Հնդկաստանի նավթավերամշակման գործարանները Գայանայի նավթի առաջին խոշոր խմբաքանակն են գնել ամերիկյան ExxonMobil ընկերությունից, այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրների:Նրանց տվյալներով՝ Հնդկաստանի ամենամեծ նավթավերամշակման գործարանը՝ Indian Oil Corp.-ը, և Hindustan Petroleum Corp. ձեռնարկությունը ձեռք են բերել 4 միլիոն բարել Golden Arrowhead մակնիշի գայանական անմշակ նավթ:
Առաջին նման գործարքի շրջանակներում մատակարարումը կիրականացնեն 2025 թ. վերջին կամ 2026 թ. սկզբին:Մեկ այլ վերամշակող ընկերություն՝ Hindustan Petroleum Corp-ը, առաջին անգամ գնել է Liza և Unity Gold նավթ. 2 միլիոն բարելի մատակարարումը նախատեսված է նույն ժամանակահատվածում։