Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Խաղաղության հռչակագիր՝ առանց խաղաղության․ ի՞նչ է ստորագրվել Վաշինգտոնում»․ «Փաստ»


«Փաստ»-ը գրում է.

«Եվ այսպես, կայացավ Փաշինյանի, Ալիևի և Թրամփի եռակողմ հանդիպումը։ Փաշինյանը վստահեցնում է, թե ապագան արդեն եկել է։ Թուրքիան գոհ է տեղի ունեցածից։ Ալիևը երջանիկ տեսք ունի, բայց հստակեցնում է՝ ՀՀ գործող Սահմանադրությունը թույլ չի տվել այսօր ստորագրել խաղաղության համաձայնագիրը («Հայաստանը տնային առաջադրանք ունի՝ փոխել Սահմանադրությունը»,՝ մատով թափ է տալիս Ալիևը)։

Իսկ ի՞նչ է ստորագրվել, եթե ոչ խաղաղության պայմանագիր։ Որոշակի «համատեղ հռչակագիր խաղաղ կարգավորման մասին», որը ներառում է կետ՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ, հենց անխոչընդոտ հաղորդակցության մասին։ Խոսքը հենց նույն Զանգեզուրի միջանցքի մասին է։ Թեև վարչապետը ընդգծում է, որ «միջանցք» բառը փաստաթղթում չկա, սակայն ի՞նչ տարբերություն, եթե այնտեղ գրված է «անխոչընդոտ հաղորդակցություն»։

Փաշինյանը անդադար կրկնում է, որ նախագիծը իրականացվելու է հայկական օրենսդրության շրջանակներում, բայց փաստը մնում է փաստ․ փաստաթղթում, որը նա արդեն ստորագրել է, Հայաստանը պարտավորվում է Ադրբեջանին տրամադրել անխափան հաղորդակցություն։ Այսինքն՝ հենց այն, ինչին ձգտում էր Բաքուն և ինչից նախկինում փորձում էր խուսափել Երևանը։ Այսպիսով, Ալիևը բոլոր հիմքերն ունի համարել, որ երեկ իր ծնունդն էր, իսկ Փաշինյանի ստորագրածը՝ ծննդյան նվեր։

Իսկ ՀՀ ղեկավարությունը պետք է դադարեցնի թաքնվել ընդհանուր դրական ձևակերպումների հետևում և հստակ պատասխանի հասարակությանը հետևյալ կոնկրետ հարցերին, որոնք արդեն բարձրաձայնվում են սոցցանցերի օգտատերերի կողմից․

Ո՞վ է կարգավորելու ադրբեջանցիների մուտքն ու ելքը ՀՀ տարածք։
Արդյո՞ք նրանք անցնելու են անձնագրային և մաքսային հսկողություն։
Արդյո՞ք այդ հատվածում կլինեն հայ սահմանապահներ, ԶՈՒ, ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ։
Ինչպե՞ս է իրականացվելու Հայաստան մուտք գործող ադրբեջանական բեռների զննությունը։
Ամենայն հավանականությամբ՝ այս հարցերի փոխարեն կլսենք անորոշություններ և կեղծիքներ «անկախության, իրավազորության, տարածքային ամբողջականության» մասին, որոնցից հեշտությամբ հրաժարվում են և արդեն հրաժարվել են։

Ինչ վերաբերում է «փոխադարձության սկզբունքին», որի մասին այնքան խոսում էր Փաշինյանի թիմը ԱՄՆ այցից առաջ, և որը ենթադրում էր Հայաստանի համար հաղորդակցությունների բացում Ադրբեջանի տարածքով, ապա, իհարկե, հայկական պատվիրակությունը նույնիսկ դա չկարողացավ ստանալ։ Որպես լավություն Փաշինյանին ընտրողների առջև հաճոյանալու համար, որպեսզի նա ինչ-որ բան հրամցնի, հռչակագրում ներառվեց անորոշ ձևակերպում՝ «փոխադարձ օգուտներ ՀՀ-ի համար՝ միջազգային և ներքին կապերի մասով», որը չի պարունակում որևէ պարտավորություն Ադրբեջանի կողմից՝ մեզ համար ճանապարհ բացելու։ Միաժամանակ, հանդիպման արդյունքների վերաբերյալ իր հայտարարությունում Փաշինյանը պնդում է, թե կողմերը համաձայնության են եկել բոլոր ճանապարհների և երկաթուղիների հավասար օգտագործման շուրջ, սակայն փաստաթուղթը նման բան չի պարունակում։ Մենք կրկին համոզվեցինք, որ երբ մեր ղեկավարությունը երդվում է պաշտպանել ինչ-որ սկզբունքներ բանակցություններում՝ հույս ունենալ, որ դրանք իսկապես կպաշտպանվեն, անիմաստ է։ Արդարության համար պետք է նշել, որ Թրամփին իր փաստարկները ներկայացնել Փաշինյանը պարզապես չէր հասցնի։ Ամերիկացի առաջնորդը նրան տրամադրեց ընդամենը 20 րոպե, ինչը նույնիսկ պակաս էր խոստացված 30-ից։

