Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչպես Հայաստանը հասցրին անդունդի եզրին. փաշինյանական պարտության ծանր հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.Վերջերս Նիկոլ Փաշինյանն իր սոցցանցի էջում հրապարակում էր արել՝ այս անգամ փորձելով ներկայացնել, թե իբր Հայաստանի Երրորդ հանրապետությունը հիմնված էր կոնֆլիկտի տրամաբանության վրա, իսկ «չորրորդ հանրապետությունը» խաղաղության տրամաբանության վրա է լինելու։ Այն, որ նման բաժանումն արհեստական է, այլ խնդիր է, դրան ոչ մեկ անգամ անդրադարձել ենք: Ոչ պակաս վտանգավոր է, որ նա փորձում է ցույց տալ, թե իբր 44-օրյա պատերազմից հետո ստեղծվել է գոհացուցիչ իրավիճակ, որը տանում է դեպի խաղաղություն։ Այսինքն, մուտք ենք գործում դեպի երկար սպասված «խաղաղության դարաշրջան»։Փորձենք փաստերի միջոցով տեսնել, թե ինչ իրավիճակ ունեինք առաջ, ու ինչ իրավիճակ ունենք հիմա։Արցախյան երկրորդ պատերազմից առաջ ու դրա նախաշեմին Հայաստանը նույնիսկ բոլոր մարտահրավերների ու օբյեկտիվ սահմանափակումների պայմաններում մի շարք կարևոր առավելություններ ուներ ինչպես ներքին ու արտաքին քաղաքական, այնպես էլ տնտեսական և անվտանգային տեսանկյունից, որոնք ձևավորվել էին պետականության կայացման, հասարակական համախմբման, արտաքին հարաբերությունների բազմավեկտոր զարգացման և տարածաշրջանային բարդ խնդիրները բազմաշերտ քաղաքականությամբ կառավարելու արդյունքում։


