Շիրակի մարզի պարեկները, իրացնելով ստացված տեղեկությունները, նոյեմբերի 9-ին Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել գյումրեցի 24-ամյա մի երիտասարդի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 16,51 գրամ կանեփանման կիսաչոր զանգված։
24-ամյա գյումրեցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։