Սյունիքի մարզով անցնող միջանցքը այժմ վերանվանվել է Զանգեզուրի միջանցքից «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP), բայց ինչպես էլ որ անվանես՝ թե Զանգեզուրի միջանցք, թե Թրամփի երթուղի, թե, ներիր Աստված, «Խաղաղության խաչմերուկ» — այժմ օրենսդրորեն ամրագրված է դրա օտարումը Հայաստանի կողմից։ Հայաստանի այս կարևորագույն տարածքը վարձակալության է հանձնվում ամերիկյան ընկերության՝ 99 տարով՝ ևս 99 տարով երկարաձգման իրավունքով։ Այժմ այդ հողը այլևս չի տնօրինվում Հայաստանի կողմից։

Փաշինյանի մտքով անգամ չանցավ փորձել Հայաստանի համար պակաս շղթայող պայմաններ ձեռք բերել . չէ՞ որ նույնիսկ ԱՄՆ-ից կախում ունեցող Ուկրաինան թեժ բանակցում էր Թրամփի հետ ռեսուրսային գործարքի ժամանակ։ Ուրեմն ինչո՞ւ է անկախ Հայաստանի ղեկավարը միանգամից հանձնում Ամերիկային այն ամենը, ինչին վերջինս մատնացույց է անում։ Եվ խոսքը ոչ թե կիսաառասպելական հազվագյուտ մետաղների մասին է, այլ Հայաստանի շատ կոնկրետ և կարևոր հատվածի, որի հետ ԱՄՆ-ն այժմ կարող է անել ինչ ուզենա, օրինակ, օգտագործի այն Թուրքիայի և Ադրբեջանի շահերի համար՝ ընդդեմ Իրանի։

Հռչակագիրը հնազանդորեն ստորագրելու և Թրամփին Նոբելյան մրցանակի առաջադրելու խոստման դիմաց, լավ տղաներ Իլհամն ու Նիկոլը պարգևներ ստացան Թրամփ պապիկից։ Նիկոլին որպես նվեր տվեցին ինչ-որ թղթեր՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության հեռանկարների մասին՝ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։ Իսկ Իլհամին նվիրեցին շատ ավելի կոնկրետ բան — Թրամփը սառեցրեց 907-րդ ուղղումը և վերացրեց բոլոր սահմանափակումները՝ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասով։ Այժմ ԱՄՆ-ն պատրաստվում է զինել Ադրբեջանին — հետաքրքիր է, ո՞ւմ դեմ։ Երևի թե՝ այլմոլորակայինների։ Ադրբեջանական հայտարարությունների ֆոնին՝ «Իրեւանի» մասին որպես հին ադրբեջանական քաղաքի, այս նորությունը պետք է հետաքրքրի հայկական հասարակությանը։

Թրամփը տվե՞ց որևէ երաշխիք տարածաշրջանում կարգի պահպանման մասով։

Օ՜, իհա՛րկե։ Ամենահավատարիմն ու հաստատունը։ Նա ասաց, որ եթե կողմերը ունենան տարաձայնություններ կամ ինչ-որ բան սխալ գնա, ապա միշտ կարող են զանգահարել իրեն՝ Թրամփին, և նա կլուծի խնդիրը։ Դա շատ սիրալիր է նրա կողմից, բայց Թրամփը մոռացավ, որ իր նախագահության մնացած ժամկետը՝ չորս տարուց պակաս է, իսկ կողմերի տարաձայնությունները շարունակվելու են նաև դրանից հետո։ Փոխարենը այժմ Ալիևը հնարավորություն ունի, հռչակագրի դրույթները իր օգտին մեկնաբանելով, Հայաստանի ցանկացած բողոք ադրբեջանական կամայականության դեմ ներկայացնել որպես՝ ԱՄՆ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք։

Այսպիսով, հանդիպումը, որը ներկայացվում է որպես պատմական առաջընթաց, Հայաստանը դրեց շատ ավելի վատ վիճակում, քան այն, որում նա գտնվում էր մինչ այդ։ Սեփական իշխանությունը պահպանելու համար, Փաշինյանը արեց մի բան, որը լուրջ սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը։

Հայկական հասարակության համար այժմ ամենակարևորը՝ չթողնել, որ իրեն մոլորեցնեն և չհավատալ խեղաթյուրված փաստերին։ Փաշինյանը ասում է, թե ապագան արդեն եկել է, բայց իրականում, այն սարսափելի ապագան, որը նա պատրաստում է Հայաստանի համար, դեռ հնարավոր է կանխել»։

Լրահոս

Կարևոր
Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)
Բանակցողները չեն մեկնել Իսլամաբադ․ ինչ է ասել Թրամփը
ՀՀ ավտոճանապարհների վիճակը ապրիլի 26-ի առավատյան
Թրամփի հետ ընդունելության ժամանակ կրակոցներ արձակողը ձերբակալվել է. Մանրամասներ
Թրամփը շտապ տարհանվել է Վաշինգտոնում անցկացվող միջոցառման ժամանակ հնչած կրակոցներից հետո (տեսանյութ)
Ֆրանսիան արդիականացնում է իր Rafale կործանիչները՝ ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար
Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ապրիլի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու
Կարևոր
Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան
Թրամփ. Ամերիկացի բանակցողների այցի չեղարկումը չի նշանակում Իրանի վրա հարվածների վերսկսում
Նեթանյահուն հրամայել է հզոր հարվածներ հասցնել «Հըզբոլլահի» դիրքերին
Օրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատից
Հունգարիայի փոխվարչապետը հրաժարական է տվել կուսակցության ղեկավարի պաշտոնից
Արաղչի. Իրանը վստահ չէ, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսության
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն
Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան (տեսանյութ)
Հայանիստում սկանդալային բացահայտում՝ ԱՄՆ-ից ուղարկված զրահաբաճկոններ (տեսանյութ)
Ալիև. Ադրբեջանն ու Ուկրաինան կարող են համատեղ արտադրել ռազմարդյունաբերական համալիրի արտադրանք

Լրացուցիչ նորություններ

...

Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ. 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել

Պարզ հարց` պարզ պատասխան

«Հրապարակ»․ Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար

«Հրապարակ»․ Հերթական դեմարշը հոգեւոր դասի դեմ

«Հրապարակ»․ Ի՞նչ է կատարվում ինստիտուտում․ անձնակազմը հեռանում է

«Հրապարակ»․ 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել

«Հրապարակ»․ Աննա Վարդապետյանին նկար են նվիրել

Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային

Մեր բոլոր նահատակների զոհողությունների հատուցումը Հայաստանի Հանրապետության հարատեւությունն է. Փաշինյանի ուղերձը

Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ»

Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային

«Հրապարակ». Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին

«Հրապարակ». Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը

Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը. 168.am

Այս իշխանությունները ոճրագործ են, նրանք համատեղ աշխատում են թշնամի պետությունների ղեկավարների հետ

Եթե չլինեն այս երթերը դա կնշանակի որ մեր ժողովուրդը համակերպվել է իր դառը ճակատագրի հետ

Երբեք չեն կարող մեզ ստիպել մոռանալ մեր պատմությունը. Քաղաքացի

Հայկական պետությունն այսօր բռնազավթված է, օկուպացված է այլոց կողմից դրված խամաճիկների ձեռքերում

Ֆրանսիայից եկել ենք, որ ամբողջ ընտանիքով մասնակցենք ջահերով երթին. Քաղաքացի