1990-ականների սկզբից մինչև 2020 թվականը հայկական պետականության հիմքերը, որքան էլ փխրուն լինեին, զարգանում էին համեմատաբար կայուն ուղեգծով, իսկ Արցախյան հարցը, թեպետ չլուծված, բայց իր ստատուս քվոյով ապահովում էր որոշակի անվտանգային բալանս, հնարավորություն էր տալիս Հայաստանի իշխանություններին հարաբերականորեն կանխատեսելի արտաքին և ներքին քաղաքականություն վարել, իսկ հասարակությանը՝ ապավինել ազգային համախմբման, ազգային շահերի պաշտպանության և պատմական հիշողության վրա հիմնված ինքնության։Նախքան Արցախյան երկրորդ պատերազմը, Հայաստանի ներքաղաքական դաշտում, չնայած առկա ճնշումներին ու ընդդիմադիր-իշխանական լարվածությանը, պահպանվում էր որոշակի ինստիտուցիոնալ կայունություն։ Իշխանության և ընդդիմության միջև խաղի չգրված կանոնները թույլ էին տալիս քաղաքական ճգնաժամերը լուծել առանց պետականության համար կործանարար ցնցումների։ Քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները, փորձագետների համայնքը և ակադեմիական շրջանակները ձևավորում էին հանրային վերահսկողության և քաղաքական բազմակարծության որոշակի մթնոլորտ։ Թեև կոռուպցիայի, կուսակցական համակարգի թուլության ու սոցիալական բևեռացման խնդիրները մշտապես առկա էին, այնուամենայնիվ, արտաքին սպառնալիքների և ազգային անվտանգության համատեքստում ներքին համախմբումը հաճախ դառնում էր գերակա արժեք։Արցախյան խնդիրը, լինելով ազգային ինքնության առանցքային բաղադրիչ, հասարակությանը դարձրել էր համախմբող գաղափար, իսկ բանակը՝ հանրային վստահության բարձրագույն ինստիտուտ։ Սոցիալական քաղաքականության ոլորտում, չնայած բազմաթիվ դժգոհություններին, պետականությունն ապահովում էր նվազագույն երաշխիքներ՝ հաշմանդամության, աղքատության, կենսաթոշակների և առողջապահության ոլորտներում։ Արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանը բավականին հմտորեն հավասարակշռում էր Ռուսաստանի, Արևմուտքի և տարածաշրջանային այլ դերակատարների շահերը։ Ռուսական կողմի հետ ռազմաքաղաքական դաշինքը, ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցությունը, ինչպես նաև ԵՄ հետ զարգացող հարաբերությունները և ԱՄՆ-ի հետ գործընկերությունը հնարավորություն էին տալիս Հայաստանին՝ աշխատել տարբեր ուղղություններով։ Իսկ Արցախյան հիմնախնդրի հարցում միջազգային միջնորդության ձևաչափը (Մինսկի խումբ) ստեղծում էր դիվանագիտական շախմատային խաղի տարածք, որտեղ Հայաստանի դիրքորոշումը հիմնականում ընկալվում էր որպես պաշտպանական, բայց մյուս կողմից էլ՝ արդարացված՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի շահերը պաշտպանելու գործոնը։ Այս բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը թույլ էր տալիս Հայաստանին՝ լինել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության, ԱՄՆ-ի, Իրանի և այլ գործընկերների օրակարգում։ Այդպիսով, տարածքային փոքրությունը, ռեսուրսների սակավությունը և շրջափակված լինելը մասամբ փոխհատուցվում էին քաղաքական ճկունությամբ և միջազգային օրակարգում սեփական հարցը պահելու կարողությամբ։Տնտեսական առումով, չնայած արտաքին շուկաների սահմանափակությանը, շրջափակմանը և ռեսուրսների պակասին, Հայաստանը կարողանում էր ապահովել որոշակի տնտեսական կայունություն՝ հիմնվելով ՏՏ ոլորտի արագ զարգացման, Սփյուռքի ներդրումների, տուրիզմի աճի, արտաքին աշխատուժի տրանսֆերտների և փոքր ու միջին բիզնեսի ակտիվության վրա։ Մյուս կողմից էլ՝ որոշակի հաջողություններ արձանագրվեցին տնտեսության դիվերսիֆիկացիայի, ֆինանսական համակարգի կայունացման և ֆիսկալ կարգապահության ուղղությամբ։ Տնտեսական քաղաքականությունը, որքան էլ կախված էր արտաքին գործոններից, համեմատաբար կշռադատված էր, իսկ սոցիալ-տնտեսական լարվածությունը չնայած առկա էր, սակայն կառավարելի սահմաններում էր գտնվում։Պետության ինստիտուցիոնալ կայացումը, բիզնես միջավայրի բարելավման համար իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև կրթության, առողջապահության և ենթակառուցվածքների ոլորտներում ընթացող ծրագրերը նպաստում էին տնտեսական զարգացման որոշակի դինամիկային։Անվտանգության և պաշտպանական ոլորտում, չնայած Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին, հայկական կողմը, շնորհիվ բանակի մարտունակության, հասարակության համախմբման հնարավորությունների, ինչպես նաև ռուսական ռազմակայանի ներկայության, կարողանում էր պահել ռազմական հավասարակշռությունը։ Արցախի ստատուս քվոն, չնայած մշտական լարվածությանը, համարվում էր տարածաշրջանային անվտանգության կայունության առանցքներից մեկը, իսկ միջազգային միջնորդները ապահովում էին որոշակի զսպող մեխանիզմներ լայնածավալ պատերազմի հրահրումը կանխելու տեսանկյունից։Սակայն Փաշինյանի կառավարման օրոք իրավիճակի կտրուկ փոփոխությունը և 2020 թվականի Արցախյան պատերազմը դարձան շրջադարձային կետ, որը ոչ միայն կործանարար հարված հասցրեց Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական դիրքերին, այլև խոր ճգնաժամի մեջ դրեց պետականության բոլոր առանցքային ինստիտուտները։ Պատերազմում կրած պարտությունը և արդյունքում ստեղծված իրավիճակը հիմնովին վերափոխեցին Հայաստանի ներքին և արտաքին իրավիճակը՝ բացահայտելով համակարգային թերություններ, կառավարման ճգնաժամ, ազգային անվտանգության ռազմավարության թուլություն և հասարակության համախմբվածության կորստի վտանգավոր միտումներ։ Պատերազմի արդյունքում հայկական կողմը ոչ միայն կորցրեց Արցախը, որտեղ հայությունն ապրում էր հազարամյակներ շարունակ, այլև զրկվեց անվտանգության գոտուց, իսկ ավելի քան 120 հազար արցախահայեր հայտնվեցին հայրենազրկման ու էթնիկ զտման ճիրաններում։Ներքաղաքական առումով պատերազմից հետո Հայաստանում արմատապես թուլացան պետական ինստիտուտները, խորացավ հասարակական պառակտումը, անվստահությունը իշխանությունների և քաղաքական դասի հանդեպ հասավ աննախադեպ մակարդակի։ Քաղաքական դաշտը ծայրահեղորեն մասնատվեց, արմատականացավ, իսկ ընդդիմությունը և իշխանությունը թևակոխեցին փոխադարձ մեղադրանքների և պարբերական ճգնաժամերի փուլ։ Հասարակության բոլոր շերտերը, ներառյալ՝ երիտասարդությունը, մտավորականությունը, պետական ծառայողները, հայտնվեցին ազգային արժեզրկման, ապագայի նկատմամբ անվստահության, հուսահատության և արտագաղթի նոր ալիքի առաջ։Պատերազմի հետևանքով բանակի հեղինակությունը խաթարվեց, աճեց դժգոհությունը անվտանգության համակարգի, արտաքին քաղաքականության և կառավարման մշակույթի նկատմամբ։ Սոցիալ-տնտեսական խնդիրները սրվեցին, իսկ պետական ծառայությունների որակը նվազեց՝ պայմանավորված ֆինանսական ռեսուրսների սակավությամբ, սոցիալական բեռի աճով և կառավարման արդյունավետության անկմամբ։ Պատահական չէ, որ Արցախյան պատերազմից հետո ներքաղաքական կյանքում պարբերաբար խորանում են ճգնաժամային երևույթները. տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, քաղաքական հետապնդումների ալիքն ավելի է մեծանում, հանրային պառակտումը շարունակաբար խորանում է, իսկ քաղաքական ինստիտուտների դեգրադացումը՝ շարունակվում։Արտաքին քաղաքական ոլորտում Հայաստանի դիրքերը աննախադեպ թուլացել են։ Պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրեց ոչ միայն Արցախի դե ֆակտո անկախությունը, այլև իր տարածաշրջանային դերակատարությունը, արտաքին գործընկերների մոտ վստահելիությունը և բազմավեկտոր քաղաքականության հնարավորությունը։ Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնք կապված էին անվտանգության գլխավոր երաշխավորը լինելու հանգամանքի հետ, ձևավորվեց փոխադարձ անվստահության և սառնության մթնոլորտ։ Արևմտյան գործընկերները, թեև որոշակի աջակցություն խոստացան Հայաստանին, բայց չունեցան բավարար գործիքակազմ ու կամք՝ ազդելու տարածաշրջանային գործընթացների վրա։ Թուրքիան և Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի թուլացումից, ամրապնդեցին իրենց դիրքերը Հարավային Կովկասում, իսկ Իրանը գրեթե անզոր էր ազդելու իրադարձությունների վրա։ Այդպիսով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայտնվել է անորոշության, ցնցումների և ռազմավարական հեռանկարի բացակայության փուլում, որտեղ երկիրը ստիպված է գնալ զիջումների, զրկվել արտաքին քաղաքական մանևրների հնարավորությունից և ավելի ու ավելի շատ կախված լինել արտաքին դերակատարների կամքից։Մյուս կողմից էլ՝ անվտանգության ոլորտում Հայաստանի վիճակը դարձավ ավելի խոցելի, քան երբևէ։ Արցախի կորուստը, անվտանգության գոտու վերացումը, սահմանների անորոշությունը և սահմանային միջադեպերի շարունակականությունը բերում են նրան, որ Հայաստանի պաշտպանունակության համակարգը հայտնվել է մշտական ճնշման տակ՝ առանց բավարար ռեսուրսների, հստակ ռազմավարության և դաշնակիցների արդյունավետ աջակցության։Այսօր երկիրը կանգնած է գոյաբանական մարտահրավերի առաջ, երբ արտաքին և ներքին սպառնալիքները միախառնվել են, իսկ պետականության շարունակականության, ազգային ինքնության և ժողովրդի բարեկեցության հարցերը պահանջում են արմատական, խորքային և երկարաժամկետ լուծումներ՝ քաղաքական կամքի, հանրային համախմբման, ինստիտուցիոնալ վերակառուցման և ազգային երազանքի վերականգնման միջոցով։ Բայց դա այս իշխանությունների օրոք անհնար է. նրանք լիովին հակառակ ճանապարհով են ընթանում։ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Լրահոս

Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները
Զախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել
Դանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ)
Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը
Մարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)
Զելենսկին մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հանդիպումից
Կարևոր
Բաքվում ավարտվել են հայ ռազմաքաղաքական գերիների ելույթները
Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան
Աննա Հակոբյանի հայտարարությունն ու դատախազության արագ արձագանքը.Պուտինի նախազգուշացումը Արևմուտքին (տեսանյութ)
ԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները
Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական
Մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
Հայաստանի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Բաքվում
Թեհրանը պատրաստ է բանակցությունների, սակայն չի վստահում ԱՄՆ-ին. Չինաստանում Իրանի դեսպան
Իրանն ու ԱՄՆ-ն գաղտնի քննարկումներ են սկսել «Գոլդ» համարանիշներ՝ 250 000-ից - 8 մլն դրամ (տեսանյութ)
Ֆինլանդիան վերացրել է Ֆինլանդական ծոցի արևելյան մասում թռիչքների սահմանափակումները
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ավարտել բանակցությունները Գազայի պլանի երկրորդ փուլի շուրջ
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը բանակցությունների վերաբերյալ. Ղարիբաբադի
Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասին
Ճապոնիայում երկրաշարժից հետո երկու ժամվա ընթացքում գրանցվել է 27 հետցնցում

Լրացուցիչ նորություններ

...

Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»

240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»