Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն խոսել է «Բարսելոնայի» խաղացող Լամին Յամալի մասին, տեղեկացնում է Marca-ն։
«Նա ընդամենը 18 տարեկան է ու կարող է սխալներ թույլ տալ։ Այդ տարիքում բոլորն էլ սխալվում են։ Ժամանակի հետ նա կյանքի մեծ փորձ կունենա։ Ուղղակի հանգիստ թողեք նրան, տեսեք, թե Յամալն ինչ է անում խաղադաշտում, վայելեք նրա ֆուտբոլը, քանի որ Լամինը հիասքանչ ֆուտբոլիստ է»,- ասել է Մբապեն։
Լամին Յամալը 2025/26 մրցաշրջանում 5 խաղում խփել է 2 գոլ, կատարել է նույնքան գոլային փոխանցում։