Հյուսիսային Կորեան և Վիետնամը պաշտպանության, արտաքին գործերի և առողջապահության ոլորտներում համագործակցության համաձայնագրեր են կնքել, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի պետական լրատվամիջոցին:
Համաձայնագրերի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել: Վիետնամի կոմունիստական կուսակցության առաջնորդ Տո Լամի գլխավորած պատվիրակությունը Փհենյանում է՝ մասնակցելու Հյուսիսային Կորեայի իշխող Աշխատավորական կուսակցության հիմնադրման 80-ամյակի միջոցառմանը:
Սա վիետնամցի առաջնորդի՝ 20 տարվա ընթացքում առաջին այցն է Հյուսիսային Կորեա: