Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պատերազմ ընդդեմ հայկական խորհրդանիշների՝ հանուն թուրքական «զգացմունքների». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության որոշմամբ (իսկ ինչպես ասում է Փաշինյանը՝ «կառավարությունը ես եմ»), նոյեմբերի 1-ից սկսած մուտքի/ելքի դրոշմակնիքից կհեռացվի Արարատ լեռան պատկերը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս թուրքամետ քայլը մեկնաբանեց «դաստիարակչական» ոճով. «Երբ տուն ես կառուցում, չպետք է պատի վրա ունենաս նկար, որը կարող է հարևանի մոտ այլ զգացմունքներ առաջացնել»։ Հետաքրքիր է՝ սա ի՞նչ կանոն է։ Արժե հետաքրքրվել՝ Արմեն Գրիգորյանն իր հարևաններից հարցուփորձ արե՞լ է, թե ինչ նկարներ կարող է կախել իր պատերին։


Ավելին, դրոշմակնիքի վրա, ինչպես նաև զինանշանում Արարատը պատկերված է Հայաստանի միջազգային ճանաչում ունեցող տարածքից։ Այսինքն, որևէ կերպ չի կարող խոսք լինել այլ երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլի մասին։ Ուրեմն ինչո՞ւ է հայկական իշխանությունը կարծում, թե այս կերպ վիրավորվում են թուրքական զգացմունքները։ Միգուցե հիմա արդեն արգելվա՞ծ է հայերին նայել Արարատին, եթե դա հարևանի շրջանում հույզեր է առաջացնում։ Միգուցե Արարատի բոլոր տեսարանները՝ բոլոր անկյուններից, արդեն թուրքական մենաշնո՞րհ են։

Եվ մի հարց էլ՝ իսկ հարևանները պատրաստվու՞մ են հարգանքով վերաբերվել հայերի զգացմունքներին։ Դատելով նրանց հռետորաբանությունից՝ հակառակը։ Ուրեմն, ինչո՞ւ է Փաշինյանը խաղում միակողմանի խաղ՝ պատրաստ գլխով պատին տալ, միայն թե բավարարի «գործընկերների» ցանկությունները, որոնք ոտք են դնում մեր արժանապատվության վրա՝ մեզ նվաստացնելով։Այժմ հերթը հասել է Հայաստանի զինանշանին։Ինչպես ասում է իշխող կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, պետության խորհրդանիշները չպետք է պարունակեն հուզական տարրեր և վտանգավոր ուղերձներ։ Չէ՞ որ մեր հարևանը չափազանց զգայուն է։

Ընդհանրապես, թուրքերի և ադրբեջանցիների զգացմունքների հանդեպ հոգատարության, ինչպես նաև հայկական ազգային ինքնության «տրանսֆորմացման» (կարդա՝ ոչնչացման) շրջանակներում Փաշինյանը կարող է այնքան հեռու գնալ, որ շուտով հայերին դժվար կլինի հավատալ, որ այս ամենն իրականում է տեղի ունենում։Արդեն հիմա Հայաստանի իշխանությունները որոշել են գրաքննել արվեստը։ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է «իրական Հայաստանի գեղագիտության» հայեցակարգը։ Իրական Հայաստանը, ըստ նախարարության, այնպիսին է, որը պատրաստ է մոռանալ իր պատմությունը՝ հանուն թուրքերի։ Ցավալի է, եթե իրական Հայաստանը իսկապես այդպիսին դառնա։ Փաստաթղթում փաստացի ներկայացված է Փաշինյանի հայեցակարգը՝ պատմական հիշողությունից հրաժարվելու մասին, ներառյալ խորհրդանիշները (ինչպես Արարատ լեռը)։

Նախագծի հեղինակները, մասնավորապես, անթույլատրելի են համարում պատմական բովանդակությամբ ողբերգական բեմադրությունները՝ փոխարենը առաջարկելով ուրախ, կենսախինդ, կյանքը գովերգող ներկայացումներ՝ այն մասին, թե ինչպես են մարդիկ բարգավաճում ՔՊ-ի իշխանության ներքո։Այս փաստաթուղթը հայտնվեց անմիջապես այն բանից հետո, երբ Փաշինյանն այցելեց թատրոն և հանդիմանեց ստեղծագործական խմբին՝ այն բանի համար, որ նրանք հիշեցնում են հանդիսատեսին պատմական փաստեր, որոնք անհարմար են Փաշինյանի արտաքին քաղաքականության համատեքստում։

