Ռուսական «Լենտա.ռու»-ն գրում է, որ «Ռոստեխ»-ի կազմում գործող Միացյալ ավիաշինական կորպորացիայի (ՕԱԿ) ղեկավար Վադիմ Բադեխան հայտարարել է՝ նոր սերնդի ռուսական ինքնաթիռներում նախատեսվում է ներդնել Wi-Fi հասանելիություն՝ տեղական սարքավորումներով։
Նրա խոսքով՝ նոր ինքնաթիռների կառուցվածքը նաև թույլ է տալիս տեղադրել ուղևորների համար բորտային ժամանցային համակարգեր, որպեսզի թռիչքների ընթացքում հասանելի լինեն ժամանակակից ծառայություններ։ Բադեխան նշել է, որ ռուսական արտադրության ինքնաթիռները պետք է համապատասխանեն ժամանակակից ավիացիոն պահանջներին և ուղևորներին առաջարկեն առավել հարմարավետ պայմաններ։
Նյութում հիշատակվում է նաև, որ ավելի վաղ Մոսկվայի դատարանը անօրինական էր ճանաչել «Պոբեդա» ավիաընկերության ձեռքի ուղեբեռի չափերի վերաբերյալ որոշ պահանջներ։








