Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձի առիթով:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք շնորհավորանքներս ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունների հետագա զարգացումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»։

* * *

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Համոզված եմ, որ նոր խոստումնալից նախաձեռնությունների առաջխաղացմանն ուղղված գործնական համագործակցության ընդլայնումը, Եվրասիական տնտեսական միության և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ինտեգրման խորացումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։

* * *

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Ցյանի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի կառավարությանը և հղում լավագույն բարեմաղթանքներս:

Այս ամսվա սկզբին Դուք հաջող այց կատարեցիք Չինաստան՝ մասնակցելու ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանն, ինչպես նաև չին ժողովրդի՝ ճապոնացի զավթիչների դեմ դիմադրության պատերազմում հաղթանակի և ֆաշիզմի դեմ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և Դուք ունեցաք բեղմնավոր հանդիպում և երկկողմ հարաբերությունները բարձրացրեցիք պատմականորեն ամենաբարձր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակներում համագործակցությունը հիմնովին խթանելու համար պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանք գործադրել, որպեսզի շարունակաբար հարստացնենք չին-հայկական ռազմավարական գործընկերության հարաբերությունների օրակարգը:

Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում և հզորություն, իսկ հայ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:

* * *

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր հայրենակիցներին Անկախության օրվա առթիվ։

Իր ինքնիշխան զարգացման տարիների ընթացքում Հայաստանն անցել է խորը բարեփոխումների փշոտ ճանապարհ՝ հասնելով տպավորիչ արդյունքների պետականության ամրապնդման, քաղաքական և սոցիալ-տնտեսական արդիականացման, ինչպես նաև միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացման գործում։

Այս հաջողությունները հստակ արտացոլում են Ձեր անձնուրաց աշխատանքը և անսասան կամքը։ Ղազախստանում Ձեզ ճանաչում և հարգում են որպես ականավոր պետական գործչի, ով ունի երկրի ապագա զարգացման և նրա ժողովրդի ձգտումների ռազմավարական տեսլական։

Վստահ եմ, որ Ձեր հմուտ և ուժեղ ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի ստեղծագործ աճի իր առաջանցիկ ուղին և կհասնի նոր բարձունքների՝ բարգավաճ պետություն կառուցելու գործում։

Ղազախստանի ժողովուրդն անկեղծորեն ուրախ է Ձեր երկրի նվաճումների համար։ Մենք հատուկ նշանակություն ենք տալիս բազմակողմանի միջպետական կապերի ամրապնդմանը՝ հավերժական բարեկամության ոգու ներքո։

Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ Ձեր պատասխանատու պետական ծառայության մեջ՝ ի նպաստ եղբայրական Հայաստանի բարօրության և առաջընթացի»։

* * *

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիի շնորհավորական ուղերձում ասված է.

«Ինձ համար պատիվ է փոխանցելու Ձեզ և բարեկամ Ձեր ժողովրդին իմ սրտագին ողջույնները և լավագույն մաղթանքները Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ:

Օգտվելով առիթից, կցանկանայի Եգիպտոսի երախտագիտությունը հայտնել մեր երկու երկրները միավորող բարեկամական կապերի համար: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում տարբեր ոլորտներում մեր երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման հարցում՝ ի բարօրություն մեր երկու բարեկամ ժողովուրդների ընդհանուր շահերի:

Ձերդ գերազանցություն, մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և շարունակական հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ մշտական բարօրություն և առաջընթաց»:

* * *

Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Հաճույքով հղում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին անկեղծ շնորհավորանքներս ու ջերմ մաղթանքներս երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Տաջիկստանը հանձնառու է Հայաստանի հետ բարեկամական և համագործակցային հարաբերությունների ամրապնդման վեհ գործին։

Մենք մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև փոխշահավետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը և ամրապնդումը։

Հուսով եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա հիմնված տաջիկա-հայկական միջպետական հարաբերությունները կշարունակեն կայուն զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Մաղթում եմ Ձեզ, սիրելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։

* * *

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձում ասված է.

«Թուրքմենստանի ժողովրդի և կառավարության, ինչպես նաև անձամբ իմ անունից Ձեզ և Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդին հղում եմ իմ սրտանց շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները Ձեր երկրի Անկախության օրվա կապակցությամբ։

Մենք անկեղծորեն ուրախ ենք անկախության տարիներին Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներից և համոզված ենք, որ մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը հետագայում ևս կշարունակի ամրապնդվել։

Օգտվելով այս հաճելի առիթից՝ անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։

* * *

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Ժամանդու Օրսիի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության, Ուրուգվայի ժողովրդի և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ իմ սրտանց շնորհավորանքները՝ միևնույն ժամանակ մաղթելով խաղաղություն և բարգավաճում ազնվական հայ ժողովրդին:

Կցանկանամ նաև նշանավորել մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների հիանալի կարգավիճակը՝ լիահույս լինելով, որ դրանք էլ ավելի կզարգանան մշակութային, քաղաքական և համագործակցային կապերի արդյունքում։

Օգտվելով առիթից վերահաստատում եմ պարոն վարչապետին իմ խորին հարգանաց հավաստիքը»:

* * *

Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովի շնորհավորական ուղերձում ասված է.

«Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի կապակցությամբ։

Այս հանդիսավոր օրը ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ Հայաստանի Հանրապետությունը Բուլղարիայի Հանրապետության կարևոր գործընկերն է և հաստատել, որ մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև հաստատված գերազանց երկկողմ հարաբերությունները, որոնք կառուցված են բուլղարական և հայ ժողովուրդների միջև երկարամյա պատմական և մշակութային կապերի հիման վրա։

Բուլղարիան անսասանորեն աջակցում է Ձեր կառավարության՝ Եվրոպական Միության հետ մերձեցման և անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման քաղաքականությանը։ Մենք ողջունում ենք հայկական կողմի ջանքերը՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու համար, որոնք չափազանց կարևոր են բարդ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային փոփոխությունների ներկայիս պայմաններում։

Թույլ տվեք օգտվել այս հանդիսավոր առիթից Ձեզ՝ պարոն վարչապետ, կրկին հրավերս հղելու Բուլղարիայի Հանրապետություն այցելելու համար։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ Ձեր այցը մեր երկիր ավելի կամրապնդի մեր դարավոր կապերը և նոր խթան կհաղորդի մեր երկկողմ համագործակցության զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում։

Հայ ժողովրդին հղում եմ իմ անկեղծ մաղթանքները խաղաղության և բարգավաճման համար, իսկ Ձեզ՝ քաջառողջության և հաջողություններ ձեր խիստ պատասխանատու գործունեության մեջ և խնդրում եմ, մեծարգո պարոն վարչապետ, ընդունել խորին հարգանքներիս հավաստիքը»։

* * *

Մոլդովայի Հանրապետության վարչապետ Դորին Ռեչանի շնորհավորական ուղերձում ասված է.

«Մոլդովայի Հանրապետության կառավարության անունից հղում եմ իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

Մոլդովայի Հանրապետության կառավարությունը գնահատում է Հայաստանի Հանրապետության հետ ջերմ և կառուցողական հարաբերությունները, և մենք անհամբեր սպասում ենք մեր համագործակցության շարունակմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ ընդհանուր արժեքների ոգով և եվրոպական համայնքի հետ ավելի սերտ համագործակցության ձգտումներով։

Վերջերս Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը կարևոր նվաճում է և տարածաշրջանային կայունության կարևորագույն առաջընթաց։ Ես խորը գնահատանք եմ հայտնում Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, որի նվիրվածությունը Կովկասում խաղաղության և տարածաշրջանային համագործակցության խթանմանը և՛ գովելի է, և՛ ոգեշնչող։

Վստահ եմ, որ մեր կառավարությունները կպահպանեն դրական և բաց երկխոսություն՝ նպաստելով մեր քաղաքացիների բարեկեցությանը և տարածաշրջանային կայունությանը»։

Լրահոս

Թրամփը հետաձգել է բնակարանաշինության մասին օրենքի ստորագրումը
Էնդի Բերնեմը մնացել է առանց լուրջ մրցակիցների Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի ճանապարհին․ Sky News
Ռուբիոն հերքում է, թե Իսրայելը փորձում է տապալել ԱՄՆ-Իրան գործարքը
Ռուս ռազմական փորձագետը կոչ է արել ամբողջությամբ անջատել Կիևի էլեկտրամատակարարումը
Հնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը բազմակողմ է. դեսպան
Աշխարհն անցել է անդառնալի փոփոխությունների միջով. Մեդվեդև
Ուրախացողներին ասեմ՝ «Շանգրի Լա»-ի փակումով բյուջեն 6 մլրդ հարկից զրկվում է, 500 աշխատեղ փակվում է (տեսանյութ)
Թուրքիան հարթակ կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների համար․ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի (տեսանյութ)
Պակիստանի ԱԳՆ․ ամերիկացի և իրանցի փորձագետները կվերսկսեն բանակցությունները հաջորդ շաբաթ
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. Փաստինֆո
Զախարովան բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուրան մատակարարում Ուկրաինային
Կատարի վարչապետը բացատրոել է, թե ինչու է անհրաժեշտ ԱՄՆ-Իրան թեժ գիծը
Reuters. Կատարը բանակցություններ է սկսել Իրանի և Պարսից ծոցի երկրների հետ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ
Որքան էլ մեզ բռնեն, մեր հոգիներն ավելի են ամրանում. Իշխանյանը՝ Չալաբյանի և ռեպրեսիաների մասին
ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին. Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Հայցերից հրաժարվելը նշանակում է նաև հրաժարվել այս խախտումներից․ խաղաղության օրակարգը երկար չի տևի
Այս դատական ակտը կոտրելու է Ադրբեջանի կողմից առաջ տարվող միֆը. եղել են անմարդկային խոշտանգումներ
Տան բակում թմրամիջոց է աճեցրել․ Անօդաչու թռչող սարքով արգելված իրերի փոխանցման փորձ՝«Արմավիր» ՔԿՀ-ում
Եվրոպական դատարանը ընդունել է մեր բոլոր փաստարկները․ եղել են անդամահատման, գլխատման դեպքեր
Սահակյանն՝ սպա Հայկ Թորոյանի գլխատման դեպքի մանրամասների մասին

Լրացուցիչ նորություններ

...

20-30 հոգով հարձակվել, ծեծում էին․ կարող էին՝ մահացու հարվածներ հասցնել․մանրամասներ՝ ավագանու նիստից (տեսանյութ)

Հնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը բազմակողմ է. դեսպան

Աշխարհն անցել է անդառնալի փոփոխությունների միջով. Մեդվեդև

Ուրախացողներին ասեմ՝ «Շանգրի Լա»-ի փակումով բյուջեն 6 մլրդ հարկից զրկվում է, 500 աշխատեղ փակվում է (տեսանյութ)

Թուրքիան հարթակ կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների համար․ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի (տեսանյութ)

Որքան էլ մեզ բռնեն, մեր հոգիներն ավելի են ամրանում. Իշխանյանը՝ Չալաբյանի և ռեպրեսիաների մասին

ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին. Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Հայցերից հրաժարվելը նշանակում է նաև հրաժարվել այս խախտումներից․ խաղաղության օրակարգը երկար չի տևի

Այս դատական ակտը կոտրելու է Ադրբեջանի կողմից առաջ տարվող միֆը. եղել են անմարդկային խոշտանգումներ

Տան բակում թմրամիջոց է աճեցրել․ Անօդաչու թռչող սարքով արգելված իրերի փոխանցման փորձ՝«Արմավիր» ՔԿՀ-ում

Եվրոպական դատարանը ընդունել է մեր բոլոր փաստարկները․ եղել են անդամահատման, գլխատման դեպքեր

Սահակյանն՝ սպա Հայկ Թորոյանի գլխատման դեպքի մանրամասների մասին

ՈՒՂԻՂ․ ՄԻԵԴ-ը կարևոր վճիռ է կայացրել «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով

Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի՝ բողոքի ակցիա կանցկացվի

ԱՄՆ-ն նոր հարձակում է նախատեսում Իրանի դեմ. Թրիփփի ճակատագիրը՝ անորոշ (տեսանյութ)

Կլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ)

Ես զզվում եմ Մարգարիտա Սիմոնյանից կամ Սոլովյովից, բայց նրանց սպառնալիքներում իրականություն կա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ՍԴ-ն անցնում է ընտրությունների արդյունքների քննությանը․ «Շանգրի Լա»-ի լիցենզիան չեղարկվել է

Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել