպանման ծրագրերի շուրջ։ Կարևոր է նաև աջակցությունը Թուրքիայում գործող հայկական համայնքներին, այն ծրագրերին, որոնք բացահայտում են հայերի դերը և ներդրումը տարածաշրջանի պատմության մեջ։ Հայաստանն ու Թուրքիան կարող են իրականացնել համատեղ կրթական, գիտահետազոտական և մշակութային նախաձեռնություններ՝ ուղղված հայկական պատմական ներկայության ուսումնասիրմանը և վերականգնմանը։ Սա հարգանքի ձև է՝ մեր հիշողության և մեր ինքնության նկատմամբ։


Մենք պետք է հասնենք այնպիսի իրավիճակի, երբ Հայաստանի անվտանգությունը և մեր հիշողության նկատմամբ հարգանքը լինեն ոչ թե խոսքեր, այլ իրականություն։ Դրանց կարելի է հասնել նաև սահմանամերձ ենթակառուցվածքային ծրագրերի, մշակութային ու զբոսաշրջային նախաձեռնությունների միջոցով։ Կարևոր է ընկալումը, որ սա անհրաժեշտ է ոչ միայն հայերին, այլև՝ թուրքերին։ Ռեալիզմ և ռազմավարական զգուշություն Բաց լինելը երկխոսության նկատմամբ չպետք է նշանակի միամտություն կամ զգոնության կորուստ։ Ժամանակակից Թուրքիան վարում է նեոօսմանյան և պանթյուրքիստական քաղաքականություն՝ նպատակ ունենալով ընդլայնելու իր ազդեցությունը և կառուցելու «թյուրքական աշխարհ»։


Այդ ռազմավարությունն անմիջականորեն վերաբերում է Հայաստանի շահերին և նրա անվտանգությանը։ Մենք չենք կարող մեզ պատրանքներ թույլ տալ։ Ապագան հնարավոր է միայն այնտեղ, որտեղ կա ուժ, ինստիտուցիոնալ կայունություն, ազգային շահերի և սուբյեկտայնության հստակ գիտակցում։ Մենք չենք փնտրում վստահություն․ մենք ձևավորում ենք այն հիմքը, որի վրա մեզ հետ հաշվի են նստում։ Այդ իսկ պատճառով հիշողությունը չի կարող ընկալվել որպես թուլություն, եթե այն միավորված է արժանապատվության և կանգուն լինելու կարողության հետ։


Ակնհայտ պետք է լինի, որ իրական հաշտեցումը հնարավոր է միայն արժանապատվության, ուժի, ռազմավարական հասունության և զգոնության համադրությամբ։ Ղարաբաղյան աղետից հետո Հայաստանը պետք է առաջնորդվի զուսպ վստահության և պատասխանատու փոխգործակցության ռազմավարությամբ, որտեղ բաց լինելն ուղեկցվում է սթափությամբ և ինքնապաշտպանվելու պատրաստակամությամբ։


Հիշողությունը որպես ուժ Այս համատեքստում անհնար է չհիշել Իսրայելի փորձը։ Ժողովուրդ, որը կարողացավ Հոլոքոսթի հիշողությունը վերածել պետականության, ազգային արժանապատվության և անվտանգության հիմքի։ Իսրայելը ոչ միայն չմոռացավ, այլև չներեց։ Թույլ չտվեց, որ պատմական ողբերգությունը դառնա այլոց մեկնաբանությունների գործիք։ Իսրայելը հիշողությունը վերածեց ոչ թե էմոցիոնալ արձագանքի, այլ՝ բարոյական հենարանի և ուժի գործոնի։ Իհարկե, սա չի վերաբերում Իսրայելի՝ վերջին տասնամյակների քաղաքականության արդարացմանը։ Հայաստանը չպետք է կրկնի ուրիշի մոդելները։ Կարևոր է միավորել հիշողությունը պետական մտածողության, իսկ պատմությունը՝ ապագա սերունդների առջև պատասխանատվության հետ։ Հիշողությունը կարող է լինել ոչ թե ծանրություն, այլ ներքին զենք և սուբյեկտայնության երաշխիք։


Անհրաժեշտ է առանձնացնել նաև Իսրայելի փորձի մեկ այլ կարևոր կողմ՝ սփյուռքի դերը։ Հրեական համայնքներն ամբողջ աշխարհում դարեր շարունակ պաշտպանել են հիշողությունը, աջակցել պետության հաստատմանը, ձևավորել մտավոր և քաղաքական ազդեցություն։ Սա եղել է ոչ միայն պատմական առաքելություն, այլև ազգային անվտանգության գործիք։ Հայերի համար սփյուռքը միայն հիշողության պահապան չէ։ Դա հսկայական ստեղծարար ռեսուրս է՝ կրթության, մշակույթի, տնտեսության, դիվանագիտության և միջազգային կապերի աղբյուր։ Նոր իմաստներ չեն կարող ծնվել միայն Երևանում։ Դրանց անհրաժեշտ է սփյուռքի ձայնը, մեր ինտելեկտուալ կենտրոնների մասնակցությունը ողջ աշխարհում։


Ազգը, որն ունի սփյուռք, ունի նաև երկրորդ դիվանագիտական կորպուս, երկրորդ ինտելեկտուալ տարածք և իր հիշողությունը պաշտպանելու երկրորդ համակարգ։ Սա առավելություն է, որը մենք պետք է գնահատենք և վերածենք մշտապես գործող մեխանիզմի՝ ազգային ինքնության և արժանապատվության պաշտպանության համար։ Եզրափակում Հայաստանը պետք է մնա հիշողության ժողովուրդ, բայց ոչ՝ անցյալի գերի։ Խոսքը ոչ թե ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման ունենալու, այլ՝ տարածաշրջանի ընդհանուր պատմության մեջ հայկական ներդրումն ընդունելու մասին է։ Նոր խոսակցությունն սկսվում է ոչ թե ողբերգությունից հրաժարվելով, այլ՝ սեփական ուժի և գոյության իրավունքի ճանաչումով։


Մենք չենք մոռանում և չենք զիջում։ Մենք ասում ենք՝ մենք եղել ենք, մենք կանք, և կլինենք, և մեր հիշողությունը պետք է դառնա հարգանքի, անվտանգության և ստեղծարարության հիմքը։ Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է սկսենք նոր՝ արժանապատվության, պատասխանատվության և ինքներս մեզ համախմբելու ճանապարհ»։

Լրահոս

Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել
Միլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվել
Կատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետո
Վրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունը
Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրը
Կարևոր
Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը
Փարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը ընդունել է մի քանի քաղաքներում վերահսկողության կորուստը
29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասին
Հյուսթոնից Փարիզ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
Ես միշտ պայքարել եմ Ամուլսարի համար, առանց դրա հնարավոր չէ տնտեսությունը պատկերացնել. Գեւորգ Պապոյան
Արաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին հանրապետության վրա հնարավոր կրկնակի հարձակման դեպքում վտանգի մասին
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով
Թրամփ. Զելենսկու հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին
Երիտասարդների ու Մ23 տարեկանների Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 1 մասնակից
Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբ
Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է
Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում

Լրացուցիչ նորություններ

...

Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները

Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրը

29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասին

Ես միշտ պայքարել եմ Ամուլսարի համար, առանց դրա հնարավոր չէ տնտեսությունը պատկերացնել. Գեւորգ Պապոյան

Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը

COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրը

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Խաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան

«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճում

Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն

Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձով

Հայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունները

Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են եկել հայտարարություններով

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի

Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ

Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում. Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին

Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի

Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը

Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը

ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններով