ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը տեղական ժամանակով ժամը 12:00-ին ավարտել է իր ուժերի նահանջը դեպի դեղին գիծ, որի շուրջ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել Եգիպտոսում կայացած բանակցությունների ժամանակ, այս մասին հաղորդում է BBC-ն։
Նշվում է, որ Ուիթքոֆի խոսքով՝ այժմ սկսվել է պատանդների վերադարձի համար տրամադրված 72-ժամյա ժամանակահատվածը։Դեպի նախապես համաձայնեցված գիծ իսրայելական զորքերի հետքաշումից հետո նրանց վերահսկողության տակ դեռ կմնա Գազայի հատվածի շուրջ 53%-ը։