Չինաստանի և Միացյալ Նահանգների առևտրային գերատեսչությունների աշխատանքային խմբերը շարունակում են խորհրդակցություններ վարել չինական ապրանքները լրացուցիչ 100% մաքսատուրքերով հարկելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին, այդ մասին հաղորդել է Չինաստանի առևտրի նախարարությունը։
«Չինաստանը և ԱՄՆ-ն պահպանում են կապերը երկկողմ առևտրատնտեսական խորհրդակցությունների մեխանիզմի միջոցով: Երեկ կայացել են բանակցություններ աշխատանքային մակարդակով», - ասվում է մեկնաբանության մեջ, որը տարածվել է այն լուրերի ֆոնին, թե Պեկինն, իբր, մերժել է ԱՄՆ իշխանությունների առաջարկությունը՝ անցկացնել հեռախոսազրույց հազվագյուտ մետաղների նկատմամբ Չինաստանի արտահանման վերահսկողության խստացման առիթով:
Այդ միջոցը կտրուկ արձագանքի է արժանացել Սպիտակ տանը, որը չինական կողմին սպառնացել է նոր մաքսատուրքերի սահմանմամբ: