Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել է Վաշինգտոն՝ նախապատրաստելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Բուդապեշտ, որտեղ վերջինս պլանավորում է շուտով հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իր այցի մասին Սիյարտոն գրել է Facebook-ում:
«Դժվարին օրեր են սկսվում», - նշել է Սիյարտոն՝ գրառմանը կցելով լուսանկարներ Վաշինգտոնի օդանավակայանից, որտեղ նրան դիմավորել են ամերիկացի պաշտոնյաները:
Սիյարտոն հոկտեմբերի 20-ին հայտարարել է Վաշինգտոն կատարելիք իր այցի մասին՝ ակնարկելով, որ այնտեղ է մեկնում Թրամփի այցի նախապատրաստման համար: