Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի և Իրանի միջև թեժ գիծ, Financial Times (FT)-ին ասել է Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին։
Նա նշել է, որ նման կապի ալիքը, որը համաձայնեցվել է կողմերի կողմից Շվեյցարիայում բանակցությունների ժամանակ, անհրաժեշտ է ապատեղեկատվությանը հակազդելու և կարևոր ջրային ուղում ականազերծման աշխատանքների ժամանակ համակարգումն ապահովելու համար։
«Երբեմն մենք բախվում ենք նման իրավիճակների, փորձ է արվում շփոթություն սերմանել»,-ասել է Կատարի կառավարության ղեկավարը, որը Պակիստանի հետ միասին միջնորդ է հանդիսանում Թեհրանի և Վաշինգտոնի միջև։ «Հետևաբար, թեժ գծի նպատակն է ապահովել, որ սպառնալիքի տակ գտնվող ցանկացած նավ ստուգվի Իրանի կողմից և թույլատրվի անվտանգ անցնել», - թերթին ասել է աղբյուրը։