Մինչդեռ պետք է հակառակը՝ օգնել հանրությանը գիտակցել իրական սահմանների արժեքը՝ հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։Ահա այսպիսին է մեր ժողովրդավարությունը՝ հասել ենք ուղիղ պետական գրաքննության։ Իսկ ինչո՞ւ զարմանալ, երբ Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստվում է փոխարինել ավանդական հայկական Եկեղեցին՝ իր ճաշակով ստեղծված նորով։ Ըստ Փաշինյանի, հանրապետությունում ամեն ինչ պետք է ծառայի Թուրքիայի շահերի սպասարկմանը։ Նա շատ հմտորեն է կազմակերպել ամեն ինչ՝ Հայաստանի բռնի թրքացումը ներկայացնելով որպես խաղաղ գործընթաց։ Իսկ ով քննադատում է Փաշինյանի հակահայկական քայլերը, հայտարարվում է խաղաղության թշնամի։ Բայց արդեն ակնհայտ է, որ նրա գործունեությունը խաղաղություն չի բերում։ Նա պարզապես մատուցում է Հայաստանը թուրքերին։Ինչ վերաբերում է հարևանների զգացմունքների հանդեպ հոգատարությանը, այստեղ էլ կարելի է շատ հեռու գնալ։ Հիշենք մի դրվագ 17-րդ դարի հայ պատմիչ Զաքարիա Քանաքեռցու գրառումներից։

Նա պատմում է, որ Սեֆի Քուլիխան II-ը՝ Երևանի բերդի շահական նահանգապետը, հրաման է արձակել, որ անձրևոտ օրերին քրիստոնյաները (տեղական հայ բնակչությունը) դուրս չգան տներից, քանի որ իբր նրանցից հոտ է գալիս, և դա վիրավորում է մահմեդականների զգացմունքները։ Միգուցե Փաշինյանը պատրաստվում է բավարարել նաև նման «գործընկերային» պահանջները։ Նրանք դրանցով հիմա էլ շռայլ են՝ հիշենք Բաքվի պահանջը, որ «Զանգեզուրի միջանցքում» ադրբեջանցիները «չհանդիպեն որևէ մեկին Հայաստանից»։

Ոչ մի կասկած չկա՝ եթե սկսենք բավարարել թուրքերի և ադրբեջանցիների յուրաքանչյուր ցանկություն՝ արտահայտված կամ չարտահայտված, դա անխուսափելիորեն կվերածվի սեփական բնակչության ուղղակի ահաբեկման։Հաճախ կարելի է լսել, որ Փաշինյանին անվանում են «պարտված»։ Սա այնքան էլ ճիշտ չէ։ Նա ինքը չէ «պարտված», նա այն մարդն է, որը «պարտված» է դարձնում ամբողջ Հայաստանը։ Միևնույն ժամանակ, նրա վարկանիշը չի հասնում նույնիսկ 15 տոկոսի՝ հաշվի առնելով վարչական ռեսուրսի ճնշումը։

Այսինքն, նման ոչ ժողովրդականության պայմաններում նա որևէ իրավունք չունի ժողովրդի անունից ընդունել նման նվաստացուցիչ որոշումներ։Այն, ինչ ներկայիս իշխանությունը՝ Արմեն Գրիգորյանի շուրթերով, անվանում է «բարդ տրանսֆորմացիա, որը առնչվում է ազգային ինքնության և ինքնագիտակցության շերտերին», իրականում փորձ է՝ այդ ինքնագիտակցությունը քանդելու, իսկ ինքնությունը՝ ջնջելու։

Հուսանք, որ Փաշինյանը պարզապես չի հասցնի դա անել։ Ժամանակը քիչ է՝ Արարատը սասանելու համար։

Լրահոս

Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ Փաշինյան
Հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար
Փաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»
Թող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են
Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել
Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ
«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին
Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն
Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»