«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Շանհայում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչում սերբ թենիսիստը 6-3, 7-5 հաշվով առավելության է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Նրա հաջորդ մրցակիցը Վալենտին Վաշրոն է, որն ավելի վաղ հաղթել էր Հոլգեր Ռունեին:
Ջոկովիչը կարիերայում 80-րդ անգամ է դուրս գալիս «Մասթերսի» կիսաեզրափակիչ: Շանհայում նա 2024թ. եզրափակչում պարտվել էր Յանիկ Սիներին: