Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վաղարշապատը որոշելու է՝ կմնա՞ Եկեղեցին հարվածի տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Այս կիրակի՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Իշխանական կուսակցության համար այս ընտրություններն առանձնահատուկ նշանակություն ունեն՝ միանգամայն հասկանալի պատճառով. համայնքի տարածքում գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմ սանձազերծելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն սկսեց արագորեն կորցնել ժողովրդի աջակցության վերջին մնացորդները։


ՔՊ-ի վարկանիշն այնքան է անկում ապրել, որ դրա մասին սկսել են խոսել անգամ քաղաքականությունից հեռու մարդիկ։ Փաշինյանի թիմին շտապ անհրաժեշտ դարձավ ստեղծել հասարակական աջակցության պատրանք՝ Եկեղեցու դեմ հալածանքների հարցում, և ՔՊ-ի հաղթանակը Էջմիածնում և նրա շրջակայքում թույլ կտար այդ պատրանքը ձևավորել։


Ավելին, եթե համայնքում ձևավորվի պրոփաշինյանական, այսինքն՝ հակաեկեղեցական համայնքային իշխանություն, դա հնարավորություն կտա Փաշինյանին ուժեղացնել ճնշումը Եկեղեցու վրա և նույնիսկ իրականացնել նրա բռնի զավթումը, մինչդեռ եթե ցանկացած այլ քաղաքական ուժի ներկայացուցիչներ գլխավորեն համայնքը, կձգտեն իշխանական կամայականություններից պաշտպանել Մայր Աթոռը։


Այսպիսով, ակնհայտ է, որ իշխանական կուսակցությունը լուրջ պայքարի մեջ է մտել Վաղարշապատի համար։ «Քաղաքացիական պայմանագիրը» չի խորշում նաև ապօրինի նախընտրական մեթոդներից։


Այսպես, ՔՊ-ի օգտին ընտրողների ձայների գնման մեջ մեղադրվում է Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Ամբարձումյանը, սակայն նա ազատ է արձակվել՝ ստորագրելով չհեռանալու մասին պարտավորագիր և ենթարկվելով տնային կալանքի։ Մենք առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ի ներկայացուցիչները փորձում են համոզել Փաշինյանին, որ նախընտրական շրջանում չայցելի Էջմիածին, որպեսզի Վաղարշապատի իշխանամետ թեկնածուները կարողանան ստեղծել վարչապետից անկախ լինելու պատրանք։


Այնուամենայնիվ, ինչպես երևում է, ոչինչ չի օգնի իշխանական կուսակցությանը՝ հաղթել Վաղարշապատում, եթե, իհարկե, չստացվի այնպես, որ համայնքի բնակիչները ընտրություններին նորմալ մասնակցություն չապահովեն։ Այո, ՔՊ-ի տրամադրության տակ կան որոշակի թվով անձինք, որոնք կքվեարկեն այնպես, ինչպես անհրաժեշտ է Փաշինյանին՝ Եկեղեցու դեմ հալածանքներն ուժեղացնելու համար։


Բայց նրանց թիվը սահմանափակ է, և եթե համայնքի բնակիչները հասկանան, թե որքան բան է այժմ կախված իրենցից և կիրակի օրը գնան ընտրությունների, ՔՊ-ի թեկնածուները շանս չեն ունենա։ Վաղարշապատի բնակիչներին դիմել է նաև քաղաքագետ Արթուր Խաչիկյանը. «Սիրելի վաղարշապատցիներ, ընտրեք ում ուզում եք, ակտիվորեն մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը տվեք ձեր ընտրյալ թեկնածուին։


Միայն մի խնդրանք. եթե դուք ձեր ձայնը տաք այս խմբին, որը կանգնած է թեկնածուներից մեկի հետևում, դա նշանակում է, որ շարունակվելու է հարձակումը մեր Եկեղեցու վրա, էլ ավելի լկտի ձևով կազմաքանդվելու է մեր Եկեղեցին, մեր հայրենիքը, որը արդեն կամաց-կամաց մեր ձեռքից գնում է։ Սա մի հնարավորություն է, մի շանս է ձեզ համար՝ փրկել և՛ Վաղարշապատը, և՛ ամբողջ Հայաստանը։


Եվ լավ հիշե՛ք, թե ինչ խոստումներ էին տվել մեզ 2018 թվականին, և այդ խոստումներն ինչ դարձան»։ Այն, ինչ տեղի կունենա կիրակի օրը, իսկապես կարևոր է և մեծապես որոշիչ Հայ առաքելական եկեղեցու ճակատագրի համար։ Եթե համայնքի ավագանիում մեծամասնությունը լինի ընդդիմության ձեռքում, անկախ այն բանից, թե որ կուսակցությունից են այդ մարդիկ, նրանք կապահովեն Եկեղեցու պաշտպանությունը։


Այդ օրը Վաղարշապատի բնակիչների վրա մեծ պատասխանատվություն է դրված։ Բարեբախտաբար, նրանք դա արդեն լավ հասկանում են։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT
160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից
Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը
Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել
Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին
Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով
Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակել
Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները
Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
Կարևոր
Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում

Լրացուցիչ նորություններ

...

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել

Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»

Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»

Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան