Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանի իշխանությունները դռներ են բացում Թուրքիայի առջև. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային մակարդակում մի քանի տասնամյակ գործող աշխարհակարգը սկսել է ճաքեր տալ, որի արդյունքում ուժերի նոր դասավորության փուլում ենք գտնվում։ Միջազգային մակարդակով փոփոխություններն ազդում են նաև տարածաշրջանային գործընթացների վրա։ Եվ պատահական չէ, որ Հարավային Կովկասը և հարակից տարածքներն ընդգրկող տարածաշրջանային ուժերը որոշել են փոխգործակցության հարթակ ձևավորել ռեգիոնին վերաբերող հարցերի կարգավորման և տնտեսական կապերի ամրապնդման նպատակով։ Հենց այս նպատակին է ծառայում «3+3» հարթակի գործունեությունը, որի շրջանակներում ընդգրկվում են տարածաշրջանային 3 խոշոր ծանրքաշայինները՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, և Հարավային Կովկասի 3 փոքր պետությունները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, չնայած վրացական կողմը շարունակում է բոյկոտել այս ձևաչափով հանդիպումները։ Իհարկե, կարևոր է, որ Հայաստանը դուրս չմնա տարածաշրջանային գործակցության որևէ հարթակից, սակայն խորքային դիտարկման առարկա է, թե ինչ նպատակի է ծառայեցվում «3+3»-ը։ Անկարան այս ձևաչափը փորձում է օգտագործել Հարավային Կովկասում գլխավոր արբիտրը դառնալու նպատակով, մանավանդ որ այս հարթակի ֆորմատի վերջին հանդիպումը Ստամբուլում էր։ Ու այս քաղաքական գիծն առաջ է մղվում հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո, երբ տարածաշրջանում Թուրքիայի դիրքերն էապես ամրապնդվել են։ Պատահական չէ, որ նշված ձևաչափի ստեղծման հեղինակը հենց Թուրքիան է, և Էրդողանը մի քանի անգամ նույնիսկ բարձրաձայնել է սրա մասին։ Հատկանշական է, որ Թուրքիան տարիներ շարունակ անընդհատ փորձել է սողոսկել Հարավային Կովկաս, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել։ Դրանով էին պայմանավորված ժամանակին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հասցեին Թուրքիայից պարբերաբար հնչող քննադատությունները, թե՝ նկատի ունենալով, որ եթե Թուրքիան չի մասնակցում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա այն իրեն չի կարող արդարացնել։ Բայց ներկայում իրավիճակը բոլորովին այլ է, ու Թուրքիայի առաջ անընդհատ նոր դռներ են բացվում, և որքան էլ տարօրինակ է, դրան նպաստում է հենց հայկական կողմը։ Հայաստանի իշխանությունները այնպիսի քայլեր են կատարում, որ Թուրքիան ներգրավվի որպես գլխավոր միջնորդ։ Հենց Փաշինյանն էր, որ Վրաստանի ու այլ գործընկերների միջոցով Էրդողանի հետ հանդիպում էր խնդրում, որպեսզի վերջինս օգտագործի իր ազդեցությունը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ Ու այս համատեքստում Թուրքիան Ադրբեջանի միջոցով իր նախապայմաններն է առաջ քաշում Հայաստանի առաջ՝ նշելով, որ եթե Ադրբեջանի պահանջները կատարվեն, ու հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, ապա ավտոմատ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կկարգավորվեն։ Փաստացի, ՀՀ իշխանությունները ցանկացած քայլի դիմում են, որպեսզի սիրաշահեն թուրքական կողմին։ Նրանք մեր պատմության հետ կապված արժեհամակարգը և Հայոց ցեղասպանության հատուցման հարցը մի կողմ դնելու քաղաքականություն են վարում։ Նրանք նույնիսկ թույլ են տալիս, որ Թուրքիան գերակա դիրքեր ստանձնի։ Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի ունեցավ նաև Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առանձին հանդիպումը: Դրանով, կարծես թե, ընդգծվում էր թուրքական հարթակի կարևորությունը՝ չնայած որ հանդիպումը երկկողմ ֆորմատով էր։ Պատահական չէ, որ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական խաղաղություն ապահովելու ջանքերին։ Ըստ էության, այն պայմաններում, երբ Թուրքիան միջնորդական դերակատարություն է ստանում հայ-ադրբեջանակամ հարաբերությունների կարգավորման համատեքստում, միանշանակ է, որ դրանից հայկական կողմը չի օգտվելու։ Լրիվ հակառակը: Բայց Հայաստանի ներկա իշխանություններին դա չի հետաքրքրում: Նրանց բացառապես մի բան է հետաքրքիր՝ ինչ անել ավելի երկար իշխանության ղեկին մնալու համար: 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Աքսում․ քարե հսկաների քաղաքը
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ
ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները
Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել
Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար

Լրացուցիչ նորություններ

...

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները