Աֆղանստանը և Պակիստանը Դոհայում համաձայնության են եկել անհապաղ հրադադարի շուրջ, հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը: ԱԳՆ–ի տվյալներով՝ համաձայնագիրը նախատեսում է համատեղ մեխանիզմների ստեղծում՝ կայուն խաղաղությունն ամրապնդելու և հրադադարի պահպանման մոնիթորինգի համար։
Երկու կողմերն էլ համաձայնության են եկել առաջիկա օրերին հանդիպումներ անցկացնելու շուրջ: Կատարի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ այս քայլը «կնպաստի երկու եղբայրական երկրների միջև սահմանային լարվածության դադարեցմանը և ամուր հիմք կդնի տարածաշրջանում կայուն խաղաղության համար»։
Հիշեցնենք , որ այս շաբաթվա սկզբին Քաբուլը և Իսլամաբադը համաձայնության եկան երկօրյա հրադադարի շուրջ՝ մեկ շաբաթ տևած էսկալացիայից հետո։