Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արշակ Կարապետյանը զգուշացնում է բոլորին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Երեկ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ «զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»:


Եթե հակիրճ, ապա խոսքն այն մասին է, թե իբր Արշակ Կարապետյանը մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ բանավոր հրաման է տվել, որի հետևանքով հակառակորդը 2021թ. մայիսի 17-ին դիրքավորվել է մարտական դիրքերում:


Երեկ «Փաստը» դիմեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին՝ ճշտելու նրա կարծիքը քրեական վարույթի վերաբերյալ, ինչպես նաև հասկանալու, թե իրականում ինչ է եղել: «Անեկդոտ են պատմում»,-նախ արձագանքեց գեներալը, ապա նշեց, թե այս ամենը հիշեցնում է հայտնի պատմությունը, երբ մեկն ասում է. «Մենք աշխարհով մեկ կտարածենք, որ նրա քույրն անբարոյական է, իսկ ինքն էլ թող ամբողջ աշխարհին ապացուցի, որ ինքն ընդհանրապես քույր չունի»:


Արշակ Կարապետյանի խոսքով, ինքը երբեք, որևէ պարագայում հակառակորդին դիրք հանձնելու կամ հակառակորդի առաջխաղացման դեպքում չկրակելու ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր հրաման չի տվել: «Եթե նույնիսկ բանավոր ինչ-որ հրաման տված էլ լինեի որևէ հրամանատարի, չնայած դա բացառվում է, ապա վերջինս իրավունք չուներ կատարելու այդ հրամանը, քանի դեռ չկա ԳՇ պետի գրավոր հրամանը:


Ավելին, նա պետք է տեղեկացներ ԳՇ պետին, որ նման հրաման է ստացել: Ոչ միայն ԳՇ պետի տեղակալը, այլև ԳՇ պետը նման բանավոր հրաման տալու իրավասություն չունի, պետք է լինի ԳՇ գրավոր հրամանը՝ ստորագրված ԳՇ պետի կողմից»,-ասում է գեներալը և հավելում, որ ինքը ոչ միայն նման հրաման չի տվել ու չէր կարող տալ, այլև ընդհակառակը՝ Նիկոլ Փաշինյանն իրեն պաշտպանության նախարարի պաշտոնից ազատել է նրա համար, որ կրակելու հրաման է տվել։


«Նիկոլ Փաշինյանի պարագայում ամեն ինչ հասկանալի է: Առջևում խորհրդարանական ընտրություններ են, մոտ օրերս Վաղարշապատի ընտրություններն են, և նա հերթով ցանկանում է վարկաբեկել բոլորին: Սամվել Կարապետյանին փորձեց վարկաբեկել, բանտ ուղարկեց, սրբազաններին բանտ ուղարկեց, Եկեղեցու դեմ է պատերազմի դուրս եկել, պարզ է, որ ինձ էլ պիտի փորձի վարկաբեկել:


Կրկնում եմ՝ իր հետ ամեն ինչ պարզ է, բայց ցավալին այն է, որ դավաճանությունը մեր երկրում շարունակվում է,- ասաց Արշակ Կարապետյանն ու դիմեց ոստիկաններին, քննիչներին, դատախազներին, դատավորներին, որոնք կանգնած են նման շինծու քրգործերի հետևում:Զգուշացնում եմ բոլորին՝ խելքներդ գլուխներդ հավաքեք: Ձեր նման շատ տղերք են եղել մեր կողքին, ցավոք մարտի դաշտում զոհվել են, զոհվել են պատվով, իսկ դուք մի երկու կոպեկի համար սեփական հայրենիքն եք ծախում:


Փառք Աստծո, նմանները քիչ են, բայց, միևնույնն է, հենց նրանք են պահում Նիկոլ Փաշինյանին: Ժողովուրդը զզվում է Փաշինյանից, իսկ նմանները, ժողովրդին հակառակ գնալով, պահում են դրան»:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT
160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից
Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը
Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել
Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին
Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով
Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակել
Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները
Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
Կարևոր
Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում

Լրացուցիչ նորություններ

...

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել

Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»

Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»

Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան