Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովը կարելի է համարել Պուտինի վերջին 10 տարվա աշխարհաքաղաքական հիմնական հաջողություններից մեկը. Էդուարդ Աբրահամյան

Միջազգային հարաբերությունների մասնագետ, բրիտանական Լեսթերի համալսարանի դոկտորանտ և դասախոս Էդուարդ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԲՐԻՔՍ-ի Կազանյան գագաթնաժողովն առանց չափազանցնելու կարելի է համարել Վլադիմիր Պուտինի վերջին տաս տարվա ընթացքում աշխարհաքաղաքական հիմնական հաջողություններից մեկը։ Ես չեմ մտաբերում նման մասշտաբի որևէ միջոցառում, որը կհավաքեր Ռուսաստանում ավելի քան 36 երկրների ներկայացուցիչների և 22ից ավել ղեկավարների մոլորակի տարբեր մայրցամաքներից՝ ոչ-արևմտյան և իրենց էությամբ հակա-արևմտյան օրակարգերի շուրջ։ ԲՐԻՔՍ-ի Կազանյան գագաթաշողովը ցուցիչ է, որ Մեծ Յոթնյակի (քաղաքակրթական Արևմուտքի) հակադիր ակումբը իր հստակ գլոբալ համակարգափոխ նպատակներով վերջնականապես կայացել է։Այս պահի դրությամբ ձևավորվել է․- Սկզբունքային միասնական դիրքորոշում (Արևմուտքից եկող) բոլոր տեսակի պատժամիջոցների դեմ։ ԲՐԻՔՍ-ի՝ այս քաղաքակրթական ալյանսի առաջննահերթություններից է հակադրվել մասնավորապես ինստիտուցիոնալ ու արժեհամակարգային Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների կանոններին, որոնք, ըստ ԲՐԻՔՍ-ի անդամբերի, կիրառվում են, երբ եկրիրը չի համապատասխանում Արևմուտքի արժեհամակարգային, աշխարհաքաղաքական և կառավարման մոդելի չափանիշներին։- Սկզբունքային միասնական դիրքորոշում Արևմուտքի` մասնավորապես ԱՄՆ ֆինանսա֊տնտեսական գերակայության ու ազդեցության դեմ՝ արևմուտքից առանձին միջազգային վճարումների Bridge համակարգի ստեղծման միջոցով: Այս քաղաքակրթական այլանսի գլխավոր նպատակներից մեկը արևմուտքի տնտեսա-քաղաքական դոմինատությանը և ԱՄՆ դոլարի միջաջգային առևտրային համակարգում գլխավոր արժույթ լինելուն վերջ դնելն է:- Սկզբունքային միասնական դիրքորոշում այսպես կոչված «միջազգային հարաբերությունների դեմոկրատիզացման» և բազմաբևեռ աշխարհակարգի և քաղաքակրթական-ինստիտուցիոնալ Արևմուտքի ընկալմամբ զարգացման այլ՝ ոչ դեմոկրատական, ավտոկրատիկ մոդել ընտրած երկրների Արևմուտքի կողմից ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ։- Սկզբունքային միասնական դիրքորոշում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի և ստորին օղակների կառուցվածքի ռեստրուկտուրիզացիայի և «ներառելիության» վերաբերյալ։ԲՐԻՔՍ-ից խոսելիս կոլեգաներս հաճախ ընդգծում են, որ միությունը ունի աշխարհի բնակչության 45%-ը և տնտեսության 35%-ը։ Սակայն այս քաղաքակրթական ալյանսի ֆենոմենը գլոբալ դինամիկայի ու տենդենցների ինստիտուցիոնալիզացիայի արդյունք է։ Վերջին առնվազն չորս հայուր տարվա մեջ արևմտյան երկրները միշտ եղել են առաջատար ու առաջադեմ բոլոր առումներով՝ սկսած արտադրողական պոտենցիալով, պետական, հանրային ու քաղաքական համակարգելի արդյունավետությամբ, վերջացրած տեխնոլոգիական նորարարությամբ ու բարոյական նորմերի ու քաղաքարկթա-արժեհամակարգային խաղի կանոններ թելադրելու գլոբալ առաջադիմությամբ։ Վերջին քսան տարվա ընթացքում սակայն, Արևմուտքի չորս հարյուր տարվա համապարփակ լիդերությունը սկսել է էականորեն զիջել արագորեն զարգացող և այդ մեծ անջրպետը կրճատող  գլոբալ ոչ արևմտուտքին։ Առնվազն չորս հայրուր տարվա մեջ առաջին անգամ Արևմուտքը սկսել է հետ ընկնել իր գլոբալ հակաարևնտյան (ոչ ազատ) օպենենտներին, որոնք զարգանում են ավելի արագ, քան արևմտյան աշխարհը։ Չորս հարյուր տարվա մեջ առաջին անգամ, արևմտյան քաղաքակրթության մաս չհանդիսացող երկրների արտադրողական պոտենցիալը կարծես թե սկսել է գերազանցել արևմտյան աշխարհի արտադրողական պոտենցիալին։ Վառ օրինակներից մեկն է ձևավորվող հակամարտային բազմաբևեռ աշխարհի զենքի և զինամթերքի քանակական ու որակական արտադրության մասշտաբները։ Հյուսիսային Կորեան իր ողջ իզոկացվածությամբ ավելի շատ հրթիռա-հրետանային ռազմամթերք է արտադրում ու մատակարարում Ռուսաստանին, քան օրինակ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից երկուսուկես տարի անց Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի տնտեսություններն են կարողնում արտադրել և մատակարարել Ուկրաինային միասին վերցված։ԲՐԻՔՍ-ի ֆենոմենը նաև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ ռեվիզիոնիզմին ձգտելու արդյունք է։ Պուտինյան էլիտայի ընկալմամբ, ԲՐԻՔՍ-ով քաղաքակրթական ու ինստիտուցիոնալ Արևմուտքի Սառը պատերազմում տարած հաղթանակի նկատմամբ ռուսական ռևանշի գլոբալ սկիզբը կարելի է համարել հաջողությամբ տրված։ Եվ սա հնարավոր է դառնում Արևմուտքի թողտվության և իրավիճակը սխալ ընկալելու, ապագա դինամիկաները ոչ ադեկվատ կանխատեսելու, ինչպես նաև Արևմուտքում կոտեկտիվ ու անհատական անելիքները նոր-սառը-պատերազմյան պարադիգմայում -չպատկերացնելու հետևանքով։ Արևմուտքն իր պառակտվածությամբ ու ֆունդամենտալ չկողմնորոշվածությամբ «օգնում» է պատկերավոր ԲՐԻՔՍ-ի կոնսոլիդացիային, հզորացմանն ու աշխարհին նոր գլոբալ ոչ ազատ ու հիերարխիկ խաղի կանոններ թելադրելու հարցում։Եվ ամենակարևորը․Ռուսաստանի ԲՐԻՔՍ-ի հաջողությունը նաև ցուցիչ է, որ աշխարհաքաղաքականության մեջ հարձակողական ռեալիզմին համապատասխան վարքագիծը ունի թե մտածելակերպային, թե ինստիտուցիոնալ, թե ռեսուրսային ու հոգեբանական առավելություններ պաշտպանողական ռեալիզմի նկատմամբ։ Արևմուտքը խորապես նստած է պաշտպանողական ռեալիզմի մտածելակերպային ու տրամաբանական «ծուղակի» մեջ, որից դուրս գալ, ավաղ, ոչ մի դեպքում չի ցանկանում»:

Լրահոս

Քանի դեռ կան ավտոմեքենաները, ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին
Հայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը
Պետք է հասկանալ մեր «բարերարների» ծագումնաբանությունը՝ 64 միլիարդ դրամի չարաշահման համատեքստում
Դիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին
Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․Պուտին
Փաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոն
ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին
Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համար
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Կարևոր
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
2027-ին պլանավորվում է 22 միլիարդ դրամ հատկացնել ԱԳՄԱ նախարարությանը
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»
Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում
«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում

Լրացուցիչ նորություններ

...

Քանի դեռ կան ավտոմեքենաները, ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին

Հայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը

Պետք է հասկանալ մեր «բարերարների» ծագումնաբանությունը՝ 64 միլիարդ դրամի չարաշահման համատեքստում

Դիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին

Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․Պուտին

Փաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոն

ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին

Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով

2027-ին պլանավորվում է 22 միլիարդ դրամ հատկացնել ԱԳՄԱ նախարարությանը

ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ

Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան

Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով

Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան

Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան

Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը